Yerevan, 31.August.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի ամենամատչելի դրախտավայրերը

LIFE

Shabat.am-ը գրում է.

Աշխարհում կան բազում հրաշալի վայրեր, ուր այցելելը շատ մատչելի է: Ծառայությունների և հյուրանոցների ցածր գները թույլ են տալիս կազդուրիչ հանգիստ անցկացնել՝ միաժամանակ խնայելով ֆինանսական միջոցները: Այս սքանչելի դրախտավայրերում ճանապարհորդական անկրկնելի փորձառությունների պակաս չի զգացվի:

1. Հարավային Աֆրիկա

http://www.incrediblesnaps.com/wp-content/uploads/2013/05/Cape-Town-South-Africa.jpg

Նելսոն Մանդելայի անվան հյուրանոցի ղեկավարությունը այս տարի անցյալ տարվանից 8 %-ով ավելի ցածր գին է սահմանել սենյակների և ծառայությունների համար: Դուք կարող եք վայելել սաֆարին կամ պարզապես ազատության մեջ թափառող պինգվինների հետ ժամանակ անցկացնել Քեյփթաունում գտնվող Բոուլդեր լողափում: Կրուգերի ազգային արգելոցում մուտքի վճարը 20 դոլար է: Արգելոցում Դուք կարող եք տեսնել Աֆրիկայի վայրի կենդանիներին, օրինակ՝ թռչկոտող սրնչակ, հովազային կրիամրջնառյուծ և այլն: Այս բոլոր կենդանիները այցելուներին հաճելի ակնթարթներ են պարգևում և թույլ տալիս ավելի մոտիկից առնչվել վայրի բնությանը: Հարավային Աֆրիկայի գրեթե բոլոր տեսարժան վայրերում ամեն ինչ արված է այցելուներին գոհացնելու համար: Այստեղ կարելի է լողալ և զբաղվել սերֆինգով, իսկ ջրափրկարարները մշտապես զգոն կանգնած են, որպեսզի հարկ եղած դեպքում օգնության հասնեն այցելուներին: Յոհաննեսբուրգի Սոուետո ավանում են գտնվում Նելսոն Մանդելայի թանգարանը և Ապարտեիդի թանգարանը, որոնց հյուրընկալ դռները բաց են այցելուների առաջ: Վիլիկազի փողոցի ռեստորաններում առաջարկվում է աֆրիկյան լավագույն սնունդը՝ շատ ցածր գներով:

2. Վենետիկ

http://www.kevinandamanda.com/whatsnew/wp-content/uploads/2012/05/venice-italy-31.jpg

Վենետիկը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, սակայն ի տարբերություն մի շարք այլ գեղեցիկ քաղաքների, այստեղի հյուրանոցների ու ծառայությունների գները շատ ցածր են: Վենետիկում Դուք կարող եք հեշտությամբ օգտվել առաջարկվող բոլոր հարմարություններից ու հիանալ քաղաքի շքեղությամբ: 3-աստղանի հյուրանոցում մի գիշեր անցկացնելու դիմաց պետք է վճարել նվազագույնը 19 դոլար, իսկ առավելագույնը՝ 110 դոլար: Վենետիկ կատարած ճանապարհորդության ընթացքում, ի թիվս այլ տեսարժան վայրերի, անպայման այցելեք Սան Մարկոյի հրապարակ: Հյուրանոցներում վարձերը նվազել են 7 %-ով, ուստի Վենետիկում արձակուրդ անցկացնելը ներկայումս ավելի մատչելի է, քան նախկինում:

3. Դոմինիկյան Հանրապետություն

http://0.tqn.com/d/create/1/0/n/u/5/-/overview.jpg

Այստեղ հյուրանոցների գները գրեթե նույնն են, ինչ Վենետիկում: Օրինակի համար դիտարկենք Խուան Դոլիոյում գտնվող «Plaza Real» հանգստավայրը: Սենյակները հագեցած են զանազան ժամանակակից հարմարություններով, որոնք միտված են գոհացնել այցելուներին: Այս շքեղ հյուրանոցում մեկ գիշերվա գինը նվազագույնը 34 դոլար է: Այստեղի հանգստավայրերում հանգրվանելը բավականին մատչելի է: Դրանց պատուհաններից երևում են գեղեցիկ լողափերն ու օվկիանոսը: Դոմինիկյան Հանրապետությունում ճանապարհորդելիս արժե այցելել նաև «Los Haitises» ազգային արգելոց, որտեղ ընդամենը 3 դոլարով կարելի է կայակ (նավակի տեսակ) վարձել: Հավելենք նաև, որ գումարի մեջ մտնում են նաև լիցենզավորված զբոսավարի ծառայությունները:

4. Բուենոս Այրես

http://www.buenosairestouring.com/wp-content/uploads/2013/06/puerto-madero.jpg

Որոշ մարդիկ Բուենոս Այրեսը կոչում են «Հարավային Ամերիկայի Փարիզ»: Այս ռոմանտիկ քաղաքում շատ ցածր գներով կարելի է օգտվել կատարյալ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններից ու ծառայություններից: Այս վայրը պարզապես դրախտային անկյուն է, որն առանձնապես հայտնի է տանգոյով ու համեղ պիցցայով: Շատ քիչ գումար վճարելով՝ կարելի է նաև թանգարաններ ու այլ պատմական վայրեր այցելել: Խորհուրդ կտանք նախևառաջ այցելել Բուենոս Այրեսի լատինամերիկյան արվեստի թանգարանը: Կոլոնթատրոնում օպերայի և բալետի ներկայացումների տոմսերը մոտավորապես 9 դոլար արժեն, իսկ զբոսավարի ուղեկցությամբ անցկացվող էքսկուրսիաները՝ 10 դոլար:

5. Ատլանտյան Կանադա

Ատլանտյան Կանադայում հանգստացողները կարող են ըմբոշխնել համեղ ծովամթերք և ծանոթանալ այս վայրի հարուստ պատմությանը: Ատլանտյան Կանադայի գրեթե բոլոր հյուրանոցներում գործում են ճկուն զեղչային համակարգեր: «Country Hearth Inn» հյուրանոցում մի գիշերվա արժեքը կազմում է 48 դոլար: Այս հյուրանոցում առկա են Ձեր արձակուրդն անմոռանալի դարձնելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds