Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


Եթե այսպես շարունակենք, հանրապետությունում քարը քարին չի մնա

INTERVIEW

Նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի ժառանգները պնդել են, պնդում են եւ շարունակելու են պնդել, որ Զվարթնոցի ուղենիշ Արծիվը ստեղծվել է երկու մեծերի՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի եւ Երվանդ Քոչարի համահեղինակությամբ:

Past-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպության օրերս տարածած հայտարարությանը, ասաց քանդակագործի թոռնուհին՝ մեծանուն վարպետի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:

Կարինե Քոչարն իր ասելիքն ամփոփեց այդ մեկ նախադասության մեջ՝ չցանկանալով ավելին խոսել այդ թեմայով:

Հիշենենք, որ «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրների թվում են ճարտարապետի ժառանգները, պնդում է, որ Արծվի քանդակն ստեղծվել է առանց Քոչարի որեւէ հեղինակային մասնակցության եւ միայն նախագծի իրականացման փուլում Քոչարն ունեցել է բացառապես զուտ տեխնիկական բնույթի մասնակցություն:

«Երվանդ Քոչարի ստեղծագործությանը քաջածանոթ ցանկացած մարդ, հայ կերպարվեստի յուրաքանչյուր մասնագետ անվարան կարող է պնդել, որ այդ արծիվը ոչ մի ընդանուր բան, շփման ոչ մի կետ չունի Քոչարի ստեղծագործական ձեռագրի եւ ոճի հետ: Եվ դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ այդ կոմպոզիցիայի իրական, միակ եւ լիիրավ հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Զրուցեցինք նաեւ Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ, ով ՀԿ-ի հիմնադիրներից է, սակայն խնդրո առարկա հայտարարության հետ որեւէ կապ չունի: Ակնհայտ էր, որ ստեղծված լարվածությունը նրա սրտով չէ:

Մինասյանը հրաժարվեց հարցազրույցից, միայն ասաց հետեւյալը. «Նրանք երկուսն էլ հանճարեղ դեմքեր էին, եւ նրանցից որեւէ մեկը երբեք չի ձգտել առաջինը երեւալ: Եթե այսպես շարունակվի, Երեւանում քարը քարին չի մնա: Ամեն մի ստեղծագործություն կարելի է նման վիճարկումների առարկա դարձնել»:

Խորհրդային շրջանի տարբեր կատալոգներում, ամսագրերում , բուկլետներում, գրքերում Արծիվը ներկայացված է որպես ճարտարապետ Իսրայելյանի եւ քանդակագործ Քոչարի ստեղծագործություն: Քոչարի աշխատանքների ցուցահանդեսներից որոշներում Արծվի քանդակը եղել է անմիջապես տվյալ ցուցահանդեսի խորհրդանիշ:

«Սովետական Հայաստան» պարբերականի 1956 թվականի համարներից մեկում կարդում ենք. «Հայկական ՍՍՌ Խճուղային ճանապարհների վարչությունը ձեռնարկել է ռեսպուբլիկայի պատմական նշանավոր հուշարձանների շրջակայքում ուղեցույց-կոթողների շինարարություն: Երեւանից Էջմիածին տանող խճուղու եզրին՝ Զվարթնոցի մոտ, վերջերս կառուցվեց մի գեղեցիկ ուղեցույց-կոթող:

Գործագույն տուֆի կերտված 6 մետրանոց պատվանդանի վրա հպարտ կանգնած է բրոնզաձույլ արծիվը, որի բարձրությունը 2 մետր է: Քանդակը հիշեցոնւմ է Զվարթնոցի տաճարի վրա կերտված արծիվը, որը հին հայկական զինանշաններից մեկն է:

Պատվանդանը, որի վրա վերեւից ներքեւ խոշոր տառերով գրված է «Զվարթնոց», կառուցվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով: Բրոնզյա արծիվը քանդակել է նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարը»:

Մի դիտարկում եւս. արվեստագետները, ովքեր տեղյակ են այս պատմությանը, զարմանք են ապրում Իսրայելյանի ժառանգների նման ծայրահեղ մոտեցումից: Կարծիքների գերակշռող մասը այսպիսին է. անգամ իրենք՝ հռչակավոր վարպետները , չէին համարձակվի վիճարկել, թե ուղենիշ Արծիվը իրենից որի տեղծագործությունն է:

Վերջիվերջո, ըստ մեր զրուցակիցների մեկի, Քոչարը չէր կարող զուտ տեխնիկական բնույթի աշխատանք կատարել՝ առանց սեփական ստեղծագործական միտքը քանդակում արտահայտելու: Որոշ արվեստագետներ էլ զարմացած են, որ կռվախնձոր է դարձել մի աշխատանք, որը, որքան էլ տաղանդով արված, չի արտահայտում ո՛չ Իսրայելյանի, ո՛չ էլ Քոչարի հանճարի իրական սահմանը:

Գագիկ Աղբալյան

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.