Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Տրանսպորտի ավելացված արժեքի գումարը պետք է տան ապիկար կառավարիչների պարգևավճարներից ու գործուղման ծախսերից. Բաբկեն Պիպոյան

INTERVIEW

Նախորդ ամիս Երևանի ավագանին հայտնեց, որ մայրաքաղաքում միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները երկարաձգվելու են, ի սկզբանե նախատեսված էր, որ ներդրվելու է 2024 թվականի սեպտեմբերին։

Հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ նոր ավտոբուսների խմբաքանակը Հայաստան կհասնի հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։ Ինչից հետո Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ միասնական տոմսային համակարգը կներդրվի, երբ նոր ավտոբուսները հասնեն Հայաստան և մտնեն գիծ, ապա հանձնարարել էր ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով երկարաձգվելու էր միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ-երկու ամսով։

Ի վերջո, այդ նախագիծն ի՞նչ տեսքով պետք է ընդունվի, որպեսզի հավելյալ բեռ չդառնա քաղաքացիների ուսերին, ու չխախտվեն սպառողների իրավունքները։

168.amի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը պատասխանելով այս թեմային վերաբերող այլ հարցերին, ասաց՝ ցավոք, Հայաստանում տրանսպորտային համակարգի նկատմամբ ցուցաբերվում է շատ սիրողական, «մատների արանքով» մոտեցում: Բոլոր տեսակի գնահատականներում կա սիրողականության տարր, թե՛ իշխանահաճո, թե՛ ոչ իշխանահաճո գնահատականների մասին է խոսքը։

«Երևանում տրանսպորտային բարեփոխումների մասին մենք խոսում ենք 2013 թվականից, հիշեք տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, բարեփոխումները, տարաբնույթ հանձնաժողովները և այլն։ Նախորդ քաղաքային իշխանությունները ձեռքները վեր բարձրացրած՝ ասացին՝ սա մեր խելքի բանը չէ, և միջազգային խորհրդատուին պատվիրեցին մայրաքաղաքի համար օպտիմալ տրանսպորտային համակարգ։ Այդ աշխատանքները դեռևս չէին ավարտվել, ու մայրաքաղաքն ունեցավ քաղաքային նոր իշխանություն, որը տվեց գումարի մյուս հատվածը։ Այսինքն՝ նոր իշխանությունը չասեց՝ այս ինչ վատ բան եք բերել, փողը չենք տալիս, ասացին՝ լավ բան է, փողը տալիս ենք։ Հիմա Երևանը կարող է ունենալ օպտիմալ տրանսպորտային համակարգ, եթե միջազգային այդ խորհրդատուի ասածներն անեն»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Նրա պարզաբանմամբ՝ տրանսպորտային համակարգը միայն ավտոբուսն ու ավտոբուսային գիծը չէ, այն շատ ավելի խորը համակարգ է։ Տրանսպորտի ինքնարժեքը ձևավորվում է ծախսերի և մուտքերի հաշվին։

«Օրինակ, կանգառների սարքելը մենք տրանսպորտի գումարի մեջ մտցնելո՞ւ ենք, թե՞ չենք մտցնելու։ Թե՞ ինչ-որ մասնավոր ընկերության ասելու ենք՝ այս իքս կանգառը դու ես վերանորոգելու, ու ինչ-որ ժամանակահատվածով դնելու ենք իրենց գովազդը՝ այդ ժամանակահատվածում չվճարելով գովազդի գումարը։ Բայց կարող է պարզվել, որ տենդեր են հայտարարում, ինչ-որ մեկը գալիս է, և՛ անվճար գովազդ է բերում, և՛ ամսական գումար է վճարում համայնքին։ Հիմա այդ ամսական գումարը մենք դնելո՞ւ ենք տրանսպորտի սուբսիդավորման մեջ, թե՞ ոչ։ Տրանսպորտային համակարգը բաղկացած է նման նուրբ հարցերից։

Մենք հիմա քննարկում ենք ոչ թե տրանսպորտային համակարգը, այլ դրա վճարման համակարգը, այսինքն՝ քննարկում ենք ոչ օպտիմալ համակարգին փող տալու հարցը։ Ըստ այդմ, երբ ասում են, որ՝ տրանսպորտի փողը պետք է մանկապարտեզների՞ց կտրենք տանք, ես ասում եմ՝ ոչ, պետք է գումարը կտրեն ու տան ապիկար կառավարիչների պարգևավճարներից ու գործուղման ծախսերից»,- հավելեց Բաբկեն Պիպոյանը։

Ըստ նրա, երբ տրանսպորտի ուղեվարձն արժի 150 դրամ, իսկ ուղևորը վճարում է 100 դրամ, 50 դրամը, այսպես թե այնպես, մի տեղից վճարվում է, ուստի այդ 50 դրամը պետք է վճարվի պարգևավճարներից, իշխանավորների գործուղման ծախսերից, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց կառավարման հետևանքով է ուղեվարձը 150 դրամ։ Իսկ եթե գրագետ կառավարեին, ապա ուղեվարձը կլիներ ոչ թե՝ 150, այլ պայմանական ասած՝ 120 դրամ։ Այդ դեպքում կլիներ օպտիմալ համակարգի օպտիմալ ինքնարժեք։

«Իմ առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ ներդնել տրանսպորտի օպտիմալ համակարգ։ Սա գիտե՞ք ինչի է նման, որ մեկի գլուխը ցավում է, առաջարկում են կամ ամեն օր դեղ խմի, կամ գլուխը կտրում են, մինչդեռ պետք է այդ գլխացավի պատճառը բացահայտեն ու վերացնեն։

Առաջին նախագիծը, որն ավագանին բերել էր, շատ փնթի նախագիծ էր, հետո հասկացան, որ իրենց մանիպուլյացիաները չեն անցնում, հետաձգեցին։ Հասկացել են, որ եթե համակարգը ներդնեին սեպտեմբերին, մարդիկ ասելու էին՝ թանկացրեցիք, բայց տրանսպորտային համակարգում որևէ բան չփոխեցիք։ Հաշվի առնելով, որ հիմա նոր շարժակազմեր են գալիս, դրանց մի մասը կինտեգրեն, մի քանի սոցիալական բաղադրիչ էլ կբերեն, հետո կարդարացնեն արժեքի բարձրացումը։ Մինչդեռ որևէ կապ չեն ունենալու իրականության հետ, որովհետև շարունակելու են փող ծախսել, ու խնդիրը մնա չլուծված»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan