Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Ուկրաինայից ու Վրաստանից հետո եվրոտենդն ընդգրկել է նաև Հայաստանը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն «Ուկրաինայից ու Վրաստանից հետո եվրոտենդն ընդգրկել է նաև Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը տեղին չէ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության ժողովուրդը եվրոպական նկրտումներ ունի։ Բանն այն է, որ պարզապես կասկածելի է, որ Եվրամիությունը ցանկանա մերձենալ Հայաստանի հետ, լավագույն դեպքում թեկնածուի կարգավիճակ կտան, ինչպես Վրաստանին ու Ուկրաինային, բայց այդ կարգավիճակը ոչինչ չի նշանակում։ Պետք է կարծել, որ Փաշինյանը, Միրզոյանը և մյուսները դա շատ լավ հասկանում են։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է պետք «ցանկապատել այդ բոստանը»:

«ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեներ անցկացվում են յուրաքանչյուր երկրում, որը կատարել է բոլոր պայմանները, և որոնց ԵՄ-ն պատրաստ է ընդունել, - հիշեցրել է Միջազգային հարաբերությունների և արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ Վադիմ Տրուխաչովը,- այնպես որ, դա նորմալ պրակտիկա է, բայց ոչ Հայաստանի դեպքում, որին ոչ ոք չի հրավիրել ԵՄ»: svpressa.ru.- Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունք կտա այդ հանրաքվեն, եթե կայանա: - Հայաստանում նեղացած են Ռուսաստանից և ամեն ինչի օգտին էլ կքվեարկեն, որ հակառակվեն նրան: Մոտավորապես նույն կերպ նախկինում իրեն պահում էր Վրաստանը, որն առավել ևս էր վիրավորված Ռուսաստանից...

Հարցն այն է, որ այդ քվեարկությամբ Եվրամիություն չես մտնի։ Հայերը ԵՄ-ն ու Ֆրանսիան են համարում «այլընտրանք» Ռուսաստանին, որն իբր դավաճանել է Հայաստանին։ Խնդիրն այն է, որ մենք չենք աշխատում հասարակական կարծիքի հետ, իսկ ԵՄ-ն աշխատում է: Եվ ոչ մի փողի փոխանցում, փող աշխատելու համար հայերի ոչ մի ուղևորություն դեպի Ռուսաստան չի կարող փոխարինել այդ գործոնին։

svpressa.ru.- ԵՄ-ն կարո՞ղ է Հայաստանին անդամակցություն առաջարկել կամ թեկնածություն՝ Թուրքիայից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից հետո։

- Թեկնածություն՝ այո: Անդամակցություն՝ ոչ: ԵՄ համար հաջորդը Բալկաններն են։ Քանի դեռ այնտեղ չեն ավարտել, չեն մտնի հետխորհրդային տարածք։ Բացառությամբ Մոլդովայի, որը կարելի է բալկանյան երկիր համարել։

svpressa.ru.- Ինչո՞վ կարող է Հայաստանը հետաքրքրել Բրյուսելին։

- Որպես Իրանից Եվրոպա գազի տարանցման պոտենցիալ տարածք՝ շրջանցելով Թուրքիան։ Մասամբ էլ որպես հեռավոր քրիստոնեական երկիր: Ինչպես նաև որպես հերթական «գլխացավանք» Ռուսաստանի, մասամբ՝ Թուրքիայի համար։ Վերջ, ուրիշ այլ բանով հետաքրքիր չէ։ «Չի կարելի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչները վերադառնան ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու թեմային,- կարծում է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,- նման հանրաքվեի անցկացմամբ Հայաստանի վարչապետի թիմը կարող է հույսեր կապել, որ դա նոր դրական օրակարգ կստեղծի այն մարդկանց համար, ովքեր 2018 թվականին սատարել էին Նիկոլ Փաշինյանին։ Նման նախաձեռնությունը կարող է մաս կազմել այն ուղերձի տարածմանը, որ Փաշինյանի իշխանության պահպանումը կնշանակի ճանապարհ դեպի ԵՄ։ Այդ առումով երկրի գործող իշխանության համար ավելի ձեռնտու կլիներ այս թեման պահել մինչև 2026 թվականի խորհրդարանական քարոզարշավը։ Բայց կա ևս մեկ հնարավոր պատճառ, թե ինչու կարող է այդ թեման բարձրացնել հիմա: Ինչպես հայտնի է, Երևանի հետ բանակցությունների շրջանակներում Բաքուն պնդում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Եթե Սահմանադրության փոփոխություններ տեղի ունենան միայն այն հարցերով, որոնք դե ֆակտո պնդում է Բաքուն, դա կառաջացնի բողոքի ակտիվության նոր ալիք՝ ուղղված Փաշինյանի դեմ։ Այս դեպքում, ավելի լայն լսարան մոբիլիզացնելու համար կարող է առաջարկվել հանրաքվեի մեկ փաթեթով ներկայացնել նշված փոփոխությունները և, օրինակ՝ Սահմանադրությամբ ամրագրել ԵՄ-ին անդամակցելու քաղաքականությունը»:

svpressa.ru.- Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունք կտա հանրաքվեն, եթե կայացվի:

- Հիմա բավականին մեծ է այն հավանականությունը, որ ձայների մեծամասնությամբ կպաշտպանվի ԵՄ-ին անդամակցելու՝ երկրի քաղաքականությունը, քանի որ երկրի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա ԵՄ-ից տնտեսական օգնություն ստանալու, առանց վիզայի ռեժիմի հեռանկարների վրա, ինչպես նաև կփորձի ապացուցել, որ թեև ԵՄ-ն ռազմական բլոկ չէ, սակայն ԵՄ անդամ երկրի հետ զինված հակամարտությունը կապված կլինի լրացուցիչ մարտահրավերների հետ այն պետության համար, որը կհամարձակվի նման հակամարտության:

svpressa.ru.- Եվրամիությունը կարո՞ղ է Հայաստանին տալ գոնե թեկնածուի կարգավիճակ, ինչպես Վրաստանին։

- Հասկանալի է, որ Հայաստանում նման հարցի շուրջ հանրաքվեն ինքնին ԵՄ-ին ոչ մի բանի չի պարտադրի։ Իհարկե, եվրոպական երկրների մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ կոչ են արել Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրել, բայց պաշտոնական եվրոպական կառույցների մակարդակով նման կարգավիճակի տրամադրումը սովորաբար կապված է ներքին բարեփոխումների հետ, որոնց առումով կպնդի Բրյուսելը։ Այսինքն, նույնիսկ Երևանի համար իրադարձությունների ամենանպաստավոր զարգացման դեպքում, ամենայն հավանականությամբ, նկատելի ժամանակ կանցնի մինչև թեկնածուի պաշտոնական կարգավիճակ շնորհվելը։

svpressa.ru.- Ինչպե՞ս պետք է Մոսկվան վերաբերվի այս ամենին։ Արդյո՞ք պետք է ձեռքը թափ տալ:

- Մոսկվայի և Երևանի հարաբերություններն արդեն իսկ շատ բարդ են։ Հասկանալի է, որ ինչքան ակտիվորեն աշխատի Բրյուսելը Հայաստանի հետ, այնքան ավելի շատ մարտահրավերներ կլինեն Մոսկվայի համար։ Ամենայն հավանականությամբ, այս իրավիճակը Ռուսաստանի համար լրացուցիչ դրդապատճառ կդառնա Հայաստանում ընդդիմությանը սատարելու և նոր՝ խոստումնալից ընդդիմության որոնման համար։ Ուրիշ բան, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ցույց է տվել, որ կարող է իշխանությունը պահել նույնիսկ իր համար վտանգավոր ճգնաժամային իրավիճակներում։ Բայց միգուցե Հայաստանի գործող վարչապետի համար ներքաղաքական ռիսկերը սրվեն 2026 թվականին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback