Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


«Օրենքն իրենց համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ մարդկանց պատժելու, վախեցնելու, ահաբեկելու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Արցախի Ազգային ժողովի չորս խմբակցությունները հայտարարությամբ հանդես եկան, որում նշել էին, որ «ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների, կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք՝ օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար»։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հավելում է, որ մի խմբակցությունը, որը խորհրդարանում երկրորդ ուժն է ներկայացնում, չմասնակցեց հայտարարությանը, «ինչու»-ի պատասխանն իրենք պետք է տան:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր օր կարելի է անել հայտարարություն՝ ելնելով այս իշխանությունների պահվածքից Արցախի ու արցախցիների նկատմամբ: Վերջին ժամանակներում կարծես ինտենսիվ, պլանավորած տրամաբանությամբ, հաջորդականությամբ սկսեցին գործընթաց իրականացնել արցախցիների դեմ: Դա պայմանավորված էր նրանով, որ արցախցիները հենց սկզբից շատ ակտիվ մասնակցություն ունեցան Սրբազան շարժմանը և առ այսօր այդ շարժման առաջամարտիկներից են: Հետևաբար, բոլոր գործողությունները, որոնք արվում էին, նախապատրաստվել էին մինչ շարժումը, նախատեսել էին, որ կարող է նման բան լինել, և իրենց ի սկզբանե ապահովագրել էին: Սկսեցին պլանավորած քայլերը շատ արագ իրականացնել շարժման սկզբից և շարունակեցին մինչ շատ ակտիվ փուլի վերջին ժամանակահատվածը: Ուստի, հավաքական հայտարարությամբ հանդես եկանք, որի մեջ ներառված էր ամեն ինչ՝ սկսած նրանից, որ հենց արցախցիներն են թիրախավորված, կարծես առանձնացված են հասարակությունից ու պայքարի մեջ մտած մարդկանցից, վերջացրած բարոյական բոլոր արժեքների ոտնահարմամբ. անցան բոլոր կարմիր գծերն ու սահմանները և հարձակվեցին Արցախի ներկայացուցչության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Արցախի ու արցախցիների հանդեպ հասարակության ներսում սերմանվող ատելությունն ու թշնամանքը նոր չէ, սակայն ինչ-որ փուլերում այն կարծես նոր ուժով է թափ առնում, հատկապես, երբ Հայաստանի իշխանությունները կարիք ունեն սեփական անհաջողությունների հերթական մեղավորին գտնելու: Թիրախում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են:«Երբ շատ ծանր իրավիճակում էինք, բռնի տեղահանությունը նոր էր տեղի ունեցել, օրեր անց քպականների մի ողջ խումբ արցախահայության մասին խոսելիս, ասում էր՝ «այդ մարդիկ թողեցին, եկան», չէին նշում՝ մեր հայրենակիցները կամ հայերը: Այսօր նրանք իշխանության ներկայացուցիչներն են, որոնց միջազգային հանրությունը լսում է: Թողած ներքին պառակտողներին, ինչ-որ տեղ թշնամիներին՝ մեղադրում ենք կամ նեղանում միջազգային հանրությունից այն դեպքում, երբ հենց իրենք են միջազգային հանրությանը տալիս այդ բոլոր թեզերը՝ «այդ մարդիկ չեն պայքարել ու եկել են Հայաստան»:

Սա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում, և դրա բոլոր փաստերը կան: Գիտեին, որ սկզբնական շրջանում բոլորս շոկի մեջ էինք՝ սկսած նախագահից, քաղաքական գործիչներից և վերջացրած ժողովրդով, բայց գալու էր մի պահ, որ մարդիկ հասկանալու էին այն ծուղակը, որի մեջ հայտնվել են, և բնականաբար, պայքարի առաջին իսկ հնարավորության դեպքում նետվելու էին պայքարի: Այդպես էլ եղավ, Հայաստանի իշխանությունները նախապատրաստվել էին դրան: Սրա առաջին դիտարկումն ունեցանք, երբ ձերբակալվեցին Արցախի տարբեր համայնքների ղեկավարները, քաղաքացիները: Դա այն ժամանակ ուներ հստակ նպատակ՝ մարդկանց վախեցնել այն դեպքում, երբ դեկտեմբերից փաստերի հավաքագրման գործընթացը կար և նույն այդ գործողությունները կարող էին շատ ավելի վաղուց անել: Ցույց են տալիս, թե իբր օրենքն են կիրառում, այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ շարժման բուռն շրջանում որպես պատժամիջոցներ սկսեցին սա կիրառել:

Օրենքն իրենց համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ մարդկանց պատժելու, վախեցնելու, ահաբեկելու: Տեսել եմ նաև, թե շարժման ընթացքում ինչպես էին թիրախավորում ժողովրդին, մարդիկ բարբառով խոսում էին, ոստիկանները խմբերով շրջապատում էին, ծեծի ենթարկում: Մի կարևոր բան եմ նկատել, որ այդ մարդկանց հետո չէին էլ տանում ոստիկանական բաժանմունքներ, հստակ նպատակը նրանց ահաբեկելն ու պատժելն էր: Ընթացքում նաև մեր ժողովրդի մեջ ատելության հերթական չափաբաժինն է ներարկվել ԱԺ բարձրադիր ամբիոնից, կառավարության ղեկավարի շուրթերից, երբ ասում էր՝ «յուղը վրան զենքերը թողել ու փախել են», շատ լավ իմանալով, որ ինքը ստում է Հայաստանի՝ իր հռչակած երեք միլիոն վարչապետներին: Կարծում եմ, սակայն, որ մարդկանցից շատերի մոտ, որոնք նախկինում անվերապահորեն վստահել են այս իշխանությանը, կան կասկածներ, որ, ամեն դեպքում, ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրենք են ներկայացնում»,-նշում է մեր զրուցակիցը:

Մի ամբողջ պետություն՝ իր ենթակառուցվածքներով, մշակութային կոթողներով, գույքով, Ադրբեջանին հանձնած, Ադրբեջանի մաս ճանաչող իշխանությունն այսօր ասում է, թե մեքենաներ են յուրացվել և հիմա դրանց՝ պետությանը վերադարձնելու «կռիվն» է տալիս, կոտրում է Արցախի ներկայացուցչության դարպասները և մեքենան առգրավում: Հակոբյանը նշում է, որ այս ամենն ի սկզբանե չեն դիտարկել իրավական դաշտում, այլ քննարկել են զուտ բարոյական դաշտում:

«Արցախի նախագահը ևս հայտարարեց, որ խոսել է Քննչական կոմիտեի ղեկավարի, ԱԱԾ տնօրենի հետ և առաջարկել՝ եթե կարիքը կա, համապատասխան որոշման արդյունքում մեքենան ուղարկել իրենց նախանշած վայր, ինչը մերժվել է: Արդյունքում շատ վատ ու տգեղ սցենարով ֆիլմ ներկայացրեցին հանրությանը: Որքան էլ դա արվեց ներքին սպառման համար, միևնույնն է, հակված եմ մտածել, որ դրա շահառուն նաև միջազգային հանրությունն էր և մասնավորապես Ադրբեջանը: Ադրբեջանին ցույց էին տալու, որ անվերապահորեն հավատարիմ են իրենց բոլոր պայմանավորվածություններին և հետ չեն կանգնելու դրանցից, այն է՝ ամբողջովին փակել Արցախի հարցը: Իրենց թվում էր, որ վախեցնելու են, ահաբեկելու, արդյունքում բոլորը լռելու են: Սակայն այս ամենը հակառակ էֆեկտ ունեցավ:

Մարդիկ պատրաստ են ավելի բուռն պայքարի: Սկզբում Արցախի իշխանությունները, մասնավորապես ՝ նախագահը, շատ զուսպ են եղել, իսկ մեր պահանջներին՝ զուսպ չլինելու, նախագահը միշտ մեկնաբանել է, որ իր բոլոր քայլերը պայմանավորված են այն հանգամանքով, որ որևէ կերպ հանկարծ չվնասվի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Բայց մարդիկ, որոնք որոշել էին ավելի զուսպ լինել և այդ լռությամբ պահել Հայաստանի անվտանգությունը, հակառակը՝ նախ մեղավորներ են կարգվում, երկրորդը՝ ավելի են ազատում այս իշխանությունների ձեռքերն այն առումով, որ նրանք սկսում են թիրախավորել արցախցիներին և, ոչ մի բանի առջև կանգ չառնելով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Նիկոլ Փաշինյանը բարձրադիր ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի փողերով գնված զենքերը, Հայաստանի կողմից տրված զենքերը արցախցիները թողեցին և դուրս եկան: Այն պարագայում, երբ դա ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը, քանզի բոլոր ժամանակներում պնդել ենք, որ Հայաստանի Հանրապետությունից որևէ զենք-զինամթերք Արցախում չկա, որպեսզի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ կարողանանք փոքր-ինչ մեղմել»,-հավելում է պատգամավորը:

Անդրադառնում ենք նաև Հայաստանում հաստատված արցախցիների սոցիալական խնդիրներին, բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին: Մեր զրուցակիցը նշում է՝ սոցիալական առումով որևէ դրական շարժ չկա: «Հատկապես գյուղական համայնքներում, երբ մարդիկ տուն են վարձակալում, հնարավոր չէ աշխատանք գտնել: Այդտեղ պետք է ունենան հողատարածք, ֆերմա, որի միջոցով մարդը կկարողանա գոյատևել: Այդպիսի հնարավորություններ արցախցիներին չեն տրվում: Շատերը գալիս են քաղաքներ, աշխատում և վերադառնում իրենց համայնքներ: Երևանում հաստատվածների պարագայում թեկուզ աշխատանք գտնելը մի քիչ ավելի հեշտ է, բայց քիչ են վարձատրվում, արդյունքում բարդ է բնակարանային վարձ, կոմունալ վճարելը և առօրյա հոգսեր հոգալը: Այդ պարագայում պետք է օգներ «40+10» ծրագիրը:

Հիմա կան շատ մարդիկ, որոնք չեն ստացել ապրիլ կամ մայիս ամսվա բնակարանային վարձի փոխհատուցումները, այն պարագայում, երբ հունիս ամիսն ավարտվում է: Արդյունքում չեն կարողանում վճարել բնակարանի վարձը, և նրանց ուղղակի դուրս են հանում տնից: Մարդիկ կան, որոնք արդեն հինգ, վեց և ավելի անգամ տուն են փոխել և հիմա շատ ավելի դժվարությամբ են տուն գտնում, քանի որ մարդիկ հիմնականում խուսափում են արցախցիներին տուն վարձով տալ: Երևանում այս խնդիրը կա: Հիմա խոսում են այդ տրամադրվող երեքից հինգ միլիոն գումարի մասին: Նախ՝ երեքից հինգ միլիոն չէ, Երևանի տարածքում երկու միլիոն է, Երևանից դուրս՝ երեք, սահմանամերձ շրջաններում՝ հինգ: Միջազգային կոնվենցիաներով արգելված է պատերազմական գոտուց փախստական դարձած կամ բռնի տեղահանված անձանց տեղակայել սահմանամերձ շրջանում կամ պատերազմական վտանգ ներկայացնող գոտիներում:

Բայց պարտադիր պահանջ է, եթե մարդն ուզում է հինգ միլիոն ստանալ, պետք է անպայման ապրի սահմանամերձ շրջաններում: Շատերս փորձել ենք հասկանալ՝ այդ հինգ միլիոնով հնարավո՞ր է սահմանամերձ գոտում տուն ձեռք բերել: Օրինակ՝ իմ տեսածը ոչ բնակելի տարածք էր, որն արժեր 20 միլիոն: Նախ՝ այնտեղ ապրել հնարավոր չէր, ահագին գումար պետք է ծախսեիր, որ դա տան տեսք ունենար, գումարած՝ չուներ որևէ հողատարածք: Եթե մարդը գյուղում է բնակարան ձեռք բերում, ապա պետք է նաև հողատարածք ունենա: Երևանից դուրս բնակարան կամ տուն ձեռք բերելու համար տրվող երեք միլիոններն ընդհանրապես աբսուրդ են: Հաջորդը՝ ի՞նչ պայմաններով են արցախցիներին տալու վարկեր, որ կարողանան ձեռք բերել այդ տունը: Մարդիկ վարկային բեռի տակ են հայտնվելու, եթե առհասարակ հնարավոր լինի վարկ ստանալ:

Շատերի դեպքում ուղղակի անհնարին է լինելու, քանի որ արցախցիների գերակշիռ մասը չի կարողանալու ցույց տալ այն եկամուտը, որի արդյունքում կկարողանա վարկ ստանալ բանկից, ավելացնի դա տրամադրվող գումարի վրա և տուն ձեռք բերի: Երկու միլիոնն ուղղվելու է հիպոտեկի մարմանը, սա ևս աբսուրդ է, բոլորս ենք պատկերացնում, թե ինչպիսին են գները Երևանում: Մարդիկ կրկին վարկային բեռի տակ են հայտնվում. ենթադրենք՝ հինգ հոգանոց ընտանիքի անդամներով, յուրաքանչյուրը երկու միլիոնի հաշվարկով գումար է ստանում, խելքին մոտ չէ 10 միլիոնով մեկ սենյականոց բնակարան ձեռք բերելը: Սոցիալական առումով սա աբսուրդային ծրագիր է, այն չի աշխատելու, մարդիկ ձեռք չեն բերելու բնակարան կամ տուն այս ծրագրով, ում էլ հաջողվի, վարկային շատ ծանր բեռի տակ է հայտնվելու: Սրա՝ «40+10» և բնակարանային ծրագրերի անունն արցախցիները դրել են «արտագաղթի ծրագիր»:

Պահանջները, որոնք դրվում են այս ծրագրերից օգտվելու համար, շատ վտանգավոր են և իրենց քաղաքական կոմպոնենտը շատ անհանգստացնող է: Պահանջը՝ դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վախ է առաջացնում, որ դրանով մարդիկ ոչնչացնում են Արցախի Հանրապետությունը: Այն պարագայում, երբ այս իշխանությունները փոխվեն, և ունենանք ազգային իշխանություն, որը պատրաստ է արցախցիների իրավունքները բարձրացնել միջազգային հարթակներում, անհանգստություն կա, որ այդ իշխանությունները հնարավորություն չեն ունենա այդ հարցը քննարկման դնել, որովհետև ուղղակի փաստացի բոլորը կլինեն ՀՀ քաղաքացի:

Այս առումով գիտեմ նաև ընտանիքներ, որտեղ մեկ կամ երկու անդամը հրաժարվում են ընդունել քաղաքացիություն՝ այդ ծրագրից օգտվելու համար, և ընտանիքի մյուս անդամներին առաջարկում են իրենց հանել ընտանիքի կազմից և բնակարան ստանալ այն մարդկանցով, որոնք ուզում են այդ քաղաքացիությունն ընդունել: Եթե այս իշխանությունները նպատակ ունեին արցախցիների իրավունքները պաշտպանել և վերադարձի հարցը երբևէ բարձրաձայնել, ապա չէին դնի այդ խնդիրը: Կհայտարարեին, որ, օրինակ՝ բռնի տեղահանված հայրենակիցների համար ապահովում են ժամանակավոր արժանապատիվ կեցություն, ժամանակավոր բնակարաններ են տրամադրում, մինչև նրանց Արցախ վերադառնալը: Սա ավելի ընդունելի կլիներ և նույնիսկ 2,3,5 միլիոնի պարագայում ընկալելի կլիներ արցախցիների համար, քան այն, ինչն անում են»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.