Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


«Արցախում նկարահանված նյութին անպայման վերադառնալու եմ». Մարատ Սարգսյան

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասի

Լիտվաբնակ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Բոգդանասը ձգտում է մնալ» վավերագրական ֆիլմն ընդգրկված է 2024 թվականի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:

Ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը ռեժիսորի հետ նախատեսված է հուլիս 10-ին, ժամը 18:00-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

Մինչ այդ, Մեդիամաքսը ռեժիսորի հետ զրուցել է կինոյի, արվեստագետների «բեռի» ու պատերազմի մասին:

2020թ. հոկտեմբերին Մարատ Սարգսյանը մեկնել էր Արցախ ու երկու շաբաթ անցկացրել առաջնագծի հյուսիսային ուղղությամբ:

«Մե՞նք ենք պաշտպանվում նրանցից, թե՞ նրանց պաշտպանում մեզնից»

«Բոգդանասը ձգտում է մնալ» ֆիլմն իմ երկրորդ լիամետրաժ վավերագրականն աշխատանքն է: Այն նկարել եմ Լիտվայում՝ անչափահաս տղաների գաղութում: Պարզ ֆիլմ է՝ առանց հատուկ հնարքների: Տեսախցիկն ուղղակի շատ մոտ հեռավորությունից հետեւում է միջավայրին ու փոխանցում այն մարդկանց, որոնք երբեք չեն կարող ներսից տեսնել այդ երեխաների կյանքը:

Ֆիլմի հիմքում մի հարց է. մենք փակել ենք այդ տղաներին, որ նրանցի՞ց պաշտպանվենք, թե՞, փակված լինելով, նրանք են պաշտպանվում մեզնից: Մեր շատ «ազատություններից», թմրամիջոցների հասանելիությունից, անտեսված լինելուց:

Ազատության մեջ այդ տղաները հասարակության համար մի շերտ են, որն արժանի չէ ապրել մեր կողքին, նախընտրում ենք չտեսնել նրանց: Փակված մնալն ազատում է այս վտանգներից:

Չեմ ցանկացել հատուկ շեշտադրումներ անել, ուզում եմ՝ հանդիսատեսի մոտ դիտումից հետո սեփական հարցերն առաջանան ու տրվեն սեփական պատասխանները:

Սիրահարվել հերոսին ու միջավայրին

Վավերագրական ու խաղարկային ֆիլմերն ինձ համար ոնց որ երկու երեխա լինեն՝ տղա ու աղջիկ.

-  Ու մեկն էլ հարցնում է՝ ո՞ւմ եք ավելի շատ սիրում, - կատակում եմ:-    Երկուսին էլ:

Խաղարկային կինոն պատմություն պատմելու իր ձեւն ունի: Այն ի սկզբանե սուտ է:  Դիտողին նախապես ասում ես՝ էկրանի մարդիկ դերասաններ են, սցենարը` հորինվածք: Բայց մարդն ընդգրկվում է այդ «խաղի» մեջ, սկսում հավատալ, ապրումակցել: Խաղարկային ու վավերագրական կինոն լեզուներ են: Մի պատմության համար մի լեզուն է հարմար, մյուսին՝ մյուսը: Երկուսն էլ ինձ շատ հոգեհարազատ են:

Պատմություններ կան, որոնք խաղարկային կինոյի հիմք են, ուրիշներն էլ վավերագրություն են պահանջում: Լինում է՝ տեսնում ես մի միջավայր, հերոս ու սիրահարվում: Քեզ պետք է արձանագրել հենց այդ իրավիճակը, չմիջամտել, ուղղակի ցույց տալ: Հենց սա է մաքուր վավերագրությունը:

Առեղծվածային, «ուրիշ» աշխարհը

Լիտվայում եմ 1994թ.-ից: Տեղափոխությունը շատ սպոնտան ստացվեց: Ընտանիքս Վանաձորից է: 1988թ.-ի երկրաշարժից հետո պապիկս գումար ստացավ քանդված տան համար ու որոշեց դրանով ոչ թե տուն կառուցել, այլ՝ բիզնես սկսել:

Գնաց Ռուսաստան, հետո ինչ-որ կերպ հայտնվեց Լիտվայում, որտեղից մեծ բեռնատարներով կարագ ու միս էր բերում Հայաստան: Պատկերացնո՞ւմ եք՝ 3000 կմ հեռավորությունից: Հաճախ էր Վանաձոր գալիս արտասահմանցիների հետ, ու մեզ միշտ հետաքրքիր էր՝ ովքե՞ր են այս մարդիկ, որտեղի՞ց: Պապիկս առհասարակ շատ յուրահատուկ, առեղծվածային մարդ էր: 1992թ.-ին Լիտվայում դեռ կար ռուսական ռազմական բազա ու նրան ինչ-որ կերպ հաջողվում էր այդ բազայից մեծ ռազմական ինքնաթիռ վերցնել, լցնել այն կարագով ու բերել Հայաստան: Ոչ մեկ չէր հասկանում՝ ո՞նց է պայմանավորվում: Կարագն այստեղ կես գնով էր վաճառում, ասում էր՝ «հո ամբողջ գնով չեմ վաճառի, մարդկանց վիճակը տեղից վատ է»: Ես ու եղբայրս միշտ ուզում էինք գնալ հետը, տեսնել այդ առեղծվածային, «ուրիշ» աշխարհը: 15 տարեկանում՝ 1994թ.-ին, երկու շաբաթով գնացինք Լիտվա: Այդ ընթացքում պապիկի մոտ Ռուսաստանում գործեր առաջացան, նա ստիպված էր մեկնել, իսկ մենք այդպես էլ մնացինք Լիտվայում՝ տատիկիս հետ: Ուրախ էինք, որովհետեւ ազատվել էինք դպրոց գնալու պարտականությունից (ծիծաղում է – հեղ.): Այդ տարիքում դպրոցը չէի սիրում, նույնիսկ տեսություններ ունեի, որ այն վերացնել է պետք: Հետո ճակատագիրը հետաքրքիր խաղ խաղաց, ինքս դարձա դասախոս: Լիտվայում մի քանի ուսումնական հաստատությունում եմ դասավանդում, անցկացնում նաեւ կարճաժամկետ վարպետության դասեր: Այս տարի ռեժիսորական կուրս եմ հավաքում նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

«Կինոյի զարգացման հիմքում դպրոցն է»

Ինձ համար շատ կարեւոր ու ջերմ զգացում է, որ կինոկարիերաս սկսել եմ Վանաձորից՝ «Ինտերկապ» հեռուստաստուդիայից: 12 տարեկանից այնտեղ աշխատում էի որպես օպերատոր: Տեսախցիկ ունեի, պապիկս էր գնել, իհարկե, որ իրեն նկարեմ (ծիծաղում է – հեղ.):

 

Հիմա հայկական կինոյի ոլորտում մի կողմից կա շարժ, կան տաղանդավոր երիտասարդներ: Մյուս կողմից՝ չկա կինոյի կայուն դպրոց: Երբ ասում են՝ «Հայաստանում կինո չկա», սա չի նշանակում, որ երկրից ընդհանրապես կինո դուրս չի գալիս, պարզապես կինոարվեստը կայուն չէ:

Օրինակ՝ արդեն ձեւավորվել է լիտվական կինո, որը դեռ տասը տարի առաջ չկար: Սա տեղի է ունեցել, քանի որ հայտնվել է կինոդպրոց՝ կայուն, համակարգված ու պինդ: Սա է սերմը, առանց որի ծառը չի աճելու: Իմ կարծիքով՝ Հայաստանում նման դպրոցի ձեւավորումը տեղի է ունենում հենց հիմա, գոնե, վավերագրական կինոյի շերտերում: Այնպես որ, մեծ հույսեր ունեմ, չնայած՝ այս պահին Հայաստանի բոլոր՝ արտաքին ու ներքին խնդիրներին: Կինոյի առումով լավատես եմ:

«Իրական արվեստագետների ուսերին հիմա ահռելի բեռ է»

Արվեստագետը կարո՞ղ է առանձնացնել իրեն երկրի այսօրից, կատարվող իրադարձություններից ու հանդարտ շարունակել ստեղծագործել դրանից անջատ թեմաներով. սա, երեւի, արվեստագետի հետ կապված կարեւորագույն հարցն է:

Պատասխանը յուրաքանչյուրի համար շատ անձնական է ու կապված նաեւ մասնագիտական մակարդակի հետ: Հատկապես վավերագրողն աշխատում է իրական մարդկանց հետ, նրանք դերասաններ չեն ու վստահել ենք քեզ, հետեւաբար դու վերցնում ես ու կրում քեզ վրա մեծ պատասխանատվություն:

Կարծում եմ՝ իրական արվեստագետների ուսերին հիմա ահռելի բեռ է: Նրանք կրկնակի ծանր իրավիճակում են: Մի կողմից հաշտ չեն եղած իրավիճակին, ուզում են ինչ-որ բան անել, ելքեր գտնել, մյուս կողմից՝ անցնում են նրանց ստեղծագործական օրերն ու տարիները: Ստեղծագործող մարդու դեպքում սխալ է ասել կարիերայի օրերը, որովհետեւ զգացումն այլ է: Թվում է՝ հետդ անընդհատ մի շատ մեծ, լցված տարա կա: Եթե լավ մասնագետ ես, կարողանում ես քիչ-քիչ բացել այն, առերեսվել մտքերիդ, իրականություն դարձնել դրանք ու թեթեւանալ: Եթե չէ՝ ուսերիդ տանում ես այդ ծանրությունն ու այն քեզ խեղդում է:

 

Այստեղ արվեստագետներին մնում է մաղթել միայն, որ շատ ուժեղ լինեն ու կարողանան զգալ թե՛ առաջինը, թե՛ երկրորդը: Այդ դեպքում կհաղթեն՝ լինելով ոչ անտարբեր ու միաժամանակ ստեղծագործելով՝ չխեղդվելու համար:

«Կարա՞ս չգնաս, ուրեմն մի՛ գնա»

15 տարեկանից Լիտվայում եմ ապրել ու չեմ ծառայել բանակում: Պատերազմի, զենքի, զինվորականի հետ կապված բոլոր հիշողություններս «Ինտերկապում» աշխատելու տարիներից են՝ 1992-93 թվականներից:

Այդ ժամանակ մեր ֆիդայիններն առաջնագիծ մեկնելուց առաջ հաճախ էին հավաքվում հեռուստաստուդիայում: Հիշում եմ՝ մի բազմոց ունեինք, տակը լիքը զենք էր: Խումբը գալիս էր, զինվում, մեկնում, հետո հայտնվում էին ինչ-որ մարդիկ, նոր զենք բերում ու մենք սպասում էինք հաջորդ խմբին: Տղերքն ինձ փոքր եղբոր պես էին վերաբերվում: Զենքին էին ծանոթացնում, սովորեցնում կրակել: Շատերը հետ չէին գալիս ու ինձ՝ 12 տարեկան երեխայիս, խաբում էին, թե ուղղակի հարմար չէր, միանգամից տուն են գնացել կամ ավելի ուշ կգան: Իհարկե, հասկանում էի՝ մի բան եղել է: Շատերն էլ գալիս էին, նստում ու ժամերով լռում. ինչ-որ բան են տեսել, ինչ-որ բան արել, գուցե, սպանել առաջին անգամ, ոչ ոք չգիտի: Պատերազմի հետ առաջին ծանոթությունս սա էր:

Երբ սկսվեց 2020թ. պատերազմը, մտածում էի՝ նույնն է լինելու, 90-ականների նման ձգվելու է տարիներով: Այդ փուլում աշխատում էի «Բոգդանասը ձգտում է մնալ» ֆիլմի վրա: Գիտեի, որ գնալու եմ, բայց նախ ուզում էի մի քանի գործ ավարտել: Սկսեցի բոլոր տեղերից հավաքել ինձ պարտք մնացած աշխատավարձերը, որ տանը թողնեմ: Ամենահասարակ գործողություններն էի անում՝ գնել ռազմական կոշիկներ, ուսապարկ, տաբատ:

Գալուս բուն որոշումը կայացվեց մի քանի վայրկյանում: Մեքենայի ղեկին էի, ինքս ինձ հարցրի՝ «կարա՞ս չգնաս», որովհետեւ պատերազմ գնալ չէի ուզում, ոչ մեկ, երեւի, չի ուզում: Շատ պարզ հարց տվեցի՝ «դու կարա՞ս չգնաս, եթե հա, ուրեմն մի՛ գնա»: Բայց եթե չգնալուց հետո ուտելու ես քեզ, չես կարողանալու ապրել, ուրեմն գնալ է պետք:

Նման հարց ուսանողներիս եմ տալիս՝ «կարա՞ք առանց կինո ապրեք, ուրեմն մի՛ մտեք այս դժվար ոլորտը, ձեզ մի՛ դժբախտացնեք»: Բայց եթե առանց կինո ապրել չեք կարող՝ բարի գալուստ:

«Դարձա 90-ականներին ճանաչածս տղերքից մեկը»

Պատերազմում մնացի 14 օր: Արցախում հոկտեմբերի կեսից էի, նոյեմբերի 9-ին պատերազմն ավարտվեց: Շատ նմանություններ տեսա 90-ականներին զգացածս պատերազմի հետ: Ավտոմատներն էին նույնը, նույն փայտե կոթերով: Նույն մորուքներով տղերքը, ես էլ իրենց հետ: Հետաքրքրիր է, բայց կյանքը 30-ամյա պտույտ գործեց, մեծացա ու դարձա 90-ականներին «Ինտերկապից» ճանաչածս տղերքից մեկը: Զինվորները տարբերվում էին, իրենց ստիպում էին սափրվել, իսկ կամավորները նույն՝ 30 տարի առաջվա մարդիկ էին:

Արցախի հյուսիսում էի: Հիշում եմ՝ տեղ հասնելուց անմիջապես հետո ուժեղ հրետակոծություն սկսվեց: Հասկացա, որ մարմինս վախենում է: Մտքով չեմ վախենում, բայց մարմինս փորձում է հասկանալ՝ ոնց ողջ մնալ: Քիչ-քիչ այդ էմոցիան նահանջեց: Հասկացա, որ փրկությունը հանդարտ, հավասարակշռված մնալն է: Հրետակոծությունը տեւեց երկու ժամ: Առաջին ժամից հետո միացրեցի տեսախցիկն ու սկսեցի նկարել: Վախը լիովին անցավ: Ես իրականությունն ինձ համար դարձրեցի կինո:

Հետո եկավ գումարտակի հրամանատարը՝ Սերոբ Բազիկյանը, այ սենց տղա (Մարատը վերեւ է պարզում բութ մատը – հեղ.): Հանգիստ հարցրեց՝ «ո՞նց եք»: Դեմքին նայեցի, հանդարտվեցի:  

Տեսախցիկի առկայությունից տղերքը չէին նեղվում: Ի սկզբանե ասել էի՝ նկարներն իրենց եմ տալու ու բոլորից մեյլեր էի հավաքում: Ինձ արդեն սպասում էին տարբեր խրամատներում:

Ուսանողներիս մեծ մասն այդ տղերքի տարիքին են: Այդ փորձն ու խաղարկային կինոյից եկած կազմակերպչական հմտությունները շատ էի կիրառում: Տեսնում էի՝ մեկը «բռոնիկ» չի հագնում կամ «կասկա» չի դնում, ասում էի՝ «շուտ արա, թե չէ հեսա կնկարեմ, հետո ամոթ կլինի»: Այնպես որ, երկու գործ էի անում՝ կազմակերպչական ու վավերագրական: Մենակ կռվով չէի զբաղվում, որովհետեւ չէի տիրապետում: Ավտոմատն, իհարկե, ուսիս էր, բայց մենակ մի անգամ եմ կրակել:

«Առաջին տխրությունը զգացի, երբ տեսա՝ ոնց ա կամբատն ուրախանում ունեցածս ամենապարզ, «հարսանիքի» դրոնից»  

Ինչ-որ պահից դարձա «դրոնշիկ»: Հետս դրոն էի տարել, իսկ մեր ուղղությամբ տղերքը, ցավոք, անօդաչու չունեին: Ցանկացած դիտարկվում կատարվում էր մարդկանց կողմից, հաճախ՝ կյանքի գնով: Չեմ մոռանում մեր կամբատի ուրախությունը, երբ տեսավ՝ դրոն ունեմ: Ամենապարզ, քաղաքում հարսանիք նկարելու սարք էր է... Ինձ ահավոր վատ զգացի, առաջին խորը տխրությունն էր: Հենց այդ պահից հասկացա՝ մի բան սխալ է, ճիշտ չի սենց:

Ինձ սկսեցին տանել առաջնագծի տարբեր կետեր՝ դիտարկումներ կատարելու:

Հաճախ Կարեն Ջալավյանի հետ էինք գնում, իսկ նրա մեքենան մշտական թիրախ էր: Առաջին անգամներն ասում էի՝ «կամանդիր, բայց ոնց որ մեզ են խփում», հանգիստ պատասխանում էր՝ «նորմալ ա, վեջդ չդնես»:

Մի պահ է շատ տպավորվել: Հրետակոծության ընթացքում անցնում էինք ճանապարհով, որի եզրին մի զինվոր կանգնած հանգիստ սափրվում էր: Ջալավյանն իջավ մեքենայից, վազեց իր կողմն ու անփոխանցելի զայրույթով գոռաց՝ «արա, դու չե՞ս լսում, որ խփում են, ի՞նչ ես ստեղ կանգնել, դու ուզո՞ւմ ես մամայիդ դագաղ ուղարկեմ»: Շատ ազդեցիկ էր տեսնել՝ ոնց է արտաքինից միշտ հանդարտ մարդն այդքան զայրանում մի զինվորին պաշտպանելու, կյանքը փրկելու համար:

Հիշում եմ՝ հետո եկանք մի գյուղ, որտեղ Ջալավյանի տունն էր: Խփել էին, ամբողջությամբ կրակի մեջ էր: Իջավ մեքենայից, կանգնեց ու մի քանի րոպե լուռ նայում էր՝ ոնց է վառվում տունը: Զգացվում էր՝ ներսում բան է կատարվում, բայց դրսից՝ նույն սառը վիճակը:

Կամբատի՝ Սերոբ Բազիկյանի մասին ասեցի: Շատ ուժեղ կերպար էր: Միայնակ գնում էր դիվերսիաների, հետ գալիս ու լուռ նստում: Միայն տեսնում էինք, որ քիչ հետո հակառակորդի մոտ ինչ-որ բան է վառվում: Ինձ համար այս մարդկանց կողքին լինելը մեծագույն փորձ էր: Իսկական հերոսներն իրենք են, իմ կամբատն էր: Ինքը կա հիմա:

«Արցախում նկարահանված նյութին անպայման վերադառնալու եմ»

 

Պատերազմից հետո գործընկերներս շատ էին ասում, որ նկարահանումների հիման վրա ֆիլմ անեմ, բայց պատրաստ չէի: Մեր պարտությունն ուրիշ էր, ուժերի պարտություն չէր: Հարազատի դավաճանության պես զգացում էր, որն ինձ տանջում էր: Շատ դժվար եմ դուրս եկել այդ վիճակից: 2020թ.-ից հետո երկու տարի ամեն օր նույն երազն էի տեսնում, որ կռիվը շարունակվում է ու ես ամբողջ գիշեր կռվում եմ:

Արցախում արված նկարահանումներին անպայման վերադառնալու եմ: Հիմա զգում եմ՝ կարող եմ: Նոր նախագծերից աշխատում եմ նաեւ «101» վավերագրական-էքսպերիմենտալ ֆիլմի վրա, որը պատմելու է բռնի տեղահանված արցախցիների մասին:

 

Յանա Շախրամանյան

 

 
 
 
 
 
 
 

 

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice