Սյունիքում թունավորված երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից. թունավորման աղբյուրը պարզ չէ
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքում արձանագրված թունավորման հետևանքով երեխաները երեկ դուրս են գրվել․ մեկը` Երևանից` Մուրացանից, իսկ երեքը` Գորիսի ԲԿ-ից, երեխաները լավացել և դուրս են գրվել: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Խոսնակը նաև նշեց, որ Սյունիքում գրանցված թունավորման դեպքի աղբյուրը դեռևս հայտնի չէ:
Ինչպես նշել էինք՝ հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 հոգանոց ընտանիք՝ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն, որտեղ 4-ամյա Լուիզան, գիտակցության չգալով, մահացել է։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
4
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum
5
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times



