Yerevan, 08.February.2026,
00
:
00
BREAKING


«Իմ կյանքում կա ինչ-որ մեկը, ամեն ինչ հրաշալի է». Ռոզի Ավետիսովան՝ անձնականի, սերիալներում չկնարվելու և բաց տեսարանների մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարդը տառապում է, երբ չի ստանում այն, ինչ ուզում է: Բայց նա ավելի է տառապում, երբ չի կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում: Այս մասին է «Թատրոն Տանիքում»-ի «Ակվարիում» ներկայացումը: 18+ ներկայացման հերոսները ազատ խոսում են սիրո ու սեքսի մասին, բայց ներկայացման մեջ չկան բաց տեսարաններ: Ներկայացման հերոսներից մեկին մարմնավորող դերասանուհի Ռոզի Ավետիսովան Tert.am Life-ի հետ խոսել է ներկայացման նոր ու հետաքրքիր ֆորմատի, ինչպես նաև՝ անձնական կյանքի մասին:

 «Ակվարիում» ներկայացման մեջ շատ արագ ներմուծվեցի, որովհետև դերասանուհին դուրս էր եկել և ինձ հրավիրեցին: Հրավերն ընդունելու պատճառները 2-ն էին, նախ պիեսն եմ շատ հավանել, և 2-րդը՝ ներկայացումն իր տեսակով ու ֆորմատով ինձ շատ հետաքրքիր էր: Ինձ համար նաև հետաքրքիր էր ռեժիսորի՝ Ֆրիդա Յորքի հետ աշխատելը: Նախկինում փորձ չեմ ունեցել կին ռեժիսորի հետ աշխատելու: Բավականին հաճելի և պրոդուկտիվ էին փորձերը:

Կերպարները այնքան նուրբ ու մարդկային ապրումների մեջ են, որ պետք է ներկայացումը դիտել, խոսելը բարդ է դրա մասին: Մարդու ճակատագիրը որքանով կարող է փոխել պատահականությունը: Ամենահասուն ու կայացած կինը, ինչպիսին իմ կերպարն է, կարող է սիրահարվել, ունենալ զգացմունքներ, դրա արդյունքում քանդել այն ամենն ինչ կար: Բայց դա անել՝ ոչ դիմացինին ցավեցնելու համար: Մարդիկ հաճախ ընտրություն են կատարում, որը և՛ իրենց համար է ճակատագրական, և՛ դիմացի:

Խոսում ենք սիրո ու սեքսի մասին, բայց բաց տեսարաններ չկան

Ներկայացման մեջ բավականին բաց տեքստեր կան, խոսվում է սիրով զբաղվելու, դավաճանության, սեքսի մասին, բայց նմանատիպ տեսարաններ չկան: Անկեղծ ասած, խաղացել եմ 3 ներկայացում, որի  ժամանակ ունեցել եմ խիստ ադեկվատ հանդիսատես, որևէ տարօրինակ ընկալում չեմ նկատել հանդիսատեսի կողմից: Մի կարևոր բան կա՝ ամեն ինչ այդ պահին դերասանի ձեռքում է և նրա մատուցման մեջ է: Դու կարող ես ամեն ինչի մասին խոսել թատրոնում, այն ամենն, ինչ կա մեր  կյանքում՝ առանց բացառությունների: Եվ, եթե դու դա ներկայացնում ես համոզիչ, առանց ստի ու կեղծիքի, առանց գրոտեսկի ու գռեհկության, հանդիսատեսը քեզ հետ համաձայնում է, որևէ բողոք չի ունենում: Այս ներկայացման մեջ ամեն ինչ շատ էսթետիկ է և ոչ գռեհիկ:

Ծիծաղելի է, երբ հասուն մարդկանց պատմում ես սեր և ասում՝ ես չեմ համբուրվում

Ես մասնագիտության մեջ որևէ սահման չունեմ, հիմա չեմ կարող ասել մինչև ուր կգնամ, կամ՝ չեմ գնա, որովհետև ամեն ինչ կախված է իրավիճակից: Կարող է ռեժիսոր լինել, ում մոտ անգամ չուզես համբույրի տեսարանում նկարվել, գտնես, որ դա պետք չէ ֆիլմին: Բայց կարող է աշխատես մեկի հետ, ում մոտ շատ բաց տեսարանում համաձայնես նկարվել, որովհետև հասկանաս, որ դա չի անում ժամանակակից երևալու համար, այլ որովհետև նյութն է պահանջում: Երբեմն շատ ծիծաղելի է, երբ դու հասուն մարդկանց պատմում ես սեր, և շեշտը դրված է սիրո, կրքի վրա և ասես՝ «ես չեմ համբուրվում»: Իսկ ո՞նց են սիրում հասուն մարդիկ: Ֆիլմեր կան, որոնք պահանջում են դա, պետք է գրագետ և պրոֆեսիոնալ մոտենալ այն աշխատանքին, որն անում ես:

Հրաժարվում եմ սերիալներից

Հեռուստանախագծերում այս պահին չկամ: Երկարատև սերիալներից ինքս եմ հրաժարվում, ինձ չեմ պատկերացնում այդ ամենի մեջ: Դա շատ տանջալի է ինձ համար: Որքան էլ, որ հասկանում եմ, որ դա ֆինանսապես ստաբիլություն է բերում, բայց հրաժարվում եմ: Անում եմ այն, ինչ այդ պահին սիրտս է ուզում: Բացի այդ, ինձ համար հետաքրքիր չեն առաջարկվող սերիալներն ու դերերը:

Իմ կյանքում կա ինչ-որ մեկը

Ես վերջին շրջանում իմ անձնականի մասին հրապարակումներ չեմ անում և չեմ խոսում այդ մասին: Միայն կարող եմ հավելել, որ իմ անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է: Իմ կյանքում կա ինչ-որ մեկը, բայց մանրամասները չեմ ուզում բարձրաձայնել:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live