Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է հեռուստացույցի հեռակառավարման վահանակը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռուսաստան՝ Պարտիզանների և ընդհատակյա աշխատողների օր, Սեյշել յան կղզիներ՝ Անկախության օր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Հայրենիքի համար զոհվածների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1825– ծնվել է նշանավոր դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանը։

1839– վախճանվել է հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիր Համբարձում Լիմոնջյանը:

1915- ավարտվել է Շապին Գարահիսարի հայաթափումը՝ որպես Մեծ եղեռնի շարունակություն։ Գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը ճեղքել է հակառակորդի օղակը և դուրս եկել բերդից, որից հետո թուրք զինվորները ներխուժել են բերդ և գազանաբար հաշվեհարդար տեսել մնացած բնակչության հետ։

1974-գրանցվել է աննախադեպ դեպք՝ բրիտանական հիթ-շքերթը գլխավորել է ֆրանսիահայ կատարող Շառլ Ազնավուրը իր «She» երգով:

1993-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 853-րդ որոշումը, ըստ որի, պահանջվում էր «անհապաղ, լրիվ և առանց նախապայմանների դուրս բերել հայկական ուժերը Աղդամի և այլ շրջաններից»։

1995-Հայաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, որտեղ ձայների մեծամասնություն է ստացել ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» խմբակցությունը, ընտրություններին չի մասնակցել ՀՅԴ-ն, քանի որ նրա գործունեությունը դադարեցրել էր Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բոսնիա Հերցեգովինայի հետ։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գվատեմալայի հետ։

1999– վախճանվել է Ամենայն հայոց 131- րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն:

2002-Հայաստանի զինված ուժերի մի ստորաբաժանում՝ խաղաղապահ գումարտակի մեկ ջոկ և տարբեր մասնագիտության սպաներ, առաջին անգամ մասնակցել են Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք 2002» զորավարժություններին:

2005-Վրաստանի Մարնեուլի շրջանի Սադախլո գյուղում անհետացել է տեղի մոլլա Հաջի Ֆալանգովը: Գյուղացիները փակել են Վրաստանից Հայաստան մտնող ավտոճանապարհը՝ պահանջելով «վերադարձնել մոլլային»:

2007-«Այլընտրանք» հասարակական նախաձեռնությունը Երևանում անցկացրել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի:

2009- անձրևի հետևանքով առաջացած սելավը մեծ վնաս է պատճառել Լոռու մարզի երկու՝ Գուգարք և Շահումյան համայնքներին:

2012-«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մայոր Վահե Ավետյանը մահացել է։

2018-«Դեմ եմ» շարժումը հայտարարել է, որ շարունակում է պայքարն ընդդեմ պարտադիր կուտակայինի, ժամանակին պարտադիր կուտակայինի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը չի չեղարկել օրենքը:

2020- Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ և բնապահպան, 39-ամյա Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ:

2021-Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը:

ԱՇԽԱՐՀ

1520-վախճանվել է ացտեկների վերջին թագավոր Մոնթեսումա Երկրորդը:

1613-Շեքսպիրի «Հենրիխ 8-րդ» ներկայացման պրեմիերայի ժամանակ հրդեհվել է «Գլոբուս» թատրոնը:

1888– Մյունխենում կայացել է Ռիխարդ Վագների «Փերիներ» օպերայի պրեմիերան:

1900– ծնվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, որը հայտնի է դարձել իր «Փոքրիկ իշխանը» պատմվածքով:

1916-կայացել է «Բոինգ» ընկերության առաջին ինքնաթիռի թռիչքը:

1920– Իսպանիայի թագավոր Ալֆոնս 13- րդը ֆուտբոլային մի ակումբի շնորհել է «Արքայական» տիտղոս, որը իսպաներեն կոչվում է «Ռեալ»:

1945-ԽՍՀՄ-ը և Չեխոսլովակիան Անդրկարպատյան Ուկրաինան Ուկրաինական ԽՍՀ-ին միացնելու պայմանագիր են ստորագրել:

1964-ստեղծվել է հեռուստացույցի հեռակառավարման վահանակը:

1976-Սեյշել յան կղզիները հայտարարել են իրենց անկախությունը:

1985-Նյու Յորքում աճուրդով 2,229 միլիոն դոլարով վաճառվել է Ջոն Լենոնի հին «ՌոլլսՌոյս» ավտոմեքենան:

1995-Սեուլում փլվել է «Sampoong» սուպերմարկետը, որի փլատակների տակ է մնացել 502 մարդ:

1996– Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Աբու-Սալիմ բերդում տեղի ունեցած ապստամբության ճնշման ժամանակ զոհվել է մոտ 1200 կալանավոր:

2007-ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել է առաջին iPhone-ը: 2020-վախճանվել է ամերիկացի դերասան, կինոռեժիսյոր, սցենարիստ և պրոդյուսեր Կառլ Ռայները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience