Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


«Կանաչ» Ադրբեջանը ավելի շուտ սև է կամ շագանակագույն․ ՀՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանությանը․Վարդան Ջհանյան

ECONOMICS

Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի նկատմամբ իրականացնում է «տեղեկատվական ահաբեկչություն»՝ անընդհատ կրկնելով այն թեզը, որ ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունները աղտոտում են գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով և այլն: Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ կազմակերպված արշավի մաս է։ Նավթ արդյունահանող Ադրբեջանն ամեն ջանք ներդնում է իրենց երկիրը որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ Հայաստանը՝ որպես տարածաշրջանը աղտոտող ներկայացնելու գործում։ Թիրախը՝ հասկանալի պատճառներով հենց հանքարդյունաբերությունն է։ Որքանով կարելի է այս հարձակումները լուրջ ընդունել, եւ արդյոք դրանց մեջ վտանգ կա՞։

Թեմայի շուրջ NEWS․am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ:

Պարոն Ջանյան, Ադրբեջանի կողմից ՀՀ հանքարդյունաբերության թիրախավորումը ոչ միայն չի թուլանում, այլ նաև ստանում է նոր երանգներ։ Վերջերս Ադրբեջանում գործող Environmental Protection First (EPF) «ոչ կառավարական» դաշինք կոչված միավորումը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանքահումքային պաշարները» քարտեզը, որը կազմված է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով։ Դուք այստեղ վտանգ տեսնում ե՞ք։

Չէի ցանկանա, որ մենք հանքարդյունաբերության հարցում պաշտպանվողի դերում լինենք։ Դուք հարցնում եք՝ վտանգ տեսնում ե՞մ։ Անկեղծ ասած՝ ես այստեղ հնարավորություն եմ տեսնում։ Բոլորիս համար սա հնարավորություն է հասկանալու  հանքարդյունաբերության ոլորտի պոտենցիալը։ Ցավոք, մենք տասնամյակներ շարունակ, որպես հասարակություն դա չենք հասկացել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը լրջորեն աշխատում է ՀՀ տնտեսական հենասյուների դեմ։ Եվ հանքարդյունաբերությունն առաջին թիրախն է։ Գոնե սա պետք է ակնհայտ դարձնի պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը մեր երկիրն իրական տնտեսական հաջողություն բերելու մեծ ու չօգտագործված պոտենցիալ ունի։

Բայց չէ որ Հայաստանում միշտ զգալի ծավալի է եղել հանքարդյունաբերությունը, բայց արդյունքները այնքան էլ տեսանելի չեն եղել, եւ դրանով է պայմանավորված հայ հանրության թերահավատ վերաբերմունքը դրա արդյունքների հանդեպ։

Համաձայն չեմ։ Թերահավատ վերաբերմունքը պայմանավորված է եղել հիմնականում՝ տարածվող կեղծիքով, սկսած հանքարդյունաբերության ծավալների մասին ապատեղեկատվությունից։ Չգիտեմ՝ միտումնավոր էր այս ապատեղեկատվությունը տարածվում, թե անտեղյակության հետեւանքով, բայց տարբեր հասարակական կազմակերպություններ խոսում են, օրինակ, հարյուրավոր հանքերի մասին, իսկ մարդիկ լսում էին ու մտածում՝ իսկապես, եթե այդքան հանք կա, ինչո՞ւ արդյունքն ավելի տեսանելի չէ։ Իրականում Հայաստանում կա գործող մետաղական ընդամենը 5-6 հանք, ընդ որում խոշոր միակ հանքը ԶՊՄԿ-ն է, որ ողջ ծավալով աշխատում է։ Հայաստանում 30 տարվա անկախության ընթացքում ընդամենը մեկ նոր հանք է հայտնագործվել, այն էլ շինարարությունը կիսատ է մնացել։ Մենք չենք օգտվել մեր պոտենցիալից, բայց դեռ հնարավորություն կա օգտվելու, եւ դա է, կարծում եմ, անհանգստացնում մեր հարեւաններին, ու դա նաեւ մեզ համար մտածելու ու գործելու առիթ պետք է լինի։

Ինչպե՞ս է հնարավոր օգտվել այդ պոտենցիալից։

Ներգրավելով նոր ներդրումներ, իրականացնելով նոր հետախուզական աշխատանքներ, ընդլայնելով, բարձրացնելով գործող ծրագրերի արդյունավետությունը։ Կան տարբեր վերլուծություններ, որ առաջիկա տարիներն աշխարհում շեշտակի աճելու է մետաղների, այդ թվում՝ պղնձի պահանջարկը։ Արևային վահանակների, էլեկտրոմոբիլների արտադրությունը և համաշխարհային ողջ էկո կամ կանաչ արդյունաբերությունն այսօր չի կարող գոյատևել առանց պղնձի եւ այլ մետաղների, որոնց պահանջարկը գնալով աճելու է։ Սրանից կարելի է օգտվել, ներդրումներ ներգրավել, նաեւ արդիականացնել ոլորտը։ Բնական է, որ այս ամենը հաշվի առնելով, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ կանխի Հայաստանում տնտեսական այս հսկայական հնարավորության զարգացումը։  

Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ պղինձը 21-րդ դարում իր կարևորությամբ հավասարվում է, իսկ որոշ առումներով նաև գերազանցում է նավթին։

Ոչ միայն պղինձը։ Այսօր աշխարհում ամենակարեւոր պայքարը ռեսուրսների համար պայքարն է։ Այո, եթե տարիներ առաջ այդ ռեսուրսը նավթն ու գազն էին, այսօր դա հավասարաչափ նաեւ պղինձն է, հազվագյուտ մետաղները։ Հայաստանում նոր հետախուզման բազմաթիվ հնարավորություններ կան, բայց մենք այսօր նույնիսկ մեկ, առնվազն ինձ հայտնի, լիթիումը, կոբալտի կամ այլ արդիական մետաղների հետախուզման ներդրում չունենք։ Նույնիսկ նավթային գերտերություններն արդեն մեծ ուշադրություն են դարձնում գունավոր մետաղների արդյունաբերության զարգացմանը։ Օրինակ՝ անցյալ ամիս ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության վարկային ծրագրերի գրասենյակը հայտարարեց, որ ֆինանսական միջոցներ է տրամադրելու նաև կարևոր օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող հանքարդյունաբերական նախագծերին, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ զարգացած պետությունները քայլերն են ձեռնարկում գունավոր մետաղների արդյունաբերական կլաստերների հզորացման ուղղությամբ։ Հարևան Ադրբեջանում գործող բրիտանական հանքարդյունաբերական ընկերությունն այնտեղ արդյունահանում է ոսկի, արծաթ և պղինձ, նաև շուտով հասանելություն կստանա Արցախի հանքավայրերին։ (խմբ- «Anglo Asian Mining»-ին է պատկանում Ադրբեջանում 8 պայմանագրային տարածքների շահագործման իրավունքըայդ թվում՝ օկուպացված Արցախում Դրմբոնի ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերի նկատմամբ

Ադրբեջանի մեդիատիրույթը ողողված է այս տարվա նոյեմբերին կայանալիք COP29-ի թեմայով։ Ադրբեջանը ներկայացվում է որպես «կանաչ» պետություն։ Պետական մակարդակով տարվող քարոզն ավելի արժանահավատ դարձնելու համար «ներգրավվել» են նաև արտասահմանայան փորձագետներին։

Գիտեք՝ շատ զավեշտալի է, երբ կարդում ես այդ նյութերը։ Նայելով, թե ինչքան աղտոտված է Ապշերոնյան թերակղզին՝ «կանաչ» Ադրբեջանը ավելի շուտ սև է կամ շագանակագույն։ Սակայն, ցավոք, ես ակնկալում եմ, որ հայաստանյան ակտիվիստական կազմակերպությունների շատ հրապարակումներ տեղ են գտնելու COP29-ի ադրբեջանական փորձագետների զեկույցներում։ Անշուշտ, իրենք ամեն ինչ կանեն, որ կոնֆերանսի մասնակիցներին ցույց տան ՀՀ հանքարդյունաբերության «վնասակարությունը»։ Մինչդեռ, ի տարբերություն հարևան երկրների՝ ՀՀ-ում ավելի շատ են ուշադրություն դարձնում բնապահպանական խնդիրներին պետական մակարդակով: Եվ մեր մեդիայի միջոցով մենք պետք է ցույց տանք մեր արած աշխատանքն այդ ուղղությամբ։ Տեսեք՝ Ադրբեջանը չեղածն ու չարածն է արածի տեղ մատուցում աշխարհին, իսկ մենք մեր արածները չենք կարողանում տեղ հասցնել անգամ մեր տեղական լսարանին, ինչը լուրջ խնդիր է։ Այստեղ պետությունը ևս մեծ անելիք ունի։

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards