Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈԻԼԻՍԻ). Ստեղծվել է Հայաստանի ազգային գրադարանը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

ԱՄՆ՝ Անկախության օր, Բահամյան Կղզիներ՝ Թագուհու օր,Կայմանյան կղզիներ՝ Սահմանադրության օր, Իտալիա՝ Գարիբալդիի օր, Լատվիա՝ Հրեա ժողովրդի ցեղասպանության հիշատակի օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Նորվեգիա՝ Սոնի Խարալդսեն թագուհու ծննդյան օր, Տոնգա՝ Թագավորի օր, Ուկրաինա՝ Դատական փորձագետի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1919-ստեղծվել է Հայաստանի ազգային գրադարանը:

1921- Թիֆլիսում Կովկասյան բյուրոյի պլենումում քվեարկությամբ որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀԽՍՀ-ին։ Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ պահանջելով հարցի վերջնական լուծումը տեղափոխել Մոսկվա՝ ՌԿ(բ)Կ կենտկոմ։

1925 – ծնվել է ծագումով հայ, մեծանուն ամերիկյան դասական երգչուհի (մեցցոսոպրանո) և երգահան Քեթի Բերբերյանը։

1930 – ծնվել է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանը։

1944– ստեղծվել է «Արարատ» մշակութային կազմակերպությունը։

1988-կապված Ղարաբաղյան հարցի հետ՝ Հայկական ԽՍՀ-ում սկսվել է համընդհանուր գործադուլ, որը տևել է 11 օր։

2003- Երևանի կենտրոնում բացվել է մեծատաղանդ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանը:

2004- Մատենադարանի մոտ հայաստանյան միացյալ ընդդիմությունը անցկացրել է հերթական հանրահավաքը:

2009- սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական՝ 15-րդ համագումարը, որը, սպասումներին հակառակ, հաշտ ու խաղաղ է անցել: Գրողների միության նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը:

2012- կառավարության կողմից ընդունվել է 132 հազար դրամանոց սոցիալական փաթեթ՝ 120 հազար պետական աշխատողների համար:

2017- Չել յաբինսկի մարզի Մաքսիմկա լճում նավակի շրջվելու հետևանքով ջրահեղձ է եղել 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, բոլորը՝ հայ համայնքի ներկայացուցիչներ:

2018-Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին ու հարաբերությունների մասին բանաձևին:

ԱՇԽԱՐՀ

1054 –Ցուլի համաստեղությունում նկատվել է գերնոր աստղի առկայծում, որի հետևանքով առաջացել է Խեցգետնի միգամածությունը:

1631-Փարիզում բացվել է զբաղվածության և հասցեների առաջին գործակալությունը:

1776- ընդունվել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։

1790 –ծնվել է բրիտանացի աշխարհագրագետ և գեոդեզիստ Ջորջ Էվերեստը, որի պատվին էլ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթ Ջոմոլունգման կոչել են Էվերեստ:

1807- ծնվել է իտալացի գեներալ և քաղաքական գործիչ Ջուզեպպե Գարիբալդին:

1817-ԱՄՆ-ում սկսվել է Էրի ջրանցքի շինարարությունը, որը միացնում է համանուն լիճը Հուդզոնի հետ:

1826- անկախության հարյուրամյակի օրը Նյու Յորք է հասել ամերիկացիներին ֆրանսիացի ժողովրդի կողմից նվիրված Ազատության արձանը:

1826-վախճանվել է Միացյալ Նահանգների 2-րդ նախագահ Ջոն Ադամսը:

1826 - վախճանվել է Միացյալ Նահանգների 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը:

1837 - Բիրմինգհեմի և Լիվերպուլի միջև սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին:

1848 –առաջին անգամ հրապարակվել է Կարլ Մարքսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»:

1862 - Լուիս Քերոլը Ալիս Լիդելին պատմել է մի հեքիաթ, որը հետագայում դարձել է «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպի նախատիպը: Վեպն առաջին անգամ հրապարակվել է «Macmillan and Co» տպագրատան կողմից 1865 թվականի նույն օրը:

1892- Սամոայում երկու անգամ իրար ետևից կրկնվել է հուլիսի 4-ը, ինչը կապված է եղել այն բանի հետ, որ երկիրն անցել է այլ ժամային գոտու:

1894- չնայած միապետականների դիմադրությանը, Հավայան կղզիներում հայտարարվել է հանրապետություն:

1903 –նախագահ Ռուզվելտը հայտարարել է Խաղաղ օվկիանոսի հատակով անցկացված մալուխի շնորհիվ խաղաղօվկիանոսային կապի ստեղծումը:

1918-բոլշևիկները գնդակահարել են Նիկոլայ 2-րդ ցարին և նրա ընտանիքի անդամներին:

1934 – վախճանվել է ծագումով լեհ ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Մարի Կյուրին:

1941-ավարտվել է Բեսարաբիայի և Հյուսիսային Բուկովինայի բռնակցումը ԽՍՀՄ-ին:

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պրոխորովկա գյուղի մոտ սկսվել է մարդկության պատմության մեջ ամենաշատ կյանքեր խլած Կուրսկի ճակատամարտը:

1946-ճանաչվել է Ֆիլիպինների անկախությունը:

1959 –Յամայկան, մնալով Վեստ-Հնդկական Դաշնությունում, ստացել է ներքին ինքնակառավարման իրավունք:

1961– խորհրդային «Կ-19» ատոմային սուզանավում տեղի է ունեցել վթար։

1975 - Կանաչ Հրվանդանը անկախություն է ստացել Պորտուգալիայից:

1976 -«Էնտեբբե» օպերացիայի շրջանակներում Իսրայելի հատուկ ծառայությունները Ուգանդայում վնասազերծել են օդանավակայանում պատանդներ վերցրած ահաբեկիչներին։ Արդյունքում զոհվել են 5 իսրայելցի, 6 ահաբեկիչ և 23 ուգանդացի, իսկ 101 պատանդ ազատվել է:

2004 - Հունաստանն առաջին անգամ դարձել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience