Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ պետք է իմանալ Ozon պատվերների հանձնման կետ բացելուց առաջ

SOCIETY

Մարքեթփլեյսները մեծապես պարզեցնում են գնումների գործընթացը՝ սրանով է պայմանավորված վերջիններիս շարունակական աճն ու պահանջարկը։ Առցանց հարթակում հեշտ է գտնել ցանկացած ապրանք, համեմատել մի քանի տարբերակներ ընդամենը մի քանի հպումով, գտնել լավագույն գին առաջարկող վաճառողին և վերցնել պատվերը նախընտրած եղանակով: Հարթակների հետ միասին հարյուր հազարավոր ձեռներեցներ հիմնում են սեփական բիզնեսը։ Կարող եք սկսել ձեր շահութաբեր բիզնեսը, նույնիսկ եթե ոչինչ չեք արտադրում կամ վաճառում՝ բացելով պատվերների հանձնման կետ: Մեր խմբագրությունը ներկայացնում է, թե ինչ պետք է իմանան Ozon-ի ապագա գործընկերները, որոնք ցանկանում են այս հաջողակ բրենդի մաս դառնալ:

Ozon-ը ԱՊՀ-ի ամենամեծ մարքեթփլեյսներից մեկն է: Միայն 2023 թվականին շրջանառությունն աճել է 2,5 անգամ, իսկ հաճախորդների թիվը՝ մեկ երրորդով։ Հաճախորդներին հասանելի են առաքման տարբեր տարբերակներ, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ 10-ից 8-ը նախընտրում է պատվերներն ստանալ հանձնման կետերից:

Ընկերությունն ակտիվորեն զարգացնում է իր լոգիստիկ ցանցն այն երկրներում, որտեղ գործում է: Հայաստանում այն ​​արդեն ունի մոտ 200 պատվերների հանձնման կետեր, որոնց թիվը սրընթաց աճում է։ Միևնույն ժամանակ, դեռ շատ ազատ տարածքներ կան, ուստի լավագույն ժամանակն է այս ոլորտում սեփական բիզնես սկսելու համար:

Ո՞վ կարող է դառնալ Ozon ֆրանչայզի գործընկեր:

Մարքեթփլեյսի հետ համագործակցելու համար հարկավոր է ունենալ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կարգավիճակ: Եթե ​​դեռ չունեք նշված կարգավիչակներից մեկը, պետք է գրանցեք այն: Գրանցման գործընթացն արագ է, պետք է ընտրել համապատասխան ձևը։ Անհատ ձեռնարկատիրոջ հիմնական առավելությունը պարզեցված հաշվետվություններ վարելու ունակությունն է, այնուամենայնիվ, կան սահմանափակումներ աշխատողների թվի և ծավալների վերաբերյալ: Այլ տարբերակները հարմար են ավելի մեծ բիզնեսի համար, քանի որ դրանք սահմանափակումներ չունեն, բայց փաստաթղթշրջանառությունն ավելի բարդ է:

Փնտրում ենք համապատասխան տարածք և ստորագրում ֆրանչայզինգի պայմանագիր

Հայտը լրացնելուց հետո սկսվում է տարածի ընտրության գործընթացը։ Ձեռնարկատերը գրանցվում է՝ կայքում հայտ ներկայացնելով։ Հարթակում առկա է հատուկ քարտեզ, որն անմիջապես ցույց է տալիս խոստումնալից վայրերն ու մոտավոր հաշվարկում, թե որքան կարող եք ամսական վաստակել մեկնարկից հետո:

Հարկավոր է գտնել վարձակալության տրվող տարածք, կոորդինատները մուտքագրել Ozon-ի քարտեզի վրա, հայտ ներկայացնել, համաձայնեցնել լոկացիան և միայն դրանից հետո կնքել անհրաժեշտ պայմանագրերը՝ Ozon-ի հետ գործակալական, այնուհետև տարածքի վարձակալման պայմանագիրը:

Տարածքը պետք է համապատասխանի մի շարք պահանջների.

  • 25 ք/մ և ավելի տարածք,
  • գտնվի առաջին հարկում,
  • ունենա առանձին մուտք,
  • տեղակայված լինի երթևեկելի հատվածում (բնակելի շենքեր, խանութների ցանց, մանկապարտեզներ, առևտրի և բիզնես կենտրոններ):

Բիզնեսի մեկնարկի նախապատրաստում

Համապատասխան տարածքը գտնելուց և պայմանագրերը ստորագրելուց հետո կարող եք սկսել կոսմետիկ վերանորոգման աշխատանքները: Ozon-ի բրենդբուքում ներկայացված առաջարկություններն ու տարածքային մենեջերը, ում միշտ կարող եք դիմել խորհրդատվության համար, կօգնեն ձեզ պլանավորել գործընթացը: Նաև հարկավոր կլինի ձեռք բերել համապատասխան կահույք և տեխնիկա՝ շտրիխ կոդի սկաներ, ինտերնետ հասանելիությամբ համակարգիչ և տպիչ: Ցուցանակներն ու մարքեթինգային նյութերը կտրամադրվեն Ozon-ի կողմից:

Այնուհետև պետք է աշխատակիցներին ընտրել: Ozon-ի պատվերների հանձնման կետերն ունեն միևնույն աշխատանքային գրաֆիկը՝ 09:00-ից մինչև 21:00-ն, առանց ընդմիջման և հանգստյան օրերի: Նույնիսկ սկզբնական շրջանում չեք կարող միայնակ հաղթահարել խնդիրները: Անհրաժեշտ են կա՛մ աշխատակիցներ, կա՛մ ընտանիքի անդամներ, որպեզի օգնեն Ձեզ: Երկու շաբաթը բավական է աշխատակից ընդունելու և վերապատրաստելու համար․ մարքեթփլեյսը կօգնի նաև այս հարցում։ Աշխատակիցը պետք է հիմնականում տիրապետի հավելվածի հետ աշխատելու հմտություններին՝ ինչպես ապրանքներ տեղադրել և գտնել պահեստում, պատվերներ ընդունել, վերադարձ ձևակերպել և այլն:

Որպես կանոն, նոր պատվերների հանձնման կետ բացելը տևում է ընդամենը երկու շաբաթ։

Ինչպե՞ս գտնել առաջին հաճախորդներին և գումար վաստակել:

Վերանորոգման ավարտից հետո տարածքային մենեջերը հաստատում է բացումը, և հանձնման կետը հայտնվում է բոլոր քարտեզների վրա։ Այս փուլում առանցքային է տեղեկացնել հանրությանը, որ կարող են գնումներ կատարել Ozon-ից և պատվերները վերցնել ձեր կետից: Ozon-ը հաղորդագրությամբ ծանուցում է հաճախորդներին, որ կարող են պատվերներն ստանալ նորաբաց կետից, սակայն հավելյալ գովազդը միայն կօգնի: Իսկ խթանման ծախսերը փոխհատուցվում են երաշխավորված աջակցության ծրագրի շնորհիվ: Հայաստանյան ձեռներեցները կետի գործարկումից հետո առաջին վեց ամսվա ընթացքում կարող են ստանալ մինչև 2 500 000 ՀՀ դրամ։ Գումարը տրամադրվում է անհատույց, եթե պարտավորվում եք աշխատացնել կետը առնվազն ինն ամիս։

 

Պատվերների հանձնման կետից ստացվող եկամտի մեծ մասը շրջանառության 3.7%-ն է։ Սակայն կարող եք չսահմանափակվել այսքանով և լրացուցիչ գումար վաստակել՝ ապրանքներ ընդունելով գործարարներից, որոնք վաճառք են իրականացնում Ozon-ում և այլ լոգիստիկ ընկերություններում: Հարթակը կօգնի բացահայտել զարգացման հեռանկարները. յուրաքանչյուր ամիս վերլուծություններ և զարգացման խորհուրդներ են տրամադրվում օգտատերերին: Ամենը հասանելի է ձեռնարկատերերի համար նախատեսված հավելվածում։

Պատվերների հանձնման կետ բացելը պարզ բիզնես է, որը հարմար է ինչպես մարքեթփլեյսի վաճառողների համար, այնպես էլ նրանց համար, ովքեր ոչինչ չեն արտադրում կամ մատակարարում: Հաջողության գաղտնիքը ճիշտ պլանավորման, մտածված մոտեցման և մարդկանց հետ աշխատելու ունակության մեջ է: Ozon-ի հնաձնման կետերի երեք սեփականատերերից երկուսը բացում են մեկից ավելի կետեր․ ոմանք նույնիսկ հարյուրավոր կետեր ունեն։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքում և սկսել բիզնեսը Ozon-ի հետ:

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice