Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


«Պատրաստվում էինք ամուսնանալ, անգամ հարսանեկան հագուստ էինք ընտրել». Արտակ Վարդանյան ( հարցազրույց)

LIFE


 Tert.am Youth-ը գրում է.

Հեռուստահաղորդավար Արտակ Վարդանյանը Tert.am Youth-ին պատմել է մասնագիտական անցած դժվարությունների, անձնական կյանքի և ապագայի պլանների մասին։

-Դեռ 10 տարի առաջ Հանրայինի եթերում վարում էիք «Մենք ենք» մանկապատանեկան հաղորդաշարը. մեր սերունդը Ձեզ ասոցացնում է մանկության հետ, բայց կարծես թե շատ բան չի փոխվել՝ նույն Արտակն է, նույն ձայնը, կերպարը...

-Դա իր լավ և վատ կողմերն ունի. մինչև այսօր ինձ դրսում հանդիպում են քառասունն անց տիկնայք, որոնք 10 տարի առաջ ավելի երիտասարդ էին, և մոտավորապես ասում են՝ «վայ ազիզ ջան», ուզում եմ պատասխանել, որ եթե մի փոքր էլ սպասեիք, կարող էինք ամուսիններ դառնալ։ Դա գուցե թերություն է, որը շտկվելու է, որովհետև ես չեմ ճանաչում մի մարդու, ով ամբողջ կյանքում երիտասարդ է մնացել, բացի Դորիան Գրեյից։

 

-Այդքան տարի շարունակ Հանրային հեռուստաընկերությունում և ռադիոյում աշխատելուց հետո ինչպե՞ս հայտնվեցիք «Արմնյուզում»։

-Ուզում եմ փաստել, որ «Մենք ենք» հաղորդաշարը պատճառ դարձավ, որ ես դառնամ լրագրող-հաղորդավար։ Երբ մեր սերունդը արդեն պետք է հրաժեշտ տար «Մենք ենք»-ին, այդ ժամանակ հրավեր ստացա վարելու «Մանկական Եվրատեսիլը»։ Դա ինձ բերեց մեծ ճանաչում, Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում։ Հետո Արտակ Ալեքսանյանն ինձ ներգրավեց «Հատուկ ռեպորտաժ»-ի մեջ, այնուհետև՝ «Ազատ գոտի» հաղորդումը։ Հետո ինձ ասացին, որ այլևս ես չեմ վարելու «Ազատ գոտին», ես համակերպվեցի այդ մտքի հետ և մեկնեցի սովորելու։ Վերադառնալուն պես դիմեցի Արմենիա TV հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրին, և ինձ շանս տրվեց աշխատելու՝ ի դեպ որպես հասարակ լրագրող։ Որոշ ժամանակ անց «Արմնյուզի» եթերում ես սկսեցի վարել «Երևանն է խոսում» թոք-շոուն։

-Ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր բոլոր հաղորդումները ունենում են բարձր ռեյթինգ՝ անկախ թեմատիկայից 

-Կախված է նրանից, թե ինչ ժանրում ես աշխատում և ինչ հանձնարարություն ունես, շատ կարևոր է, թե ինչ է ուզում քո ղեկավարը քեզանից։ Սկզբում պահանջում է քո ղեկավարը, հետո նոր դա հանձնվում է հեռուստադիտողի դատին, այսինքն՝ ամեն ինչ կախված է քո մենեջերից։

-Ձեր մասին կարծիքները հակասական են։ Հեռուստադիտողը հստակ կամ սիրում է, կամ փոխում ալիքը՝ տեսնելուն պես։

-Այդ առումով պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ։ Ամենավատը, երբ քո հանդեպ անտարբեր են։ Ի դեպ, երբ երբեմն համացանցում հանդիպում եմ իմ մասին վատ մեկնաբանությունների, տեսնելով, թե ովքեր են մեկնաբանողները, մի տեսակ ուրախանում եմ, որ նրանք չեն սիրում ինձ և չեն հետևում իմ կատարած աշխատանքին։ Շատ լավ է, որ մեր ճաշակները չեն համընկնում։

-Չեք կարծո՞ւմ, որ լավ ծրագրավորող կամ խոհարար կդառնայիք, ինչո՞ւ լրագրություն։

-Ես ունեմ բնավորության հստակ մի գիծ՝ ինչ էլ ընտրեմ, կանեմ շատ լավ։ Հեռուստատեսային իմ կարիերայի ընթացքում շատ դժվար փուլեր են եղել, բայց ես հաղթահարել եմ դրանք ու չեմ հանձնվել։ Ինձ թվում է՝ երբեք չեմ փոխի մասնագիտությունս։

-Այսօր համացանցը հնարավորություն է տալիս հետևել գրեթե բոլոր հայտնի, այդ թվում՝ մեդիաոլորտի մարդկանց։ Ո՞ւմ եք համակրում, կամ ձգտում նմանվել։

-«Էլեն շոու» հեռուստաշոուն շատ հետաքրքիր է ինձ, Էլենը աստղերի է հետ է աշխատում, շատ պրոֆեսիոնալ է, որպես արտադրանք համաշխարհային ճանաչում ունի։ Նաև նշեմ, որ շատ հավանում եմ այն աշխատանքը, որը կատարում է Քսենյա Սոպչակը ՌԴ-ում, նա ոչ միայն TV պերսոնա է, այլ նաև հանրային մարդ, հանրային կարծիք ձևավորող։ Բոլորին շատ գնահատում եմ, բոլորից մի բան վերցնում եմ, բայց ոչ մեկին չեմ ձգտում նմանվել։

-Հիմնականում կարիերիստ մարդկանց կյանքում անձնականը կամ երկրորդ պլանում է կամ բացակայում է...

-Ես մի անգամ ասացի, որ իմ անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է, և իսկապես այդպես էր, որից հետո ինձ մոտ, անկեղծ, ամեն ինչ վատացավ։ Ես շատ հաճախ եմ սիրահարվում, կարծում եմ՝ մոտ ապագայում մի որևէ պայծառ բան կլինի։

-Հիշարժան պատմություններ եղե՞լ են։

-Սիրային մի հիշարժան արկած եմ ունեցել, երբ 14 տարեկան էինք և արդեն պատրաստվում էինք ամուսնանալ, անգամ հարսանեկան հագուստ էինք ընտրել։ Ես շատ մտերմիկ հարաբերությունների մեջ եմ իմ բոլոր հին ընկերուհիների հետ։

-Հակառակ սեռերի միջև հնարավո՞ր է ինտենսիվ մտերմիկ ընկերություն։

-Միանշանակ հնաարվոր է։ Ես արդեն 20 տարվա ընկերուհի ունեմ, նույն դասարանում էինք սովորում, երբ ընկերացանք։

-Իսկ եթերային ընկերների՞ց։

-Իհարկե, շատ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց գործընկերներ ենք, այլ ոչ ընկերներ։

-Ինչի՞ մասին եք երազում...

-Երազում եմ, որ իմ ընտանիքը առողջ լինի։ Շատ եմ երազում, որ մեր սահմանում խաղաղություն լինի։ Մեր բանակը և զինվորները միշտ առողջ լինեն։

-Ամփոփելով 2015 թվականը՝ ի՞նչ նշանակալից ձեռքբերումներ եք ունեցել։

-2015 թվականը ինձ մոտ աշխատանքային առումով հանգիստ տարի էր, ոչ այդքան բեղուն։ Իմ կյանքում լուծվեցին ստրատեգիական նշանակություն ունեցող անձնական և ընտանեկան մի շարք հարցեր։ 2016-ը բավականին լավ է սկսվել ինձ համար, ես շատ մեծ ակնկալիքներ ունեմ։ Կապիկի տարին իր հետ ոչ միայն բերելու է ծիծաղ, հումոր, զվարճանք, ակտիվություն, այլ նաև հաջողություններ։ Ես մաքսիմալ լավատես եմ։

Զրուցեց՝ Լենա Մինասյանը

 
 
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders