Yerevan, 17.April.2026,
00
:
00
BREAKING


11 եղանակ, որոնցով դուք «սպանում եք» ձեր iPhone-ը, նույնիսկ չհասկանալով դա (լուսանկարներ)

PHOTO
Blognews.am-ը գրում է.
 
iPhone-ի շատ սեփականատերեր վերաբերվում են իրենց սմարթֆոնին ասես սեփական երեխաների, բայց միևնույն է, դա չի երաշխավորում, որ ճիշտ են օգտագործում դրանք։ Այսինքն՝ նրանք հաճախ անում են ամեն բան, որպեսզի այն կյանքից շուտ հեռանա։
Ձեզ ենք ներկայացնում 11 տարածված սխալ, որոնք ունակ են «սպանելու» iPhone-ները, և բոլորն անում են այդ սխալները։
1. Երբեք չեք անջատում iPhоnе-ը
Իրականում հեռախոսը գոնե շաբաթը մեկ պետք է անջատել, որովհետև եթե Դուք դա չեք անում, ապա լուրջ վնասում եք Ձեր սմարթֆոնի մարտկոցը։ Եթե Ձեր հեռախոսն օգտագործում եք որպես զարթուցիչ, ապա դադարեք անել դա ու փոխարենն օգտվեք սովորական ժամացույց-զարթուցիչներից։ Գոնե երբեմն։
2. Միշտ միացրած եք պահում Wi-Fi-ն ու Bluеtooth-ը
Անջատեք այդ հավելվածներն ամեն անգամ, երբ դրանք Ձեզ պետք չեն։ Դա կանխում է էներգիայի անիմաստ կորուստն ու պահպանում է մարտկոցի աշխատունակությունը։ Նույնն էլ կարելի է ասել մոդուլների վերաբերյալ. որքան ավելի քիչ օգտագործեք, այնքան ավելի երկար դրանք կծառայեն։
3. Օգտագործում եք iPhone-ն էքստրեմալ եղանակային պայմաններում
Ոչ մի սմարթֆոն չի ստեղծվել ուժեղ շոգին կամ սառնամանիքին դիմակայելու համար։ Օրինակ՝ նույն այֆոնները նախատեսված են 0-35 աստիճան ջերմության պայմաններում աշխատելու համար։ Եթե այն չափազանց տաքանա արև տակ, ապա կվնասի հեռախոսի մարտկոցը ու նույնիսկ կարող է պայթեցնել այն, և նման դեպքերը քիչ չեն։ Այնպես որ, պահեք հեռախոսը Ձեր գրպանում, եթե արդեն շատ շոգ է կամ շատ ցուրտ, ու երբեք մի՛ թողեք հեռախոսն արևի ուղիղ ճառագայթների տակ։ Բնականաբար, անձրևի տակ էլ օգտագործել հեռախոսը խորհուրդ չի տրվում։
4. Դուք iPhone-ը լիցքավորում եք ամբողջ գիշեր
Սա նույնպես խիստ վնասակար է Ձեր հեռախոսի համար, որովհետև այս կերպ մարտկոցը լիցքավորվում է 100%-ով, ու այդ վիճակում այն շատ ավելի արագ է սպառում իր աշխատունակության ռեսուրսը։ Աշխատեք հնարավորության դեպքում անջատել հեռախոսը լիցքավորիչից մինչև լրիվ լիցք հավաքելը։
5. Դուք սպասում եք, որ հեռախոսի լիցքը հասնի 0%, իսկ հետո լիցքավորում եք մինչև 100%
Ժամանակակից մարտկոցները բջջային գաջետներում դրա կարիքը չունեն։ Ավելին, լիթիումային մարտկոցները, որոնք կիրառվում են վերջին տարիներին, դա ընդհանրապես չեն սիրում։ Օպտիմալ լիցքը 50-80% սահմանն է։ Դրանից ավելն ու դրանից պակասը վնասում են մարտկոցը։
6. Դուք օգտագործում եք ոչ օրիգինալ լիցքավորիչներ

Սա անում են շատ ու շատ այֆոնասերներ, քանի օր օրիգինալ լիցքավորիչների լարերն արագ են փչանում ու բավականին թանկարժեք են։ Այնուամենայնիվ, հնարավորինս զերծ մնացեք ոչ օրիգինալ լիցքավորիչ սարքեր օգտագործելուց։ Դա հենց այն դեպքն է, երբ ասում են, որ ագահը երկու անգամ է վճարում։ Անհասկանալի ծագման լիցքավորիչը գրեթե երաշխավորված մահապատիժ է Ձեր հեռախոսի մարտկոցի համար և նույնիսկ կարող է պայթեցնել այն։
7. Երբեք չեք մաքրում Ձեր հեռախոսը
Ձեր հեռախոսի մակերևույթին շատ ավելի շատ բակտերիաներ կան, քան Դուք եք կարծում։ Իրականում Ձեր հեռախոսի վրա ավելի շատ բակտերիաներ կան, քան զուգարանակոնքի վրա կամ էլ շան կերակրատաշտում։
Apple-ը խորհուրդ է տալիս պարբերաբար մաքրել դրանք հատուկ կտորով՝ սեփական առողջության ու հեռախոսի երկարակեցության համար։ Հատկապես սա կարևոր է լիցքավորման բնիկի պարագայում։ Եթե այն փոշի է կուտակում, ապա կարող է փչացնել հեռախոսը։ Օգտագործեք ատամի չոփիկներ ու հատուկ ասեղներ։
8. Փողոցում քայլելիս Դուք հեռախոսը ձեռքում եք պահում
Փողոցային գողությունների գլոբալ ցուցանիշի 40 տոկոսը բաժին է ընկնում հենց այֆոններին, այնպես որ, զգույշ եղեք այն հանրային վայրերում օգտագործելիս։
9. Դուք չեք օգտագործում էկրանի արգելափակում
Չնայած այֆոնների սեփականատերերի 50 տոկոսը չի անում դա, անպայման գաղտնագրով արգելափակում դրեք Ձեր հեռախոսի վրա, այլապես հանցագործները կարող են գողանալ Ձեր անձնական տվյալներն ու կօգտվեն ինտերնետ-բանկինգից ավելի շուտ, քան Դուք կհասցնեք ինչ-որ բան անել։
10. Դուք թույլ եք տալիս բոլոր հավելվածներին օգտագործել գեոլոկացիայի ֆունկցիան
Երբեք մի արեք դա։ Թույլ տվեք այդ ֆունկցիան միայն նավիգացիոն ծրագրերի համար և գուցե նաև Uber-ի։ Հակառակ դեպքում Ձեր մարտկոցի լիցքը կսպառվի 1,5-2 անգամ ավելի արագ։
11. Դուք թույլ եք տալիս հավելվածներին ռմբահարել Ձեզ ծանուցումներով
Իհարկե, որոշ ծանուցումներ պետք են, բայց Դուք կարող եք արգելել ծրագրերի մեծ մասին ծանուցումները տեղադրել գլխավոր էկրանի վրա։ Այս կերպ Դուք ոչ միայն կխնայեք լիցքը, այլև ավելի հեշտ կկենտրոնանաք նրա վրա, ինչով զբաղվում եք Ձեր հեռախոսով։
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia