Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբ գրեթե ոչ ոք չէր հավատում նման «խառնուրդին»․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Bell’s-ը կուպաժավորված շոտլանդական վիսկու՝ սկոտչի ամենահայտնի ապրանքանիշերից մեկն է: Այն ստեղծելու համար ամբողջ երկրից վերցվում են միաածիկային սկոտչների տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն իր սեփական «շտկումներն» է ավելացնում խմիչքի ընդհանուր «հնչեղությանը»: Այդ սկոտչը վերջին ժամանակներում կամաց-կամաց, բայց հաստատապես ժողովրդականություն է ձեռք բերում, և դա ունի իր պատճառը: Շատերին է անհանգստացնում այդ խմիչքի բավականին ցածր գինը։ Այնուամենայնիվ, բավական է փորձել, և բոլոր կասկածներն անհետանում են, փոխարենն առաջանում է զարմանք, որ կարելի է նման գնով նման որակի խմիչք ըմպել: Այդ իսկ պատճառով էլ ավելի քան 40 տարի Bell’s-ը բրիտանացիների ամենասիրելի «շոտլանդացին» է։

Ինքնին այդ մասին խոսում են վաճառքի ծավալները: Այդ շոտլանդական վիսկիի պատմությունը սկսվել է 1825 թվականին, երբ Շոտլանդիայի հարավ-արևելքում գտնվող Պերտ քաղաքում ալկոհոլի վաճառական Թոմաս Սենդմանը բացեց իր խանութը, որտեղ վաճառվում էին ալկոհոլային խմիչքներ, որոնց մեջ էլ հիմնականը շոտլանդական վիսկին էր։ Եվ չնայած առաջին կուպաժավորված սկոտչի հայտնվելը եղել է դրանից 30 տարի անց, միևնույնն է, այդ իրադարձությունն է համարվում Bell’s-ի պատմության սկիզբը։ Թոմասը հաջողությամբ էր վարում բիզնեսը, խանութը բարգավաճում էր, և նրա մահից հետո ընկերության գործերը ստանձնեց նրա ընկերն ու ուղեկիցը՝ Ջեյմս Ռոյը։ Նա էլ բիզնեսի մեջ ներքաշեց Արթուր Բելլին՝ մի մարդու, որն այդ ժամանակ արդեն իսկ վիսկիի մասին զգալի գիտելիքներ ուներ: 1851 թվականին նա էլ սկսեց ստեղծել վիսկիի իր սեփական խառնուրդը՝ կուպաժը։

Դրա համար պահանջվեց 12 տարի։ Նման զգալի ժամանակահատվածը բացատրվում է նրանով, որ մինչ Բելլը ոչ ոք լուրջ չէր ընդունում շոտլանդական վիսկիի կուպաժը։ Վիսկին խառնում էին, բայց հիմնականում օգտագործում էին չհնացած սպիրտ։ Ենթադրվում էր, որ նման խառնուրդները էժան ալկոհոլ են: Բայց Արթուր Բելլն այլ կարծիք ուներ, նա վստահ էր, որ անհրաժեշտ է կուպաժավորել երկար հնեցմամբ սկոտչներ, որպեսզի յուրաքանչյուրը տա իր հատկություններից լավագույնը, և այդ ամենը միավորվի մեկ խմիչքի մեջ։ 1863 թվականին նա ստեղծել է իր սեփական կուպաժը, և Bell’s ընկերությունը (այդ ժամանակ նա արդեն դարձել էր համասեփականատեր) դարձել է այն առաջին ընկերությունը, որը պաշտոնապես սկսել է արտադրել կուպաժավորված սկոտչ։ Այդ ալկոհոլը շատ արագ ձեռք է բերել ժողովրդականություն շոտլանդական գիտակների շրջանում, և այլ ընկերություններ ևս արագորեն սկսել են զարգացնել կուպաժավորումը:

Հետագա տարիներին Բելլի սկոտչը հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել, բայց նա գրանցել է իր ապրանքանիշը միայն 1896 թվականին իր որդիների առաջարկով, ովքեր 1900 թվականին իրենց հոր մահից հետո հաջողությամբ շարունակել են ընկերության զարգացումը: Bell’s ընկերությունը գոյատևել է նաև 20րդ դարի առաջին կեսին, մի ժամանակաշրջան, որը դժվար թե կարելի է ալկոհոլային արդյունաբերության համար բարենպաստ համարել: Ընդ որում, այդ ժամանակ էլ Բելլի սկոտչը մտել է միջազգային շուկա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկերությունը կենտրոնացել է Մեծ Բրիտանիայի շուկայում, ինչը թույլ է տվել, որ 1978 թվականից այդ վիսկին դառնա ամենավաճառվողը այդ երկրում: Ընդ որում, հիմա էլ այն դեռ պահպանում է իր այդ կարգավիճակը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46