Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունն ունի երկկողմ բանակցություն՝ պատանդների վերադարձի հարցը պետք է լինի հրատապ հարցերից մեկը. Արտակ Բեգլարյան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, ըստ ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալության, ասել է, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան: Խոսքը 15 անձի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին է, որոնց նախաքննությունն արդեն ավարտվել է։

Ձերբակալվածների թվում են ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և բարձրաստիճան նախկին զինծառայողներ:

«Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին, ճանաչողական փուլի ավարտից հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասել է Ալիևը:

Մինչև դատական փուլի մեկնարկը, Հայաստանը պետական մակարդակով ի՞նչ կարող է անել, իրատեսական է, որ հայ պատանդների, գերիների, ռազմագերիների պաշտպանության համար Ադրբեջանը թույլ կտա ներգրավվելու փաստաբանների միջազգային տարբեր դատարաններից։

168.am-ի հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը պատասխանելով այս հարցերին՝ ասաց, որ իրականում Ադրբեջանը փորձելու է չհամաձայնել որևէ բանի հետ, սակայն հայաստանյան կողմը միանշանակ գործիքակազմեր ունի, որոնք հնարավորինս պետք է օգտագործի. մի մասը՝ երևացող, մյուս մասը՝ չերևացող։

«Այդ թվում՝ իրավաբանական աջակցության մասով, հյուպատոսական աջակցություն կարող է լինել, որը տարբեր մասնագիտական շրջանակներ առաջարկել են, խորհուրդ են տվել, բայց չգիտեմ, թե ինչ աշխատանքներ են կատարել, կամ արդյո՞ք կատարել են, թե՞ ոչ։ Միանշանակ նաև ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի հրամանի վճիռների հիման վրա տարբեր միջանկյալ միջոցներ կիրառել։ Կան ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցներ, նաև փորձագետներ, որոնք զբաղվում են խոշտանգումների կանխարգելման հարցերով կամ կամայական կալանավորման, ազատազրկման հարցերով, դրանք աշխատանքային խմբեր են, կոմիտեներ և այլն։ Տարբեր ձևերով աշխատանքի մի մասն արվել է, մյուս մասը չեմ տեսնում, որ արել են»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա, կա մեկ միջոց ևս՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա տարբեր խոշոր երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, ԵՄ-ի միջոցով։ Սա պետք է անի Հայաստանի դիվանագիտությունը՝ բարձրագույն մակարդակով։ Այդ ճնշումն այնքան մեծ պետք է լինի, որ Ադրբեջանը ստիպված գնա համագործակցության։

«Մյուս խողովակն Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններն են, որն առկա է, որի սեղանին միանշանակորեն պետք է լինի հիմնական ու հրատապ հարցերից մեկը՝ պատանդների պաշտպանության և վերադարձի հարցը։ Պետք չէ սպասել միջպետական համաձայնագրի ստորագրմանը՝ միանգամից որպես ուղիղ հարաբերությունների կարգավորման գործընթաց կամ հերթական փուլ, պետք է այս քայլին էլ Հայաստանը հասնի»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Հարցին՝ ՀՀ դիվանագիտությունն ինչպե՞ս կարող է այս հարցում արդյունք գրանցել, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ «բոլոր վախկոտ դասալիքները պետք է հայտնվեն բանտում, դա ՀՀ արժանապատվության հարցն է», Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ Բաքվի բանտերում գտնվող որևէ մեկ հայի վերաբերյալ՝ ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլև զինծառայողներ, քաղաքացիական անձինք, ՀՀ իշխանությունը իրավունք չունի բացասական խոսք ասելու։

«Առավել ևս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը պիտակավորել՝ դասալիք, դավաճան շատ ծանր պիտակներով՝ անթույլատրելի է։ Հակառակը, ՀՀ ղեկավարությունը պետք է առավելագույնն անի նրանց ազատ արձակելու համար։ Եթե որևէ քաղաքական, իրավական բնույթի մեղադրանքներ կան կոնկրետ անձանց համար, թող նրանք վերադառնան հայրենիք, հետո արդեն պատշաճ ընթացակարգով կարելի է քննել, թե ով ինչի համար է մեղավոր։ Ավելին՝ նման գնահատականներ տալն է ինձ համար դավաճանություն, դասալքություն։ Պետք է հնարավորինս ամեն ինչ անենք, որպեսզի մեր պատանդները, գերիները զերծ մնան տեղեկատվական, հոգեբանական, հանրային հնարավոր բացասական ալիքներից, ճնշումներից, ուստի իշխանությունները պետք է այնպիսի վարք դրսևորեն, որ այս մարդկանց պաշտպանեն այդ հնարավոր ճնշումներից»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած ռազմական գործողություններից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan