25-ամյա Հարությունը խանութի դրամարկղից բացահայտ փող է հափշտակել ու դիմել փախուստի
SOCIETYՀունիսի 28-ին ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման էին ենթարկել 25-ամյա Հարություն Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հունիսի 27-ին, ժամը 22.50-ին, Բագրատունյաց փողոցի խանութներից մեկի դրամարկղից բացահայտ հափշտակել է 17.000 դրամ եւ դիմել փախուստի:
Սեփականատերը հանցագործության մասին ոստիկանություն չէր հայտնել:
Հուլիսի 3-ին նշված խանութի վաճառողուհի Հռիփսիմե Հ.-ից ընդունվել է հաղորդում:
Հարություն Ս.-ն կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



