Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Ներկայիս բողոքի ալիքը ցույց տվեց, որ իրականում ինչ-որ քաղաքական այլընտրանքի պահանջը հսկայական է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iz.ru-ն «Հայկական չհեղաշրջում. ինչո՞ւ ձախողվեց Փաշինյանին տապալելու փորձը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործող իշխանությունը տապալելու փորձն, ըստ էության, ձախողվել է։ Ընդդիմությունը արդեն մեծ հանրահավաքներ չի անում և փակել է իր վրանային քաղաքը Երևանի կենտրոնում։ iz.ru-ն փորձել է պարզել, թե ինչո՞ւ այդ հավակնոտ շարժումը չկարողացավ հասնել իր նպատակներին: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին Հայաստանում բռնկվեց Նիկոլ Փաշինյանի կառավարման բոլոր տարիների ամենամեծ բողոքի շարժումը։ Մայիսի 9-ին և 26-ին, ինչպես նաև հունիսի 12-ին Երևանում ռեկորդային բողոքի ցույցեր տեղի ունեցան, փակվեցին հիմնական ճանապարհներ, երթեր եղան:

Թվում էր, թե հաղթանակը միանգամայն իրատեսական էր, երբ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փախան ցուցարարներից։ Շարժման առաջնորդներն այն ժամանակ չէին թաքցնում իրենց լավատեսությունը։ Անգամ ընդդիմության գլխավոր մեդիա դեմքը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը։ Հունիսի վերջին, սակայն, շարժումը հայտնվեց խոր ճգնաժամի մեջ։ Երկրում ոչ մի խոշոր բողոքի ակցիա տեղի չի ունենում, ապամոնտաժվել է Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ գործող վրանային քաղաքը։ Գլխավոր հերոսները խոսել են շարժման ճգնաժամի մասին։ Այսպես, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր հակառակորդները պարտվել են, քանի որ հայ ժողովուրդն այլևս չի ուզում կռվել և տառապել, այլ պարզապես ապրել է ուզում։ Բագրատ Գալստանյանն իր հերթին ասել է, որ առաջիկայում բողոքի շարժումը կվերաֆորմատավորվի, մարզերում ակտիվ աշխատանքները կսկսվեն։ Կա բողոքի ցույցերի տապալման մի քանի պատճառ:

Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները բավականին կոշտ դիմակայեցին փողոցում անցկացվող բողոքի ակցիաներին։ Ուժայինները բերման էին ենթարկում ցուցարարներին, բախումներ տեղի ունեցան, երբ ընդդիմությունը փորձեց ներխուժել խորհրդարանի շենք, ոստիկանությունը մահակներ ու խլացուցիչ նռնակներ կիրառեց, 100-ից ավելի մարդ վիրավորվեց, ցուցարարների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։ Բացի այդ, խնդիրներ ստեղծվեցին բողոքի ակցիաների ազդեցիկ կողմնակիցների համար։ Այսպես, իրավապահները բերման ենթարկեցին գինեգործ Հայկ Շահնազարյանին, որը համարվում է Բագրատ Գալստանյանի մտերիմը։ GG տաքսի ծառայության ընկերության դեմ քրեական գործ հարուցվեց, քանի որ նրա հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը հրապարակայնորեն աջակցել էր բողոքի ակցիաներին։

Բացի այդ, խուզարկություններ և ձերբակալություններ տեղի ունեցան ընդդիմադիր «Դաշնակցություն» կուսակցության գրասենյակներում և լուծարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆունկցիոներների շրջանում։ Երկրորդ կարևոր պատճառն այն է, որ Փաշինյանի թիմն աջակցություն էր ստացել արևմտյան երկրներից: Այսպիսով, Վաշինգտոնը և Բրյուսելը երբեք չդատապարտեցին ցուցարարների դաժան ցրումը, թեև այլ դեպքերում նրանք առանց հապաղելու արձագանքում էին նման դրվագներին։ Ավելին, յուրաքանչյուր խոշոր ակցիայից առաջ ամերիկացի խոշոր պաշտոնյաներ էին այցելում Երևան։ Ընդդիմությունը կարծում է, որ այդ մարդիկ խորհուրդներ են տվել Փաշինյանի թիմին և ուժի կիրառման թույլատրություն։ Երրորդ պատճառն այն է, որ իշխող թիմին հաջողվեց պահպանել միասնականությունը, և չեղավ պառակտում նրանց շարքերում։ Այդ առումով առանցքային էին ընդդիմության՝ վարչապետի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձերը։

Բայց ընթացակարգը սկսելու համար երկու ընդդիմադիր խմբակցություններն ունեին ոչ բավարար մանդատներ, արդյունքում քվորումի բացակայության պատճառով խորհրդարանի արտահերթ նիստ չկայացավ։ Ի վերջո, ընդդիմությունը բավականին թույլ էր զարգացրել իր գաղափարական բազան։ Առանցքային պահանջը գործող իշխանությունների հրաժարականն էր, սակայն ցուցարարները ոչ մի հստակ, միանշանակ այլընտրանք չէին առաջարկում ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար հետազոտող Նիկոլայ Սիլաևը կարծում է, որ այդ բողոքի տրամադրությունների աճը հիմնականում ինքնաբուխ էր: Նրա խոսքով, ընդդիմությունը վատ էր պատրաստվել այդ ալիքին, հստակ այլընտրանք չգտավ ներկայիս քաղաքական կուրսին, չմշակեց իր գործողությունների մարտավարությունն ու ռազմավարությունը։

«Գլոբալ առումով հայ հասարակությունը նոր պատերազմ չի ուզում։ Մարդիկ հասկանում են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նոր պատերազմում հաղթելու շանսերը շատ փոքր են։ Նման պայմաններում իշխանություն փոխելու և սեփական շահերն ավելի ամուր պաշտպանելու գաղափարն արձագանք չի գտնում։ Միևնույն ժամանակ, պատերազմը հիմա էլ չի բացառվում, քանի որ Բաքուն և Անկարան միշտ չէ, որ պատրաստ են սահմանափակել իրենց ախորժակը», ասել է նա։ Կովկասի ինստիտուտի (Երևան) ավագ գիտաշխատող Հրանտ Միքայել յանը նույնպես կարծում է, որ բողոքի առաջնորդները չեն մտածել իրենց գործողությունների մանրամասն պլանը։ «Բողոքը շատ վառ բռնկվեց, բայց աստիճանաբար խանդավառությունը սկսեց մարել։ Արձակուրդային սեզոնն է հիմա սկսվել։ Թերևս Բագրատ Գալստանյանը հույս ունի պարզապես գոյատևել ամառը, ապա աշնանն սկսել պայքարի նոր փուլը։ Այդ ծրագիրն ինձ թվում է անհաջող։ Ընդդիմությունը շատ բան խոստացավ, արմատական պահանջներ առաջ քաշեց, բայց արդյունքի չհասավ։ Նման պայմաններում աշնանը շարժումը վերակենդանացնելը դժվար կլինի»,- բացատրել է նա։

Հայ քաղաքագետ Արշալույս Մղդեսյանն էլ կարծում է, որ ընդդիմությունը չի ասել, թե ինչ է անելու իշխանափոխության դեպքում, ինչպես են լուծվելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված հարցերը, և ինչպիսին է լինելու արտաքին քաղաքականության վեկտորը։ «Իհարկե, իշխանություններն էլ պատասխաններ չունեն, բայց գոնե հայտարարում են խաղաղության միանշանակ ցանկության մասին։ Միևնույն ժամանակ, ներկայիս բողոքի ալիքը ցույց տվեց, որ իրականում ինչ-որ քաղաքական այլընտրանքի պահանջը հսկայական է։ Ես լիովին ընդունում եմ այն, որ հիմա ժամանակավոր անդորր է, որին հաջորդելու է նոր ալիք։ Պատճառը կարող է լինել ցանկացած բան, օրինակ՝ սահմանին ինչ-որ փոխհրաձգություն, անվտանգության խնդիր կամ այլ բան»,- եզրափակել է նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback