Yerevan, 06.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ավագանու անդամը մահացել է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գրել էինք, որ գիշերը կրակոցներ էին հնչել Սևանի Բոհեմիան Ռեսորթ հյուրանոցային համալիրում, ինչի հետևանքով կա 3 վիրավոր:

Քիչ առաջ տեղեկացանք, որ վիրավորում ստացած «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը հիվանդանոցում մահացել է:

ՀԳ․ Քննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ հանդես է եկել հաղորդագրությամբ․

2024թ․ հուլիսի 17–ին՝ «Սևան ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, ներքին արյունահոսությամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 37 և 56–ամյա, ինչպես նաև Կոտայքի մարզի 41–ամյա բնակիչները։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչները։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 19–ամյա երիտասարդը և 40–ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ, հանգստանալիս են եղել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում, որտեղ վիճաբանության մեջ են մտել նշված վայր հաճախած՝ Սևան քաղաքի 37 բնակիչ, Աբովյան  քաղաքի 42-ամյա բնակիչ տղամարդկանց և Երևան քաղաքի 36–ամյա բնակիչ կնոջ հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով Սևանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա  աշխատակիցը ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ։
2024թ․-ի հուլիսի 18-ին՝ ժամը 06։40-ին,  «Սևան» ԲԿ-ից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի 37–ամյա բնակիչը, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչներին ձերբակալելու մասին;

Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են պարկուճներ, դեֆորմացված գնդակի նմանվող դետալներ, արնանման հետքեր, հայտնաբերվել և առգրավվել են նաև երկու ատրճանակներ՝ փամփշատուփում փամփուշտներով։ Առգրավվել և զննության է ենթարկվել նաև հիշյալ դեպքը տեսանկարահանող սարքը։

Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է քրեական վարույթի համար էական նշանակության հանգամանքներ պարզելու, ինչպես նաև տեղի ունեցած դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն։  
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Instant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshop