Ռուսաստանցի հարձակվողը 2 տարվա պայմանագիր է ստորագրել «Գանձասար Կապանի» հետ
SPORT««Գանձասար Կապանի» շարքերն է համալրել ռուսաստանցի կենտրոնական հարձակվող Ացամազ Բուրաևը, ով կապանյան ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է կնքել»,- հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Նախքան «Գանձասար Կապան» տեղափոխվելը, 25-ամյա Բուրաևը հանդես է եկել Նալչիկի «Սպարտակում», Վլադիկավկազի «Ալանիայում» և մի շարք այլ թիմերում:
«Ալանիայի» կազմում Բուրաևը մասնակցել է նաև Ռուսաստանի գավաթի 2010/11 թթ եզրափակչին, որում ԲԿՄԱ-ն 2-1 հաշվով հաղթել է: Բուրաևը մասնակցել է նաև 2010/11 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլում ղազախական «Ակտոբեի» հետ խաղին, որում էլ դարձել է գոլի հեղինակ:
2014/15 մրցաշրջանում Բուրաևը «Ալանիայի» կազմում մասնակցել է 22 հանդիպման և դարձել 12 գոլի հեղինակ:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



