Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Ինչպիսի՞ «պատմություն» է անցել տղամարդկանց կոստյումը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից տղամարդու զգեստապահարանն անհնար է պատկերացնել առանց դասական կոստյումի, որը բաղկացած է բաճկոնից և տաբատից՝ պատրաստված հիմնականում մեկ, երբեմն՝ երկու գույն ունեցող գործվածքներից: Կոստյումը լրացվում է վերնաշապիկով և փողկապով, երբեմն՝ նաև ժիլետով։ Ենթադրվում է, որ ժամանակակից կոստյումի նախատիպը ձևավորվել է 19-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայում։ Այն ժամանակ հագուստի հիմնական տարրերն էին ֆրակը, վերնաշապիկը և երկար տաբատը։ Շուտով ֆրակը փոխարինվել է ռեդինգոտով (կիպ սյուրթուկ) և ժիլետով։ Պարտադիր աքսեսուարներ էին համարվում գլխարկը և ձեռնոցները։ Այդուամենայնիվ, համարվում է, որ տղամարդու կոստյումի պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ: Դարեր են անցել, մինչև այդ հագուստը սկսել է ստանալ այն ձևը, որին մենք ծանոթ ենք: Դրա առաջին նախատիպերից էր կոճակներով արևել յան կաֆտանը, որը Եվրոպա էր մտել արշավներից վերադարձող խաչակիրների շնորհիվ։

14-րդ դարի եվրոպացի ազնվականությունը սկսել էր վայելել թանկարժեք գործվածքներից պատրաստված, երկար բաց կրծքով կաֆտանները: Մինչև 18-րդ դարի վերջը Ֆրանսիան էր ճանաչված նորաձևության երկիր, և այնտեղ էր, որ տղամարդկանց կոստյումները իրենց գեղեցկությամբ ու հարուստ դեկորով չէին զիջում կանանց հանդերձանքին: Կոստյումի հիմնական տարրերն էին քիփ կաֆտանը և կյուլոտը (կարճ տաբատը): Կյուլոտների հետ արիստոկրատները նախընտրում էին հագնել նրբագեղ սպիտակ գուլպաներ, իսկ կաֆտանի տակ հագնում էին թանկարժեք սպիտակեղենից կարված վերնաշապիկներ՝ ժանյակավոր օձիքով։ Այդ զգեստների հանդիսավոր տեսակների համար նյութերն էին պարչան, թավիշը և մետաքսը, առօրյայի համար՝ բարձրորակ բամբակե կամ բրդե կտորը։ Հետո հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններն իրենց հետքը թողեցին կոստյումի վրա՝ այն դարձնելով ավելի պարզ և հարմարավետ:

Աստիճանաբար բրիտանացիները սկսեցին առաջատար դեր խաղալ տղամարդկանց կոստյումների ձևավորման գործում։ Տղամարդիկ սկսեցին նախընտրել ավելի հարմարավետ լայն ֆրակ-վերարկուներ, որոնք ունեին օձիք և կոճակներ։ Հետագայում հայտնվեց ֆրակը, որը նեղ կտրված ծայրերով սյուրթուկի տեսակ է։ Կոստյումի ուրվագիծը դարձավ ավելի երկարացված ու էլեգանտ։ Ժանյակն ու մետաքսը մնացին անցյալում, իսկ նեղ ու կարճ տաբատները փոխարինվեցին երկար ու լայն տաբատներով։ Մարդիկ սկսեցին նախընտրել բրդյա և բամբակե կտորից հագուստներ։ Հայտնվեցին տղամարդկանց կոստյումներ կարելու արհեստանոցներ։ Ժամանակի ընթացքում ձևավորվեց տղամարդկանց՝ բավականին հարմարավետ, գրեթե ունիվերսալ դասական կոստյումը՝ տաբատով, ժիլետով և բաճկոնով, որն էլ չի փոփոխվել մինչ օրս։ Կա ժամանակակից կոստյումների երեք տեսակ՝ դասական կամ գործնական, պաշտոնական, և ամենատարածվածը՝ ոչ ֆորմալ կամ պարզեցված դասական։ Այսօր կոստյումները կարող են տարբերվել միմյանցից նպատակներով, ոճով, բաճկոնի կտրվածքով, բաղադրիչներով և նույնիսկ կոճակների քանակով։

Այսպիսով, մեկ կոճակով կոստյումը սովորաբար կրում են շոու բիզնեսի ներկայացուցիչները։ Բաճկոնի վրա 2 կոճակի առկայությունը բնորոշ է գործնական և սպորտային կոստյումներին։ Ավելին, դրանց մեջ բաճկոնները սովորաբար կոճկվում են միայն մեկ կոճակով։ Պաշտոնական և ոչ ֆորմալ կոստյումները ունեն երեք կոճակ, իսկ ներքևի մասը սովորաբար կոճակ չունի։ Ոչ պաշտոնական կոստյումը ներառում է «կարդիգանի բաճկոն» կամ չորս կոճակով սվիտեր-բաճկոն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6