Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


«Հիմա մտնում եմ Թատերական ինստիտուտ, բոլորը՝ Տիկ-տոկ, միկ-տոկեր, շեղված վիճակ է». Էմիլ Գալստյանը՝ դաշտի էժանագին վիճակի, «Բանակում» սերիալի և լուրջ դեր երազելու մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Երբ ավարտեցի դպրոցը մայրս ինձ տանում էր մաթեմատիկա, անգլերեն, հայերեն խորացված պարապմունքների, ուզում էր, որ ընդունվեմ Տնտեսագիտական համալսարան: Ես տառապելով գնում էի, բայց հասկանում էի, որ իմը չէ: Կյանքում ամենակարևորն է, եթե ընտրում ես մասնագիտություն, պետք է սիրես այն, զոռով ոչինչ չի լինում: Հասկացա, որ սա է իմ ճանապարհը: Գնացի Թատրոնի ու Կինոյի պետական ինստիտուտ, ու շատ գոհ եմ իմ ընտրությունից: Այսօր, երբ երեխան ուզում է արվեստի որևէ ճյուղ ընտրել, ծնողներն ասում են՝ պետք չէ, գումար չկա դրա մեջ: Մտածում է, որ իր երեխան վաղը կարողանա գումար վաստակել, բայց, եթե քոնը չէ, չես սիրում, չես կարողանալու: Ես իմ երեխային չեմ ստիպի անել այն, ինչ չի սիրում»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Էմիլ Գալստյանը: Նա նշել է, որ այն ժամանակ, երբ ինքն էր սովորում  ինստիտուտում, մրցակցություն կար, և դա շատ լավ էր:

«Հիմա մտնում եմ ինստիտուտ, բոլորը ինչ-որ Տիկ-տոկ, միկ-տոկեր, շեղված վիճակ է՝ «ես էլ գնամ, հայտնի դառնամ»: Ուսանողների նպատակը դարձել է ուրիշ բան: Զարմանում եմ, եկել, ընդունվել ես Թատերական ինստիտուտ ու քո միակ նպատակը հայտնի դառնա՞լն է: Բայց դա լուրջ մասնագիտություն է»,- նշել է դերասանը:

2009թ-ին, երբ սկսեց նկարահանվել «Բանակում» սերիալում, նա սովորում էր 1-ին կուրսում: Համբարձումի կերպարը հայտնիություն բերեց դերասանին, նա խոստովանում է, որ կերպարի հետ որոշ նմանություններ ունի:

«Մինչև այսօր մարդիկ հաճույքով նայում են այդ սերիալը, որովհետև այն ժամանակ ամեն ինչ ուրիշ կերպ էր: Բոլորը դերասաններ էին, պորֆեսիոնալիզմ կար, թիմային աշխատանքը երևում է: Իսկ այսօր ի՞նչ են անում, դնում են 2 հատ տեսախցիկ, մեկը այս կողմում, մյուսը՝ այն, էժանագին հումորներով՝ հա-հա, հի-հի: Նայում ես ու չգիտես՝ լացե՞ս, թե՞ ծիծաղես: Բլոգերներ ու տիկտոկերներ են, դերասաններ չկան: Այսօր ոչ մի բան իր տեղում չէ ու շատ վատ է»,- ասում է դերասանը:

Էմիլ Գալստյանն առողջական խնդիրների պատճառով չի ծառայել բանակում, բայց նրա խոսքով՝ շուրջ 5 տարի նկարահանվելով «Բանակում» հեռուստասերիալում՝ զինվորի դերում, կարծես իրականում բանակում լիներ:

«Բարդ էր շատ, այնպիսի տեսարաններ են եղել, այնպիսի վայրերում ենք եղել,

որ նույնիսկ զինվորներն իրենց հանգստի ժամն էին ունենում, իսկ մենք արևի տակ, զենքերը ուսերիս նկարահանվում էինք: Դաժան նկարահանումներ ենք ունեցել, ավելի բարդ էր, քան ծառայությունն է»,- խոստովանում է Էմիլը:

Դերասանն ուզում է փորձել դրամատիկ դեր մարմնավորել, բայց նման առաջարկ չունի:

«Դա մեր ռեժիսորների մինուսն է, որ իրենք չեն փորձում դերասանին: Տեսնում եմ մի քանի սերիալներ, որտեղ ես ներկայացել եմ կատակերգական ժանրում, պատկերացնում են, եթե ես եմ, պետք է միայն կատակերգական դեր խաղամ: Չեն էլ ուզում փորձել: Էքսպերիմենտներ պետք է անել: Ռեժիսորի թիմում մի 5-6 հոգի են, անընդհատ էդ նույն մարդիկ են բոլոր նախագծերում: Շատ տաղանդավոր երիտասարդներ կան, ովքեր ինստիտուտն ավարտում են, ուզում են ոլորտ մտնել, շփվել: Իրենց մոտ տպավորություն է, որ նկարվելու համար պետք է մեջք ունենալ»:

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback