Ձմեռն իր ամբողջ ուժով ու խստությամբ վերադառնում է.Եղանակը՝ փետրվարին (տեսանյութ)
VIDEO«Ձմեռն իր ամբողջ ուժով ու խստությամբ վերադառնում է:Հունվարի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Ամենացուրտ գիշերը կլինի հունվարի 27-ին, երբ լեռնային շրջաններում ջերմաստիճանը կիջնի մինչև -27, Արարատյան դաշտում՝ -16,-17, մայրաքաղաքում մինչև -16 աստիճան»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ հունվարի 23-ի երեկոյան ժամերին և 24-ին Հայաստանը կգտնվի ցիկլոնի տաք հատվածում.
«Լեռնային շրջաններում ձյուն կտեղա, իսկ հովտային շրջաններում տեղումները թաց ձյան տեսքով կլինեն: Հունվարի 24-ի երեկոյան ժամերին ցիկլոնի ցուրտ հատվածն է և Հանրապետությունում կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքները, ուստի հունվարի 25-ին և 26-ին երկրի ողջ տարածքում տեղումները ձյան տեսքով կլինեն: Տեղումներն առատ կլինեն հունվարի 24-ին և 25-ին: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Վայոց Ձորի լեռնային հատվածներում ուժեղ բուք կլինի, տեսանելիությունը՝ ցածր, իսկ ճանապարհները մերկասառույցով կպատվեն»:
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



