Կանացի խնամքի գաղտնիքներ, որոնք շատ պետք կգան
LIFEԴեղատանը գնեք վիտամին Е-ի յուղային սրվակները, որոշակի քանակություն հանեք եւ զգուշորեն, մերսման շարժումներով քսեք դեմքին, ապա 30 րոպեից ձվի սպիտակուց քսեք ու թողեք 15 րոպե, ապա լվացեք գոլ ջրով: Սա կօգնի ազատվել բշտիկներից ու մաշկը հարթ կդարձնի: Դեմքը հիանալի մաքրում է նաեւ սոդայի եւ ջրածնի պերօքսիդի մի քանի կաթիլի խառնուրդը: Անցանկալի մազերից ազատվելու համար դրանց վրա 2 գդալ աղացած սուրճի եւ մեկ գդալ սոդայի խառնուրդ քսեք:
Մանկական օճառը հրաշալի փոխարինում է սափրվելու կրեմին: Ոտքերը դրանով սափրելու դեպքում դրանք շատ ավելի փափուկ են դառնում: Ոտքերի հիանալի սկրաբ է զեյթունի ձեթի, մեղրի եւ շաքարի խառնուրդը` հավասար քանակությամբ: Սովորական շամպունի հետ մի փոքր սոդա խառնեք եւ դրանով լվացեք գլուխը: Ձեր մազերը թեթեւություն եւ փարթամություն կստանան:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



