Yerevan, 15.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաշինյանի նման խաղը, ի վերջո, կարող է ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն անձամբ իր, այլ նաև ողջ Հայաստանի համար. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com-ը «Բելառուս և Հայաստան. հարաբերությունների ճգնաժա՞մ, թե՞ Երևանի ձախողված խաղ» վերնագրով հոդվածում գրում է, որ Բելառուսի և Հայաստանի հարաբերությունները վերջին տասնամյակում շատ երկիմաստ են եղել։ Երկրները անդամ են մի շարք հետխորհրդային ինտեգրացիոն ասոցիացիաների, իրականացնում են բավականին հաջող առևտուր և նախկինում ընդգծել են երկկողմ համագործակցության բարեկամական բնույթը։ Միևնույն ժամանակ, Երևանը բազմիցս է արտահայտել իր դժգոհությունը արտաքին քաղաքականության մեջ Մինսկի գործողությունների առնչությամբ՝ առաջին հերթին կապված Բաքվի հետ ունեցած կապերի հետ։ Սակայն մինչ օրս Հայաստանի իշխանությունները չեն հատել որոշակի սահման և սահմանափակվել են միայն Բելառուսի հասցեին հնչող քննադատություններով ու տարբեր քաղաքագետների ու փորձագետների հայտարարություններով։

Այսօր իրավիճակը սկսել է կտրուկ փոխվել, և Հայաստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, որոշել է կասկածի տակ դնել պաշտոնական Մինսկի հետ Երևանի հետագա համագործակցությունը։ Ստեղծված իրավիճակում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի իշխանությունների ներկայիս ակնհայտ թշնամական հռետորաբանությունը Բելառուսի նկատմամբ։ Մի շարք փորձագետներ նշում են, որ Փաշինյանի գործողությունների խթանը մայիսի կեսերին Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն էր Ադրբեջան, երբ Բելառուսի ղեկավարը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ միասին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և հայտարարել, որ Բելառուսը պատրաստ է մասնակցել այդ տարածքի վերականգնմանը։ Բացի այդ, առկա է Մինսկի և Բաքվի բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը։

Այնուամենայնիվ, ասել, որ բելառուսահայկական հարաբերություններում իրավիճակի սրման վրա ազդել են միայն Մինսկի և Բաքվի կապերը և, առավել ևս, Լուկաշենկոյի՝ Ադրբեջան կատարած վերջին այցն ու նրա որոշ հայտարարությունները, առնվազն միամտություն է։ Տեղի ունեցողի պատճառները Հայաստանի ներկայիս ղեկավարության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշումներն են։ Փաստացի, այն, ինչ տեղի է ունենում հիմա Մինսկի և Երևանի հարաբերություններում, Հայաստանի իշխանությունների՝ դեպի Արևմուտք շրջադարձի մաս է կազմում։ Բելառուսի հետ հակամարտության միջոցով Երևանն արդարացնում է երկիրը թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ Ռուսաստանից հեռացնելու իր միտումը։

Այս ամենի պատճառները ոչ թե Մինսկի գործողություններն են, ինչպես փորձում են ներկայացնել որոշ «վերլուծաբաններ», այլ Հայաստանի ղեկավարության աճող կախվածությունը արևմտյան գործընկերներից, որոնք, ըստ ամենայնի, դեռևս լիովին չեն կողմնորոշվել, թե ո՞ւմ վրա հենվեն ներկայիս պայմաններում՝ իշխանությունների՞, թե՞ ընդդիմության: Եվ, հավանաբար, Փաշինյանի դեմարշն արդեն իսկ որոշակի ազդեցություն է ունեցել, քանի որ ոչ պատահականորեն նրա պնդումները գրեթե անմիջապես արձագանք են գտել ԵՄ-ի և ԱՄՆ-ի խամաճիկ արևմտյան լրատվամիջոցներում։ Օրինակ՝ ամերիկյան Politico պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է «գաղտնի փաստաթղթերին» և հատկապես ընդգծել, որ Բելառուսը, լինելով ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցը, ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին։

«Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսի որոշումը 2018-2022 թվականներին Ադրբեջանին առաջադեմ ռազմական տեխնիկա մատակարարելու մասին, ինչը նրան առավելություն է տվել իր վաղեմի մրցակցի հետ պատերազմների շարքում, Հայաստանի կողմից կդիտվի որպես դառը դավաճանություն», - գրել է Politico-ն: Անմասն չեն մնացել նաև բելառուսական ընդդիմության փախած ներկայացուցիչները, որոնք գործում են բացառապես իրենց արևմտյան տերերի ցուցումով։ Այսպես, փախած ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան, որը նախկինում առանձնապես հետաքրքրված չէր Հայաստանով և Լեռնային Ղարաբաղով, հանկարծ հայտարարել է, որ Փաշինյանը «ճիշտ է» Լուկաշենկոյի հասցեին հնչեցրած մեղադրանքներում, Բելառուսի առաջնորդը «դավաճանել է Հայաստանին, ինչպես դավաճանել է Ուկրաինային»։

«Էմիգրանտկան» որոշել է չհստակեցնել, թե ո՞րն է «դավաճանությունը» և միայն հավելել է, որ «աշխարհին անհրաժեշտ է ազատ և ժողովրդավարական Բելառուս՝ որպես խաղաղության վստահելի գործընկեր, այլ ոչ թե նենգ բռնապետ»։ Տիխանովսկայայի և նրա շրջապատի հայտարարությանն ուշադրություն դարձնելն անիմաստ կլիներ, եթե չլիներ դրանց հանկարծակիությունը։ Ըստ երևույթին, Արևմուտքում ինչ-որ մեկին դուր են եկել Փաշինյանի վերջին գործողությունները, և, հետևաբար, նրան աջակցելու և արդարացնելու համար կիրառվում են տարբեր գործիքներ, այդ թվում՝ Բելառուսի մի բուռ դավաճանները։ Ուստի, ամենևին էլ զարմանալի չէ, որ հունիսի 20-ին Տիխանովսկայան անսպասելիորեն Վիլնյուսում հանդիպել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարին, նրա հետ քննարկել «քաղաքական իրավիճակը Բելառուսում, Հայաստանում և տարածաշրջանում»։ Առանձին խոսվել է «Հայաստանում բելառուսների վիճակի, այն է՝ պաշտոնական Մինսկի պահանջով Բելառուսի քաղաքացիների չարտահանձնման մասին»։

Իսկ ընդհանրապես, կարող ենք արձանագրել, որ Երևանի եւ Մինսկի միջև ներկա հակամարտությունը, որը նախաձեռնել է հայկական կողմը Արևմուտքի աջակցությամբ, մոտ ապագայում չի մարելու։ Մինսկում իրենց ոչ մի բանում մեղավոր չեն համարում և չեն ծրագրում արդարացումներ անել, ոչ էլ նախատեսում են խզել հարաբերությունները Երևանի հետ նույնիսկ Փաշինյանի և ՀՀ ԱԳՆ-ի ծայրահեղ ոչ ադեկվատ հայտարարություններից հետո։ Սակայն Երևանում կարող են իրավիճակին այլ կերպ նայել և օգտագործել «բելառուսական հարցը»՝ որպես հավելում ընթացող ներքաղաքական պայքարին և երկրի արտաքին քաղաքական վեկտորի վերափոխման գործընթացին։ Դա դժվար թե հանգեցնի երկրների միջև հարաբերությունների խզման, բայց դրանք կդարձնի կարճաժամկետ հեռանկարում ծայրահեղ սառը՝ առանց զարգացման հեռանկարի: Հարկ է նաև նշել, որ Փաշինյանի նման խաղը, ի վերջո, կարող է ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն անձամբ իր, այլ նաև ողջ Հայաստանի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

5,092,062 AMD to the Bridge of Hope NGO. The beneficiary for September is the Moonq TechnoschoolPay your bill with Idram&IDBank, receive idcoinsUBPay and URemit Announce PartnershipPresentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns FiveAraratBank and “4090 Charity” Foundation: 2309 Meters Above the Earthidcoins and profitable mortgage loans. IDBank at TOON EXPO YEREVAN 2025Unibank Supported the Asia Bank to Bank Forum in SingaporeInstant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National Festival