Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Իսրայելը պետք է մի կողմ դնի իր էգոն և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

The Jerusalem Post պարբերականը հրապարակել է «Իսրայելն այժմ առավել քան երբևէ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ հոդվածը, որում պարբերականի գլխավոր փոխխմբագիր Թամար Ուրիել Բերին անդրադառնում է ստեղծված աշխարհաքաղաքական համատեքստում հայ-իսրայելական հարաբերություններին:

Հեղինակը հիշեցնում է, որ ՀՀ-ն ճանաչել է Պաղեստինի անկախությունը՝ ընդգծելով, որ Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները երկար ժամանակ է՝ լարված են, և դա պայմանավորված է մի քանի գործոնով.«Առաջինը զինված հակամարտության պայմաններում Իսրայելի աջակցությունն է Ադրբեջանին։ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի 2021 թվականին հրապարակված զեկույցի համաձայն՝ զեկույցի հրապարակմանը նախորդող հինգ տարիներին Իսրայելը եղել է Ադրբեջանի զենքի ներմուծման 69%-ի աղբյուրը։

«Ադրբեջանը միլիարդավոր դոլարների իսրայելական զենք է գնում, համագործակցություն կա ռազմական պաշտպանության և հետախուզության ոլորտում։ Ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը հաճախակի թռիչքներ է կատարում Իսրայել՝ զենք ներկրելու նպատակով: Մինչ այս վերջին էսկալացիան, ինքնաթիռը անմիջապես Իսրայելից ուղղություն էր վերցրել դեպի Գյանջա քաղաք, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղից հյուսիս։ Ցանկացած երկիր կարող է զենք վաճառել և գնել։ Խնդիրն այն է, որ այդ զենքերը հայտնվում են մեր սահմաններում ու կրակում խաղաղ բնակչության վրա», - անցած տարվա սեպտեմբերին The Jerusalem Post-ին ասել էր Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։

Հաջորդ կետը, ըստ աղբյուրի, այն է, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«1982 թվականի գարնանը Երուսաղեմում և Թել Ավիվում Հոլոքոստի և Ցեղասպանության վերաբերյալ առաջին միջազգային համաժողովից առաջ Թուրքիան պահանջել էր չեղարկել Հայոց ցեղասպանությանը նվիրված վեց նիստերը և բացառել հայախոս մասնակիցներին։ Նրանք սպառնացել էին դադարեցնել Իրանից և Սիրիայից փախուստի դիմող հրեաների պաշտպանությունը, եթե Իսրայելի կառավարությունը համաձայնի իրենց պահանջին:

2023 թվականի դրությամբ աշխարհի շուրջ 34 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Սակայն Իսրայելը, որտեղ ապրում են ցեղասպանություն, ջարդեր և խոշտանգումներ վերապրած մարդիկ, դեռ դա չի արել: Լայնորեն ընդունված է, որ Ադոլֆ Հիտլերը կարծում էր, որ կարող է իր վայրագությունները կատարել առանց հետևանքների, քանի որ Հայոց ցեղասպանության մեղավորները հիմնականում խուսափել են պատժից:

Իսրայելը դանդաղ, բայց վստահաբար դառնում է փոքրամասնություն արևմտյան երկրների շարքում: Այս շաբաթ, հետևելով Պաղեստինի պետականության ճանաչման խնդրին մեր լուսաբանմանը, մի ընթերցող կապ հաստատեց մեզ հետ և մատնանշեց.«Անբարեխիղճ է, որ Իսրայելը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը և օգտագործում է 1,5 միլիոն հայի մահը որպես դիվանագիտության և միջազգային հարաբերությունների քաղաքական մահակ»:

Նա, իհարկե, չի սխալվում: Ցեղասպանության ճանաչումը պարզ բան է բոլորի համար, ովքեր ծանոթ են «ցեղասպանություն» եզրույթի հիմնական սահմանմանը և Օսմանյան կայսրության ձեռքով զոհված միլիոնավոր մարդկանց մասին հստակ տվյալներին:

Եթե Իսրայելը ցանկանում է միջազգայնորեն ճանաչվել որպես ողջախոհության և օրինական բարոյականության ձայն, նա պետք է գործի բարոյապես: Մի կո՛ղմ դրեք ձեր էգոն, ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը», - եզրափակել է հեղինակը:

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift