Yerevan, 07.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կիևի մանկական հիվանդանոցին հարվածել է Ուկրաինական ՀՕՊ-ի հրթիռը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր երկիրը Նիկոլի վարչապետությամբ գլորվում է անդունդ, իսկ «ժողովրդավարները» կամ արևմտամետները պահանջում են դատապարտել Կիևի հրթիռակոծումը: Չնայած ռուսական հրթիռներով հարված է հասցվել ոչ թե հիվանդանոցին, այլ դեռևս խորհրդային տարիներից մայրաքաղաքում տեղակայված ռազմական գործարանին: Իսկ մանկական հիվանդանոցի հարևանությամբ ընկել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռը: Դա, ի դեպ, բացահայտվել է նախագահ Զելենսկու գրասենյակի հրապարակած լուսանկարների վերլուծության շնորհիվ: Իսկ այնուհետև համացանցում է հայտնվել կես րոպեանոց մի տեսահոլովակ, որում երևում է վեց ուկրաինական հրթիռների հարվածներն Ուկրաինայի մայրաքաղաքին: Դա էր նաև պատճառը, որ նույնիսկ գերմանական «Դոյչե Վելե» ինֆորմացիոն գործակալությունն իր առաջին հաղորդման մեջ խուսափել է հիվանդանոցը որպես թիրախ մատնանշելուց: Նույն վերաբերմունքն էր առկա ամերիկյան առաջին պաշտոնական հաղորդագրությունում: 

Եվ եթե սկզբում նախագահի գրասենյակը փորձել է քարոզչական նպատակով օգտագործել հրթիռակոծման հանգամանքը ու հրապարակել է լուսանկարներ, ապա հետո դրանք հանվել են: Բայց քարոզչությունը, բնականաբար, չի կասեցվել. սեփական սխալով պատահարն օգտագործվել է հայրենասիրական մղումներով գումար հավաքագրելու և Արևմուտքից լրացուցիչ սպառազինություն ստանալու նպատակով, ինչպես նաև ընդդեմ ՌԴ նախագահի: Ավելի ուշ վերջին թեման «զարգացվել» է. Զելենսկին խիստ «զարմացել» է, թե ինչպես է հնարավոր, որ աշխարհի ամենադեմոկրատական երկրներից մեկի՝ Հնդկաստանի վարչապետը հենց նույն օրն այցելի Ռուսաստան և նույնիսկ ողջագուրվի Պուտինի նման հանցագործի հետ: Ինչպես երևում է, տվյալ դեպքում կարևորը ոչ թե ճշմարտությունն է, այլ քաղաքական նպատակահարմարությունը: Ի դեպ, գումար կարողացել են հավաքագրել, ըստ տելեգրամյան ալիքների, միայն խոշոր գործարարներից, այն էլ նախագահականից զանգահարելու միջոցով: Համարյա  այնպես, ինչպես մեզանում է: 

Մի ժամանակ, երբ ուկրաինական ԱԹՍ-ներ էին թռչում դեպի Մոսկվա՝ հայաստանյան ոչ մի ժողովրդավար ձայն չհանեց, թե էս ինչ են անում: Երբ վերջերս սահմանային ռուսաստանյան բնակավայրերի ուղղությամբ հրթիռներ են արձակվում, ինչի հետևանքով մարդիկ և այդ թվում՝ երեխաներ, են մահանում, կրկին դատապարտումի ձայն չէր լսվում: Իսկ եթե մտածում են, որ ռուսը մեր թշնամին է, ուրեմն ռուսի թշնամին մեր բարեկամն է, այդ դեպքում զարմանալի է, թե ինչու Ուկրաինայից դատապարտման ձայներ չլսվեցին, երբ բարբարոսներն Արցախում ինն ամիս շրջափակել էին 100 հազար մարդու: Եվ լռության նույն վարքագիծը դրսևորեցին, երբ 3000 տարի անընդմեջ Արցախում բնակվող հայությունը զրկվեց իր հայրենիքից:   

Մարդ մեկ-մեկ մտածում է, թե ինչով են, վերջապես, առաջնորդվում նիկոլական արևմտամետ «ժողովրդավարները»: Ովքեր չեն «տեսնում», որ վաղուց Հայաստանում տիրում է մեկ անձի բռնատիրություն, որն ուղղված է ոչ թե հասարակության ու պետության զարգացմանը (Հին Հունաստանում նման երևույթ էլ էր առկա), այլ սեփական իշխանության պահպանմանը: Չեն «տեսնում», որ Արևմուտքը թքած ունի այդ հանգամանքի վրա, ու ավելին՝ հենց Նիկոլի վարչապետությամբ է փորձում առաջ տանել իր շահերը մեր տարածաշրջանում: Որոնց անհամապատասխանությունը մեր երկրի շահերին կարող են չնկատել միայն կույրերն ու խուլ-համրերը:

 

Instant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshop