Արցախցիների բռնի տեղահանումը եղել է միտումնավոր. «Ֆրիդըմ Հաուս»
SOCIETY«Ֆրիդըմ հաուսի» փաստահավաք առաքելությունն արձանագրել է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի պարտադիր նորմերի լուրջ խախտումներ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիս ընկած իրադարձությունների ընթացքում։
Արձանագրվել են կյանքի, առողջության, սննդի, ազատ տեղաշարժի, կենսամակարդակի, անձի ազատության և անվտանգության, խոշտանգումներից և այլ դաժան վերաբերմունքից ազատվելու, արդար դատաքննության իրավունքի, կրթության, սեփականության իրավունքների և մշակութային իրավունքների էական խախտումներ։
Ադրբեջանի իշխանությունների գործողությունների և հռետորաբանության վերլուծությունը՝ զուգորդված Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի կենսափորձի հետ, հիմնավոր հիմքեր է տալիս եզրակացնելու, որ նրանց բռնի տեղահանումը եղել է միտումնավոր:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



