Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջազգային տարբեր կազմակերպություններում անընդհատ բարձրաձայնում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, նրանց իրավունքների խախտումների հետ կապված հարցերը։ ՄԻՊ-ի խոսքով՝ հայ գերիների հարցը միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, այլ ընդհանրապես ամբողջ միջազգային հանրությանն է վերաբերում, որովհետև գերիների հիմնարար իրավունքների խախտումները հանգեցնում են աշխարհում դրանց չպաշտպանվածության վերաբերյալ տարատեսակ ընկալումների։ «Արմենպրես»-ը զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ, խոսել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ կապված հարցի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման, Տավուշի սահմանամերձ բնակավայրերի անվտանգային խնդրի և այդ համատեքստում անձանց իրավունքների պաշտպանության, Հայաստանում կիրառվող կալանքի պրակտիկայի, ատելության խոսքի տարածման թեմաների և ՄԻՊ-ի առաջիկա ծրագրերի մասին։ 

- Տիկին Մանասյան, ավելի քան մեկ տարի է` ընտրվել եք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Կխնդրեի առանձնացնել այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրել եք այս մեկ տարվա ընթացքում։ 

- Կառանձնացնեմ մի քանի կարևոր ոլորտ, որոնց հետ կապված այս մեկ տարվա ընթացքում շատ ակտիվ գործունեություն ենք ծավալել։ Կան ոլորտներ, որտեղ շեշտակի զարգացում ենք ունեցել։ Մասնավորապես, իրավահավասարության և հակախտրականության ոլորտը, որտեղ գրեթե բոլոր բնագավառներում ունեցել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության բոլորովին այլ տրամաբանությամբ զարգացում։ 

Այս ոլորտը առանձնացվել է այն պատճառով, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գնահատող միջազգային կազմակերպությունները տարբեր դիտարկումներ են ներկայացրել հատկապես այս ոլորտում Պաշտպանի գործունեությունը շատ ավելի կատարելագործելու ուղղությամբ։ Այս մեկ տարվա ընթացքում, մասնավորապես, շատ մեծ ծավալով ազգային փոքրամասնությունների իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման, գենդերային հավասարության և այլ խնդիրներով իրականացրել ենք այնպիսի գործունեություն, որը միանշանակ տարբերվում է նախորդ տարիներին իրականացրած գործունեության տեսակներից։ Մասնավորապես, եթե դիտարկեք նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, կնկատեք, որ այս ոլորտների առումով շեշտակի տարբերություններ կան։  

Շատ լայն ծավալով գործունեություն ենք իրականացրել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, քրեական վարույթների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, հավաքների ազատության, խոսքի ազատության, ատելության խոսքի և ընդհանրապես անհանդուրժողականության միջավայրի հաղթահարման և այլ ոլորտներում։ Այստեղ էլ, կարծում եմ, զարգացումները բազմաթիվ են։ Հետագայում էլ շատ ավելի մեծ ծավալով ենք շարունակելու այս գործունեության տեսակների իրականացումը։ Գործունեություն ենք իրականացրել նաև մի շարք այլ ոլորտներում, որոնց առնչությամբ կարող եմ խոսել հարցազրույցի այլ հարցերի շրջանակներում։

- Հայտնի է, որ Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել մի քանի տասնյակ գերիների։ ՄԻՊ-ն ի՞նչ աշխատանքներ է տանում նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված, այս ուղղությամբ միջազգային կառույցների հետ ի՞նչ աշխատանքներ են տարվում: 

- Նշեմ, որ այս հարցն, իհարկե, ուղղակիորեն չի ընդգրկվում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, բայց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների հետ կապված խնդիրների, ես անընդհատ եմ այս հարցերով զբաղվում։ Աշխատանքների մեծամասնությունը խորհրդապահական բնույթ է կրում, և քիչ ենք այս հարցերի մասին հրապարակային խոսում։ Միևնույն ժամանակ, նշեմ, որ ես անընդհատ, գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ իմ հաղորդակցության շրջանակներում ոչ միայն պարզապես բարձրաձայնում եմ այս խնդիրը, այլ մի շարք իրավիճակներում հստակ վերլուծությամբ իրավունքների խախտման առնչությամբ միջազգային գործընկերներին ներկայացնում եմ իրավունքների կոնկրետ խախտումներ, օրինակ՝ ադրբեջանական տարբեր հեռուստաալիքներով գերիների մասնակցությամբ տեսանյութերի և ռեպորտաժների նախապատրաստման առնչությամբ, ընդհանրապես էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող վարույթների, դրանց անկողմնակալության ու մարմինների անկախության առնչությամբ մտահոգությունների վերաբերյալ և այլն։ 

Իհարկե հատուկ շեշտադրեմ, որ առանցքային խնդիրը գերիների վերադարձի հետ կապված հարցն է, որը մշտապես ենք բարձրաձայնում։ 

Հույս ունեմ, որ այս խնդիրները պատշաճ և շուտափույթ լուծումներ կստանան, որովհետև, ինչպես իմ բոլոր միջազգային գործընկերներին եմ անընդհատ նշում՝ սա միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, սա ընդհանրապես ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, միջազգային հանրությանը վերաբերելի խնդիր է, որովհետև առնչվում է այնպիսի կարևորագույն, հիմնարար իրավունքների, որոնց՝ աշխարհի մի կետում չպաշտպանված լինելը հանգեցնում է ամբողջ աշխարհում դրանց չպաշտպանվածության վերաբերյալ տարատեսակ ընկալումների։  

- Տիկին Մանասյան, վերջերս կառավարությունը գործարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։ Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունավետությունը և ծրագրով տրամադրվող աջակցության չափը։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ պետության ձեռնարկված քայլերը։ 

- Պետք է հատուկ արձանագրեմ, որ այս գործընթացին ես անձամբ եմ ներգրավվել բռնի տեղահանման առաջին օրվանից։ Ես և իմ աշխատակազմի ներկայացուցիչները անմիջապես մեկնել ենք գրանցման կետեր, մասնավորապես՝ Սյունիք, այնուհետև Վայք։ Մենք ոչ միայն մոնիթորինգ ենք իրականացրել գործընթացի և պետական մարմինների գործունեության առնչությամբ, այլ նաև շուրջ 10 օրվա ընթացքում անցկացրել ենք 350-ից ավելի հարցազրույցներ բռնի տեղահանված անձանց հետ՝ հասկանալու նրանց իրավունքների հետ կապված խնդիրները, այդ թվում՝ մինչ բռնի տեղահանումը, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով նրանց իրավունքների խախտման հետ կապված հարցերը, մանրամասները, փաստերը։  

Հատուկ արձանագրեմ, որ ամենակարճ ժամանակահատվածում ես հրապարակել եմ արտահերթ զեկույց, որտեղ այս բոլոր խնդիրները ներկայացված են եղել, այդ թվում՝ դիակների վրա խոշտանգումների/անդամախեղման նշանների և այլնի վերաբերյալ տեղեկատվություն՝ դրանք հիմնավորող փաստերով։ Դրանից հետո անընդհատ շարունակել ենք իրականացնել այս ոլորտի հետ կապված աշխատանքները՝ նկատի ունենալով այն, որ նշված խումբ անձանց իրավունքների պաշտպանությունը անընդհատ և շարունակական գործընթաց պետք է լինի։

Հատուկ արձանագրեմ, որ իմ հիմնական դիտարկումն այն է, որ պետությունը, այո, արագ է գործել, շատ արագ է հասցեագրել խնդիրները և կարողացել է նաև համարժեք արձագանք ունենալ տեղի ունեցած պրոցեսներին։ Միևնույն ժամանակ, գործընթացների համատեքստում տարբեր խնդիրներ են եղել, որոնք ես ինքս եմ բարձրաձայնել։ Ավելին, տարբեր հարցեր լուծում են ստացել հենց իմ միջամտությամբ։ Օրինակ՝ սոցիալական աջակցության, անշարժ գույք ունենալու հետ պատճառահետևանքային կապի առնչությամբ և մի շարք այլ կարգավորումներ փոփոխության են ենթարկվել նաև իմ կողմից ներկայացված առաջարկությունների արդյունքում։  

Շատ կարևորում եմ այն սոցիալական աջակցության ծրագրերը, որոնք պետությունն իրականացնում է։ Բնականաբար, ինքս էլ պարբերաբար կարծիք եմ արտահայտում աջակցության չափը թե՛ ավելացնելու, թե՛ տարբեր աջակցության ծրագրերը շատ ավելի լայն ծավալով, ռեսուրսների ավելի մեծ ներգրավմամբ իրականացնելու հետ կապված։ Բայց, բնական է, որ բոլորս ենք հասկանում, որ այդ ամենը պայմանավորված է նաև պետության ունեցած հնարավորություններով, որովհետև առկա ռեսուրսներն, իհարկե, անսահմանափակ չեն՝ նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետությունը բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ ևս պետք է լուծի։ Օրինակ՝ թե՛ սահմանամերձ բնակավայրերում բնակիչների իրավունքների պաշտպանությունը, թե՛ հայաստանյան գյուղական տարբեր բնակավայրերում անձանց սոցիալական աջակցության ծրագրերը և այլն։ Մինչ այժմ տարբեր դիմումներ ենք ստանում, օրինակ՝ երկրաշարժի հետևանքով աղետի գոտում տուժած քաղաքացիների սոցիալական աջակցության ծրագրերի անհրաժեշտության և այլնի հետ կապված։ Պետությունը պետք է կարողանա այս ամենը պատշաճ մակարդակով հավասարակշռել և յուրաքանչյուր խնդրի լուծման համար պատշաճ միջոցներ հատկացնել։ Միևնույն ժամանակ, կարևորում եմ, որպեսզի այս բոլոր ծրագրերը մշակելիս՝ պետությունն ուշադրությամբ անդրադառնա նաև այսօրվա աշխարհում գոյություն ունեցող՝ իրավունքների հետ կապված չափանիշներին։ 

- Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացից հետո սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ, մասնավորապես Կիրանցում, խնդիրներ էին առաջացել անշարժ գույքի հետ կապված, նրանք նաև մտահոգություն էին հայտնել անվտանգային խնդիրների հետ կապված։ Վստահաբար, Դուք և Ձեր աշխատակազմը այցելել եք Տավուշի մարզ և տեղում ծանոթացել իրավիճակին։ Այս առումով մարդկանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ արձանագրե՞լ եք։  

-Ես եղել եմ Տավուշի մարզում, բայց ոչ միայն Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև Հայաստանի բազմաթիվ այլ սահմանամերձ բնակավայրերում՝ հասկանալու քաղաքացիների մտահոգությունները և իրական վիճակը։ Կուզենամ հատուկ արձանագրել, որ այդ այցերի արդյունքում նաև հրապարակային զեկույցներ եմ հրապարակել, որոնք թարգմանվել են անգլերեն, ուղարկվել են պետական մարմիններին և միջազգային գործընկերներին։ 

Կուզենամ հատուկ շեշտադրել, որ իմ զեկույցներում ներկայացված՝ սահմանամերձ բնակավայրերում անվտանգային խնդիրների հետ կապված մարդու իրավունքներին վերաբերելի հարցերին հղում է կատարել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։ 

Նշեմ նաև, որ ես այն պաշտոնատար անձն եմ, որն անվտանգային հարցերն անընդհատ է բարձրացրել սահմանամերձ բնակավայրեր այցերի արդյունքում և բազմաթիվ են դեպքերը, երբ խոսել եմ մարդու իրավունքների հետ կապված տարատեսակ խնդիրների մասին՝ պայմանավորված այս պահին առկա անվտանգային իրավիճակով։ Դրանք թե՛ կյանքի, թե՛ անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, երեխաների և մի շարք այլ իրավունքների հետ կապված հարցեր են, որոնք տարբեր առանձնահատկություններով վերաբերելի են նաև Կիրանցին։  

Կարծում եմ, որ պետությունը միանշանակ ունի, այդ թվում՝ այդ բնակավայրերում քաղաքացիների իրավունքները երաշխավորելու պարտավորություն և պետք է առավելագույն քայլերը ձեռնարկի, որպեսզի հնարավոր լինի բոլոր գործընթացներն իրականացնել այսօրվա աշխարհում գործող մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան։ Ես, այդ թվում՝ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր այցից անմիջապես հետո, բոլոր այդ խնդիրները շատ հստակ ձևակերպումներով հաղորդակցել եմ իրավասու պետական մարմիններին։ Մի շարք խնդիրների հետ կապված ինձ նաև հետադարձ հաղորդակցությամբ ներկայացվել են այն լուծումները, որոնք գործադիր իշխանությունը փորձել է գտնել իմ կողմից բարձրաձայնված խնդիրների առնչությամբ։ Դրանք թե՛ մեր բացահայտած, թե՛ քաղաքացիների կողմից մեզ ներկայացված խնդիրներ են։ Կարևորում եմ այս գործընթացների համատեքստում մարդու իրավունքների առանցքային լինելու հանգամանքի դիտարկումը իրավասու պետական մարմինների կողմից։

-Կարծեմ՝ Ազգային ժողովում Դուք անշարժ գույքի հետ կապված էլ էիք խնդիր բարձրաձայնել։ Ասել եիք՝ նույնիսկ սեփականության վկայական չունենալու դեպքում պետությունը պարտավոր է այդ մարդկանց ինչ-որ ձևով գույք տրամադրել։ 

- Այո, ես այդ մասին խոսել եմ նաև Ազգային ժողովում։ Մասնավորապես, ամենազգայուն հարցերից մեկն, իհարկե, սեփականության իրավունքի հետ կապված հարցն է։ Այդ առումով շատերի հիմնական փաստարկն այն էր, որ անձինք ունեն սեփականության իրավունքի վկայականներ, այդ պատճառով նրանց իրավունքը պետք է երաշխավորված լինի։ Բայց ես հատուկ հաղորդակցել եմ բոլոր մարմիններին և գործիչներին, որ իրականում ինձ հայտնի են նաև դեպքեր, երբ անձինք փաստացի չունեն սեփականության իրավունքի վկայական, բայց միևնույն է՝ պետությունն ունի նրանց գույքային իրավունքները երաշխավորելու պարտավորություն։ Կարևորում եմ այս խնդիրները բարձրաձայնումն իմ կողմից, քանի որ այդ հանգամանքը դերակատարություն է ունենում տարբեր հարցերին առնչվող խնդիրներ կանոնակարգելիս։  

Իմ տեսակետն այն է, որ նշված բոլոր անձինք պիտի ստանան փոխհատուցում կամ ստանան իրենց իրավունքների այլընտրանքային այլ երաշխիքներ տարատեսակ ձևաչափերով, որովհետև պետության խնդիրն է և պետության խնդիրն է եղել ի սկզբանե քաղաքացիների գույքային իրավունքների երաշխավորումը և դրանց համար համապատասխան պայմանների ձևավորումը։ 

- Ձեր տեղեկությամբ նրանք ամբողջությամբ ստացե՞լ են այդ փոխհատուցումը։ 

- Ես պետական իշխանության տարբեր մարմինների հետադարձ հաղորդակցությունից տեղեկացված եմ, որ իմ նաև այս առաջարկը հաշվի է առնվել իրավունքների երաշխավորման գործընթացներում։ Չեմ կարող ասել՝ այս փուլում քաղաքացիների և պետական մարմինների շփումները ինչ վերջնակետի կամ նպատակակետի են հասել փոխհատուցման առումով, բայց այն, որ ինձ պետական մարմինները հավաստիացրել են, որ իմ առաջարկը նկատի է առնվել, և փոխհատուցման հարցը քննարկման առարկա է դարձել, սա միանշանակ է։ Կարծում եմ՝ հետագա ընթացքի վերաբերյալ կկարողանանք ստանալ տեղեկատվություն թե՛ իրավասու մարմիններից, թե՛ քաղաքացիներից։ 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan