Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ֆրանսիայի աշխարհագրական կենտրոնն ու աշխարհի ամենահայտնի կրոնական շինություններից մեկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ Նոտր Դամը ( ֆրանսերեն՝ Notre-Dame de Paris ) վեհաշուք կաթոլիկ եկեղեցի է Իլ դե լա Սիտեում՝ Փարիզի կենտրոնում։ Այդ նշանավոր ճարտարապետական հուշարձանը փառաբանված է արվեստում և հանդիսանում է աշխարհի ամենահայտնի կրոնական շինություններից մեկը: Ամեն տարի 13-14 միլիոն զբոսաշրջիկ է գալիս Փարիզ՝ տեսնելու Աստվածամոր տաճարը: Այն ոչ միայն Փարիզի, այլ ամբողջ երկրի աշխարհագրական կենտրոնն է։ Այդտեղ է գտնվում, այսպես կոչված, «Զրո կիլոմետրը», որտեղից էլ սկսած չափվում են Ֆրանսիայից բոլոր հեռավորությունները։ Այդ վայրում տաճարներ են գտնվել անհիշելի ժամանակներից, նույնիսկ հռոմեացիների դարաշրջանում է եղել Յուպիտերին նվիրված տաճար:

Հետագայում մերովինգները, որոնք կառավարել են Գալիան 500571 թվականներին, այդտեղ կառուցել են Սուրբ Էթիենի տաճարը։ Աստվածամոր տաճարը հիմնադրվել է 1163 թվականին Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սուլլիի կողմից, իսկ հիմնաքարը դրել է Հռոմի պապ Ալեքսանդր III-ը։ Դրա կառուցումը տևել է մինչև 1345 թվականը, այսինքն՝ տևել է գրեթե երկու դար։ Այդ ընթացքում նախագիծը ղեկավարել են տասնյակ ճարտարապետներ, ինչը չի խանգարել ստանալ գեղեցիկ և օրգանական մեկ կառույց։ Այնուամենայնիվ, հիմնական ստեղծողները, որոնք ամենամեծ ներդրումն են ունեցել, համարվում են Պիեռ դե Մոնտրոյը և Ժան դե Շելլեն։ Շենքը հիմնադրվել է Լյուդովիկոս VII-ի օրոք։ Հենց այդ ժամանակ էր, որ ճարտարապետության մեջ հայտնի դարձավ գոթական ոճը, որն օգտագործում էին ճարտարապետները։

Այդ ուղղությունը հաջողությամբ միախառնվեց Նորմանդիայի ավանդույթներից բխող ռոմանական ոճին, որն էլ տաճարին յուրահատուկ տեսք տվեց։ Ֆրանսիայի և Աստվածամոր տաճարի պատմությունները չի կարելի առանձնացնել, քանի որ այդտեղ են ասպետներն իրենց աղոթքն անում խաչակրաց արշավանքների մեկնելիս, այդտեղ է եղել Նապոլեոնի թագադրումը, Հիտլերի զորքերի նկատմամբ հաղթանակի տոնակատարությունը և շատ այլ իրադարձություններ: Նոտր Դամ տաճարը մեծապես տուժել է 18-րդ դարի վերջին իրադարձությունների ժամանակ անհաջող վերակառուցումից, իսկ ավելի ուշ՝ ժողովրդական իշխանության կողմից անտեսման պատճառով: Այսպիսով, Ֆրանսիական հեղափոխությունը քիչ էր մնում զրկեր աշխարհը այդ յուրահատուկ ճարտարապետական հուշարձանից, նրանք նույնիսկ ցանկանում էին այրել այն։ Նրանց ժամանակ բազմաթիվ քանդակներ ջարդվել կամ գլխատվել են, վիտրաժները քանդվել են, թանկարժեք սպասքը թալանվել է։

Շենքը հռչակվել է Բանականության տաճար, ապա Գերագույն էակի պաշտամունքի կենտրոն, իսկ ավելի ուշ պարզապես վերածվել է սննդի պահեստի։ Ճարտարապետական անսամբլը լիակատար կործանումից փրկել է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը, որը պատմում է գեղեցիկ գնչուհու հանդեպ կուզիկի սիրո մասին: Այդ ստեղծագործությունը ոչ միայն հայտնի է դարձրել գրողին, այլ նաև լայն հասարակության ուշադրությունն է հրավիրել այդ հնագույն շենքի բացառիկ պատմական, ինչպես նաև գեղագիտական արժեքի վրա։ Որոշվել է Նոտր Դամը վերակառուցել հնագույն տեխնոլոգիաների բոլոր կանոններով։

Վիոլլե-դե-դյուկը հաջողությամբ է լուծել նման բարդ խնդիրը, քանի որ ճարտարապետը գիտեր տաճարի կառուցման վրա աշխատող հնագույն վարպետների շինարարության մեթոդները: Աստվածամոր տաճարի վերականգնումը տևել է ավելի քան քառորդ դար։ Հետագա տարիներին փարիզցիները իրենց սրբավայրին վերաբերվել են ծայրահեղ ակնածանքով: Հատկանշական է, որ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ տաճարը գործնականում չի տուժել։ 2019 թվականի ապրիլի 15-ին՝ Ավագ շաբաթվա ընթացքում, մայր տաճարում մեծ հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով կորել է (փլուզման հետևանքով) շպիլը, ժամացույցը և 12-րդ դարի պատմական տանիքը։ Փրկվել է միայն շենքի շրջանակը։ Հետո տաճարի վերականգնման վրա ծախսվել է մոտ մեկ միլիարդ եվրո:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback