ՀՀ–ում աղիքային հիվանդությունների դեպքերի ավելացման միտում կա. նախարարություն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀայաստանիՀանրապետությունում աղիքային հիվանդությունների դեպքերի աճման միտում է նկատվում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
«Վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերական կայուն է, միևնույն ժամանակ դիտվում է տարվա տաք շրջանին բնորոշ հիվանդություններով հիվանդացության աճի միտում։ 2024–ի մայիսին աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդացությունն ապրիլի համեմատ աճել է մոտ 1.5 անգամ։ Ըստ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի` աղիքային վարակներով օրական միջինը 7-8 պացիենտ է դիմել»,– ասված է նախարարության պատասխանում։
Միաժամանակ մայիս–հունիսին աղիքային վարակիչ հիվանդություններով դիմած պացիենտների թիվը գրեթե հավասար է եղել։
Արձանագրված հիվանդությունների հիմնական ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, գլխացավ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, սրտխառնոց և փսխում, որովայնի ցավեր, լուծ, որոշ դեպքերում արյունային լուծ։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



