Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Վրա­ցա­կան դա­սե­րը Հա­յաս­տա­նի հա­մար. ար­մա­տա­կան արևմ­տա­մե­տու­թյու­նից՝ ար­մա­տա­կան պրագ­մա­տի­կու­թյուն. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru-ն «Հայկական շրջադարձը դեպի անորոշության. Երևանը պետք է վրացական դասերը սովորի» վերնագրով հոդվածում գրում է, որ մարդկանց ուղղակիորեն ուրիշներից սովորելու անկարողությունը հայտնի փաստ է: Եվ, կարծես թե, նման իրավիճակ է լինում նաև պետական մակարդակով, հատկապես՝ Հարավային Կովկասում։ Անդրկովկասի որոշ երկրներ շատ հաճախ են խոսում եղբայրական հարաբերությունների մասին, բայց իրականում բավականին քիչ բան գիտեն միմյանց մասին։ Եվ դա հստակ երևում է ներկայիս երևանյան քաղաքական գործընթացներում։ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունը ծանր հարված հասցրեց հայի հպարտությանը և ինքնավստահությանը։ Մեղավորներին «գտնելու» ցանկությունը հանգեցրեց, այսպես կոչված, պրոյեկցիայի դասական օրինակի։

Փաստացի, Մոսկվան մեղադրվեց «մահացու մեղքերի» մեծ մասում, թեև վաղուց էր պարզ, որ այն ժամանակ, երբ Երևանը ջանասիրաբար տոնում էր 90-ականների վաղեմի ու մոռացված հաղթանակը, Բաքուն պատրաստվում էր հարձակողական գործողությունների։ Հայաստանը այս բոլոր տարիների ընթացքում գտնվել է հաղթողի համախտանիշի գերության մեջ՝ չգիտակցելով ուժերի հարաբերակցության փոփոխությունները թե՛ տեղական, թե՛ գլոբալ մակարդակներում։ Երկիրը խրված էր անցյալի ձեռքբերումների մեջ: Հիմա շատ արևմտյան վերլուծաբաններ և գիտնականներ շփում են ձեռքները և ուրախանում Հայաստանի, այսպես կոչված, դեպի Արևմուտք շրջադարձից և Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունից Նիկոլ Փաշինյանի կառավարության դանդաղ հեռացումից։ Դա հատկապես կարևոր է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքերի վատթարացման ֆոնին։

Սակայն, եթե նայենք Ռուսաստանին նրա մրցակիցներով փոխարինելու Երևանի փորձերին, ապա լիովին պարզ չէ, թե ինչպե՞ս է այդ բանաձևը աշխատելու ոչ միայն քարոզչական, այլ նաև զուտ աշխարհաքաղաքական և տնտեսական տեսանկյուններից։ Այստեղ կարելի է ապավինել եղբայրական Վրաստանի բազմամյա փորձին, որը ստիպված եղավ արմատական արևմտամետությունից վերածվել արմատական պրագմատիկության։ Վարդերի հեղափոխությունից հետո վրացական քաղաքական վերնախավը որոշեց աչք փակել պրագմատիզմի վրա՝ հօգուտ գաղափարական համակրանքների։ Երկրում գործող հավասարակշռման համակարգը վերակառուցվեց արմատական արևմտամետի։ Երկիրը ամեն կերպ փորձում էր հնարավորինս հեռու մնալ ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև ողջ հետխորհրդային տարածքից։ Կապերը խզվեցին, և ամբողջ պետական ապարատը սկսեց աշխատել ՆԱՏՕ-ին և ԵՄին երկրի արագ ինտեգրման ուղղությամբ։

«Ես վրացի եմ, հետևաբար եվրոպացի եմ». նման հայտարարությունը գրեթե վերածվեց պետական կարգախոսի։ Սակայն սպասելիքները չարդարացան։ Աշխարհաքաղաքականությունն ու տնտեսությունը ոչ միայն գերակշռեցին գաղափարախոսությանը, այլ նաև ապացուցեցին, որ իրականությունը միշտ էլ հաղթում է երազանքներին: Արևմտյան երկրներն ակտիվորեն աջակցում էին երկրին դրամաշնորհներով և վարկերով, բայց դեռ պետք էր տնտեսությունը կառուցել, և այստեղ պարզվեց, որ ռազմավարական գործընկերները պատրաստ չեն ներդրումներ կատարել բիզնեսում՝ միայն գաղափարախոսության և աշխարհայացքի հիման վրա։ Գերմանիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից խոստացված ֆինանսական հոսքերի փոխարեն երկիրը ստացավ թուրքական կապիտալի գերակայություն, բացի դա, երկիր տուրիստական հոսքի բացարձակ չեմպիոնը հետխորհրդային երկրների, հատկապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն էին։

Ավելին, չնայած ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հավաստիացումներին, Մոսկվան, այնուամենայնիվ, հատեց կարմիր գծերը և ծանր պարտության մատնեց Թբիլիսիին՝ ապացուցելով, որ Արևմուտքն իրական ռազմական ազդեցություն չունի տարածաշրջանում։ Արևմուտքը կարող է լինել միայն գաղափարական համախոհ, որը միայն սկզբնական փուլում կարող է զգալի ներդրումներ անել բարեփոխումների մեջ, որպեսզի երկիրը մղի դեպի մոդեռնիզմ: Բայց Հարավային Կովկասում միայն արևմտամետ տրամադրությունների և կողմնորոշման հիման վրա երկիր կառուցելն անհնարին է։ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական գործընկերները պետք է լավ սովորեն վրացական դասը, քանի որ ներկայում ակտիվորեն ապավինում են հենց Արևմուտքին։

Բայց Արևմուտքը չի կարող փոխարինել Ռուսաստանին, քանի որ նրա ազդեցությունը խիստ սահմանափակ է մի կողմից՝ իր աշխարհագրական դիրքի, մյուս կողմից՝ Անկարայի և Մոսկվայի գերակայության պատճառով։ Հնարավոր է դիվերսիֆիկացնել արտաքին և ներքին քաղաքականությունը՝ ներմուծելով արևմտյան և այլ ինստիտուտներ, բայց պետք է հիշել հյուսիսային հարևանի կարմիր գծերը, քանի որ նա պատրաստ է պաշտպանել իր ազգային շահերը։ Ո՛չ Փարիզը, ո՛չ Վաշինգտոնը չեն կարողանա պաշտպանել Երևանի շահերը, եթե Անկարան ու Բաքուն որոշեն առաջ մղել այս կամ այն քաղաքականությունը, սակայն Մոսկվան կարող է դա անել։ Հետևաբար, վրացիների արևմտյան կուրատորների և Թբիլիսիի միջև ներկայիս ճգնաժամի ֆոնին ներկայում անապահով է փորձել աշխարհաքաղաքական կամ այլ շրջադարձ կատարելը, քանի որ դա կարող է միայն լրացուցիչ անորոշության հանգեցնել:

Հայաստանը պետք է իր հիմնական դասը քաղի իր հարավկովկասյան հարևանի օրինակից: Արևմտամետ տրամադրությունները և ժողովրդավարության խթանումն ապրիորի չեն հակասում պրագմատիզմի, աշխարհաքաղաքականության և տնտեսագիտության հիմնական սկզբունքներին։ Դա այն է, ինչ Վրաստանը հիմա հասկացել է և շատ ցավագին կերպով վերանայում է Արևմուտքի հետ հարաբերությունները։ Հիշեցնենք, որ Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին վերջերս հայտարարել էր, որ այս պահին ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցված է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback