«Դեմ չենք Եվրամիությանը, բայց ի՞նչ է կատարվում, նորից պոպուլիզմ». Արշակ Կարապետյան
VIDEOՄենք ոչ մեկս էլ դեմ չենք Եվրամիությանը, մենք դեմ չենք Ռուսաստանին, դեմ չենք Միացյալ Նահանգներին: Այս մասին նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
«Բայց ի՞նչ է կատարվում, նորից պոպուլիզմ: Գտնում են հիանալի լոզունգ և ժողովրդին նորից փորձում են շեղել: Միջազգային հարաբերություններում ու դիվանագիտության մեջ չլսված քայլ է: Եթե դուք որոշել եք միանալ Եվրամիությանը, ապա քայլերի հերթականությունը հետևյալը պիտի լինի. երկրի ղեկավարը կամ ղեկավար թիմը պետք է բանակցություններ վարի ԵՄ ղեկավարության հետ, ստորագրի ԵՄ-ին միանալու պայմանագիր, ապա այդ պայմանագիրը պետք է վավերացվի սահմանված կարգով»,-ասում է Արշակ Կարապետյանը:
1
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
2
Statement by Archbishop Bagrat Galstanyan
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
IDBank warns about scams disguised as remote work



