Ադրբեջանցի դիվանագետն ինքնասպան է եղել Ստամբուլում
INTERNATIONAL NEWSՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության աշխատակից, դիվանագետ Ֆահրեդդին Ալիևն ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Քյուչուքչեքմեջե շրջանում գտնվող հրաձգարանում: Ալիևը մի քանի կրակոց է արձակել հրաձգարանում գտնվող թիրախին, իսկ վերջին փամփուշտն արձակել է սեփական գլխին: Ադրբեջանցի դիվանագետը տեղում մահացել է:
Քյուչուքչեքմեջեի ոստիկանությունը գործի առնչությամբ հետաքննություն է սկսել:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



