Ռուսաստանում գրանցվել է ջերմաստիճանի ռեկորդ
INTERNATIONAL NEWSՌուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում 31 ջերմային ռեկորդ է սահմանվել, ՌԻԱ Նովոստիին ասել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։
«Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է նկատվել մեր երկրի 9 մարզային մայրաքաղաքներում, մասնավորապես՝ Սմոլենսկում՝ պլյուս 30,5, նախորդը՝ 30,1՝ 1999թ.»:
Նա նշել է, որ անոմալ շոգ եղանակն ապահովում է Ազորյան անտիցիկլոնի գագաթնակետը, որի հարավարևմտյան հոսանքները տաք օդ են տեղափոխում Հյուսիսային Աֆրիկայից։
«Կենտրոնական Ռուսաստանում անոմալ շոգը կշարունակվի մինչև շաբաթվա վերջը, և միայն հաջորդ շաբաթավերջին ջերմաստիճանի ֆոնը կվերադառնա իր բնականոն կլիմային», - նշել է Տիշկովեցը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



