Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Փեզեշքիանի օրոք պանթյnւրքիստшկան տարրերը, հավանաբար, կփորձեն ազդեցություն ունենալ որոշ կառույցներում, բայց պետական համակարգն ու ժողովուրդը դա թույլ չեն տա. Փույա Հոսեյնի

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի Իսլամական Հանրապետությունը նոր նախագահ ունի․ հուլիսի 5-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլով առողջապահության նախկին նախարար, բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը՝ հավաքելով ձայների մոտ 53,6%-ը։

Իրանի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների և տարածաշրջանի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների մասին Tert.am-ը զրուցել է իրանցի փորձագետ Փույա Հոսեյնիի հետ:

- Պարո՛ն Հոսեյնի, նախ խոսենք այն մասին, թե ի՞նչ փոփոխություններ կարող է բերել Իրանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ռեֆորմիստ նախագահի ընտրությունը:

-  Գլոբալ առումով Իրանի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի, որովհետև Իրանն ունի երկարաժամկետ արտաքին ու ներքին քաղաքականության ռազմավարություն, և բոլոր կառավարությունները գործում են այդ շրջանակներում: Չնայած դրան՝ կառավարությունները մեծ դեր ունեն Իրանի ներքին ու արտաքին քաղաքականության բարելավման և հիմնական ռազմավարության արդյունավետ իրականացման առումով: Ռեֆորմիստներն Իրանի ներքին ու արտաքին քաղաքականության բարեփոխման կողմնակից են: Ներքին քաղաքականության մեջ կողմ են քաղաքացիական ազատությունների բարելավմանը, իսկ արտաքին քաղաքականության մեջ հակված են, որ Իրանը լավ հարաբերություններ ունենա բոլորի հետ, այդ թվում՝ Արևմուտքի: Հենց դրանով են նրանք տարբերվում պահպանողականներից, որոնք առհասարակ չեն վստահում Արևմուտքին ու արտաքին քաղաքականության հիմնական վեկտորն ուղղում են դեպի արևելյան երկրներ: Ռեֆորմիստների կառավարությունը, հավանաբար, կփորձի բարելավել Իրան- Արևմուտք հարաբերություններն ու երկխոսություն սկսել ԵՄ երկրների հետ: Այդ հարցում, իհարկե, պետք է նախևառաջ հասկանալ, թե Արևմուտքը որքանո՞վ է պատրաստակամ այդ երկխոսությունը սկսել:

- Նախընտրական քարոզարշավի ընթացքում արտաքին ու ներքին քաղաքական ի՞նչ հիմնական ուղերձներ է հղել Մասուդ Փեզեշքիանը, ի՞նչ կարծիք նա ունի, օրինակ, Իրան-ԱՄՆ, Իրան- Ռուսաստան, Իրան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ:

-  Մասուդ Փեզեշքիանն իր նախընտրական քարոզչության ընթացքում խոսել է ներքին ու արտաքին բարեփոխումների մասին, ասել է, որ պետք է բարելավվեն ու ընդլայնվեն Իրանի ժողովրդի ազատությունները: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա նոր նախագահը խոսել է Իրան- Արևմուտք երկխոսության, միջուկային ծրագրի վերաբերյալ նոր բանակցությունների մասին, ասել, որ այդ հարցը պետք է նորից դնել օրակարգում, կարևորել պատժամիջոցների շրջանցումը: Նա կձգտի նորմալ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ: Պետք է ընդգծել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մի փոքր բարդ են՝ հաշվի առնելով, որ Իրանը մի քանի տարի առաջ կնքեց միջուկային պայմանագիրը, կատարեց իր բոլոր պարտականությունները, մինչդեռ ԱՄՆ-ն չկատարեց դրանք, իսկ արդեն Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ դուրս եկավ համաձայնագրից ու միակողմանիորեն չեղյալ հայտարարեց պայմանագիրը: Դա է պատճառը, որ ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի մոտ խորը անվստահություն կա: Եթե ԱՄՆ-ում նորից ընտրվի Թրամփը, բարդ կլինի ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը, ու դա է նաև պատճառը, որ Իրանն ու ԱՄՆ-ն շատ հեռու են հարաբերությունների բարելավման սցենարից: Ինչ վերաբերում է Իրան- ՌԴ հարաբերություններին, կարծում եմ՝ դրանք կընթանան նույն ռիթմով, որովհետև այդ հարաբերությունները երկարաժամկետ ու ռազմավարական են: Փեզեշքիանը կփորձի բարելավել նաև Իրան-Թուրքիա հարաբերությունները, բայց այդ բարելավումը մակերեսային կլինի: Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս, Կովկասից մինչև Միջին Ասիա Իրանը և Թուրքիան ունեն բարեկամ երկրներ, որոնց միջև կա շահերի բախում ու հակամարտություն, Իրանը և Թուրքիան ամեն կողմից փորձում են ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, ինչը նշանակում է, որ երկու երկրների միջև արդեն իսկ կան խորը հակասություններ:

- Մասուդ Փեզեշքիանի անձի նկատմամբ հայկական փորձագիտական շրջանակների ուշադրությունը պատահական չէ, նրա ծագման մասին ևս կան քննարկումներ, փորձագետներն ասում են, որ նրա կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք, որոնք, բնականաբար, ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները: Որքանո՞վ է իրատեսական այս սցենարը և ինչպե՞ս կարող է սա ազդել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վրա, որը, ինչպես նախորդ նախագահ Էբրահիմ Ռաիսին էր նշում, կարմիր գիծ է Իրանի համար:

-  «Զանգեզուրի միջանցք»-ն ու Հայաստանի սահմանները կարմիր գիծ էին ոչ միայն Էբրահիմ Ռաիսիի կառավարության, այլև Իրանի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարության համար, որոնք բազմիցս հայտարարել են, որ այդ հարցն Իրանի համար անփոփոխ սկզբունք է, երբեք չի փոխվելու, որովհետև դա վերաբերում է Իրանի շահերին ու անվտանգությանը, ուստի ցանկացած կառավարություն և նախագահ պետք է պահպանեն այդ կարմիր գծերը: Վերջերս՝ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորության ժամանակ, երբ ՀՀ վարչապետն այցելել էր Իրան, գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծեց, որ Իրանի նահատակված նախագահի համար ՀՀ սահմանների հարցը շատ զգայուն թեմա էր, ու այդ սկզբունքները պետք է պահպանվեն։ Դա ցույց տվեց, որ այդ հարցն անփոփոխ է Իրանի համար: Պանթյուքիստական տարրերը, այնուամենայնիվ, հնարավոր է փորձեն մուտք գործել Իրանի պետական կառույցներ, իրենց ազդեցություններն ունենան այդ կառույցներում, բայց ամեն դեպքում պետք է նշել, որ պանթյուրքիմզն Իրանում տեղ չունի, ու եթե նման դրսևորում լինի, դրան կընդդիմանա ոչ միայն պետական համակարգը, այլև ամբողջ ժողովուրդը, որը թույլ չի տա այդ տարրերին խաղալ Իրանի անվտանգության հետ:

- Պարո՛ն Հոսեյնի, փաստորեն գտնում եք, որ Իրանի կողմից տարածաշրջանային քաղաքականության մեջ գլոբալ փոփոխություններ պետք չէ սպասել:

-  Այո՛, Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում չի փոխվելու, որովհետև Իրանը երկարաժամկետ ծրագրեր ու ռազմավարություն ունի տարածաշրջանում, որոնք ամրապնդում են Իրանի դիրքերն ու ուղիղ կապված են Իրանի անվտանգության հետ, հետևաբար փոփոխության ենթակա չեն:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan