ՄԱԿ-ի ՄԻ բարձր հանձնակատարն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկին, նշել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և փոխընդունելի կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և ռազմագերիների, այդ թվում՝ ԼՂ ղեկավարների վերադարձի հարցն է։
Արմեն Գևորգյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ մոտեցում ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարն այս խնդրի առնչությամբ:
«Ակնհայտ է, որ անցած տարի բոլորիս մտահոգել էր Լեռնային Ղարաբաղի տարածքից հայերի վտարումը։ Մենք մի շարք առաքելություններ ենք նախաձեռնել մասնավորապես Հայաստանում՝ ավելի շատ տեղեկություն ստանալու նրանց հետ կատարվածի մասին։ Մենք երկխոսում ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ՝ լուծումներ գտնելու համար։ Իհարկե, կա վերադարձի իրավունք, կա գույքը հարգելու և պաշտպանելու իրավունք: Իսկապես կարևոր է, որ խաղաղության գործընթացը շարունակական լինի»,- նշել է Տյուրկը, փոխանցում է 1lurer.am-ը։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



