Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դիվերսիֆիկացման լոզունգների ներքո իրականացվում է քաղաքականություն, որը կարող է մեզ տանել թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական գործընթացները տարբեր դրսևորումներ են ստանում ու տարբեր գնահատականների արժանանում: Ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում: Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նշում է՝ հարցը մեկնաբանելու համար պետք է միանգամից մի քանի շերտերի անդրադառնալ:

«Նախքան քաղաքական գործընթացներին անդրադառնալը, կառանձնացնեի գլխավոր կոնցեպտուալ խնդիրը՝ քաղաքական մշակույթի խնդիրներ, որոնք տեսնում ենք այսօր Հայաստանի Հանրապետությունում: Տեսնում ենք, որ քաղաքական մշակույթի թերզարգացածության հետևանքով քաղաքական համապատասխան ինստիտուտները՝ լինի դա իշխանություն, ընդդիմություն, թե երրորդ սեկտորի կառույցներ, հասարակական կառույցներ և այլն, շատ հաճախ իրենց տեղում չեն, բավականին ապահամակարգային գործունեություն են իրականացնում՝ ոչ թե քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ մնալով, այլ իրավիճակային կառավարում իրականացնելով: Սա անդրադառնում է հասարակության վրա, իր արտացոլումն է ստանում հասարակության մի կողմից՝ քաղաքական գիտակցության, մյուս կողմից՝ քաղաքական պատասխանատվության վրա:

Երկրորդ խնդիրը, որը սրանից է բխում, մեր քաղաքական համակարգի բավականին պարալիզացված լինելն է: Խորհրդարանական համակարգին անցում կատարելը ժամանակավրեպ որոշում էր, խորհրդարանական համակարգ ձևավորելու և դրա աշխատանքն արդյունավետ մակարդակում պահելու համար անհրաժեշտ է համապատասխան քաղաքական մշակույթ, որը չունենք: Համակարգային այդ խնդիրը ևս ակնհայտ է, որի հետևանքով տեսնում ենք բավականին լուրջ ջրբաժան քաղաքական ինստիտուտների և հասարակության միջև:Որպես հետևանք նաև հասարակության կողմից դրսևորվող բավականին ցածր վստահություն քաղաքական ինստիտուտների և քաղաքական համակարգի նկատմամբ:

Երրորդը գործընթացների կազմակերպման խնդիրն է: Շատ երկար կարելի էր խոսել այն մասին, թե ինչ պետք է աներ ընդդիմությունը, ինչ պետք է աներ կամ չի արել Սրբազան շարժման առաջնորդությունը և այլն, բայց տեխնոլոգիական հարցերի մեջ մտնել չեմ ուզում, պետք է մեկ բան առանձնացնեմ՝ քաղաքական խնդիրները լուծելիս պետք է գտնվել բացառապես քաղաքական տրամաբանության մեջ: Մեզանում շատ հաճախ նկատվում է հետևյալ միտումը, որ առանձին դեպքերում քաղաքական հարցերի լուծումները փորձում են գտնել ապաքաղաքական դաշտում: Հնարավոր չէ այդպես անել, եթե խնդիրը դրված է Հայաստանի անվտանգային համակարգը բարձրացնելու, Հայաստանի սուբյեկտայնությունը քիչ թե շատ պահպանելու, Հայաստանում խորքային իշխանափոխություն իրականացնելու, ապա այդ լուծումները պետք է տրվեն բացառապես քաղաքական գործիքակազմով: Այն պարագայում, երբ շարժումը, որն այսօր տարբեր տեմպերով ընթանում է և տարբեր գնահատականների է արժանանում, տեղավորվի ամբողջությամբ քաղաքական ծիրի մեջ և գործի քաղտեխնոլոգիական գործիքակազմով, սահմանելով հստակ քաղաքական նպատակներ և քաղաքական մեթոդներ կիրառի, ապա կարծում եմ, որ արդյունավետությունը շատ ավելի բարձր կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթյանը:

Գործող իշխանությունը «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը «մարող» է որակում, սակայն բաց չի թողնում շարժմանն ու նրա առաջնորդներին անդրադառնալու առիթը: Վախե՞ր ունեն: «Ներքին վախերը, բնականաբար, կան: Թերևս վախի ամենակարևոր դրսևորումը և՛ միջանձնային հարաբերություններում, և՛ քաղաքական պրոցեսներում, ագրեսիայի դրսևորումն է: Այն, որ իշխանությունները տարբեր գործիքներով, այդ թվում՝ ուժային կառույցների միջոցով ագրեսիա են կիրառում ցուցարարների նկատմամբ և դրանից հետո իրավապահ մարմինների կիրառման միջոցով ևս շարունակում են հետապնդել շարժման առանձին ներկայացուցիչների և առաջնորդների, խոսում է որոշակի վախերի մասին: Ինչո՞ւ, որովհետև իշխանություններում կա շատ հստակ պատկերացում առ այն, որ նրանք վաղուց կորցրել են լեգիտիմության պաշարը:

Վստահ եմ, որ իշխանությունը դա շատ լավ հասկանում է: Հասկանում են, որ այլևս չեն կարող առանց ոստիկանական «կարտոնների» հետևում թաքնվելով՝ ինչ-որ որոշումներ կայացնել, չեն կարող առանց ուժային միջամտության երկրի ներսում առանձին քաղաքական նախագծեր և նախաձեռնություններ իրականացնել: Անկախ նրանից՝ դա կլինի Սրբազան, թե մեկ այլ շարժում, ցանկացած հանրային ցասում, որը, ինչպես Սրբազան շարժման դեպքում ավելի համակարգային բնույթ է ստանում, չի կարող նրանց մոտ որոշակի վախ չարթնացնել: Մյուս կողմից՝ երբ ասում են, թե շարժումը «մարում» է, փորձում են հեգնել, ծաղրել և այլն, զուտ տեղեկատվական հնարքներ են՝ ցույց տալու համար, որ իրենց տեղում են, չկա որևէ խնդիր, շարունակում են լինել լեգիտիմ իշխանություն և այլն: Իրենց բավականին փոքր էլեկտորատին և, ամենակարևորը, արտաքին որոշ աշխարհաքաղաքական վերադասին ցույց են տալիս, որ իրականում Հայաստանում ամեն ինչ կայուն է այն ծրագրերի իրականացման մասով, որոնք իրենք սկսել են այս տարիների ընթացքում: Բայց պետք չէ շփոթել «շարժումը մարում է» թեզը, որն այս օրերին շատ տարածված է մեդիայում, դինամիկայի փոփոխության հետ:

Կարծում եմ, որ շատ շուտ է շարժման վերաբերյալ որևէ եզրակացություն անելը, որովհետև այսօր անզեն աչքով երևում են Սրբազան շարժման ներքո որոշ վերադասավորումներ: Դադարը, որն իրականում դադար չէ, այլ դինամիկայի փոփոխություն, ուղղված է որոշակի ներքին վերադասավորումներ իրականացնելուն և վերաձևավորելու այս շարժումը, այն ինչ այսօր անում է Բագրատ Սրբազանը: Առավել քան վստահ եմ, որ առաջիկայում լինելու են նոր գործընթացներ հանրային լայն շերտերի ներգրավմամբ. որքանով կարող եմ դատել, գործընթացը տարվում է դրան: Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ»,-նշում է մեր զրուցակիցը:

Նիկոլ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ սկսեց խոսել մեր երկրի անվտանգային, տնտեսական համակարգերի դիվերսիֆիկացիայի կարևորության մասին: Մինչդեռ պաշտոնական տվյալները փաստում են, որ մեր արտաքին առևտրաշրջանառության «կախվածությունը» Ռուսաստանից 60 տոկոսի միջակայքում է, չենք խոսում էներգետիկ և գազային կախվածության մասին: Ի՞նչ վտանգներ է սա պարունակում: «Պարբերաբար խոսում են դիվերսիֆիկացման մասին, նրանք վեց տարի է, ինչ իշխանության են: Համաշխարհային փորձի տեսանկյունից դա բավական ժամանակ է, որպեսզի կարողանաս համակարգային փոփոխություններ իրականացնել: Եթե խնդիր ես դրել Ռուսաստանի Դաշնությունից տնտեսական կախվածությունդ նվազեցնել, ապա ունեիր բավական ժամանակ, որ գոնե ինչ-որ որոշումներ կայացնես այս ուղղությամբ: Վերջին տարիների ընթացքում հայ-ռուսական առևտրաշրջանառությունը և տնտեսական կապերն էլ ավելի մեծ լիցք և ծավալներ են ստացել:

Վիճակագրական բոլոր թվերն այդ մասին են խոսում, պարզապես կա հռետորաբանություն և իրականություն: Դիվերսիֆիկացիան յուրաքանչյուր համակարգի անվտանգության բարձրացման առանցքային նախապայմանն է, բայց արի ու տես, որ դիվերսիֆիկացման լոզունգների, վանկարկումների ներքո իրականացվում է քաղաքականություն կամ առնվազն հռետորաբանություն, որն ավելի շատ մեզ կարող է տանել կախվածության ոչ թե արևմտյան ինչոր հաղորդակցություններից, այլև թուրքադրբեջանական տանդեմից: Որպես գլխավոր դրսևորում՝ ուզում եմ ընդգծել գազատրանսպորտային հաղորդակցությունը: Այս իշխանություններն ասում են, որ գազի մատակարարման մասով պետք է գնանք դիվերսիֆիկացման ճանապարհով: Վերջին ամիսներին սկզբում Ալիևը, հետո էլ ՔՊ-ի քաղաքական առաջնորդությունը հայտարարում են այն մասին, որ չեն բացառում Ադրբեջանից բնական գազի ներկրման հնարավորությունը, կրկին նպատակ հետապնդելով նվազեցնել Ռուսաստանից բնական գազի ներկրման ծավալների նվազեցումը: Եթե սկզբունքորեն գնում են գազատրանսպորտային համակարգի դիվերսիֆիկացման ճանապարհով, ապա նախ և առաջ պետք է բարձրացնեն երկու խնդիր:

Առաջինը՝ հայռուսական բանակցությունների սեղանին դնեն 2013 թ.-ին կնքված հայտնի գազային համաձայնագրերը, որոնցով սահմանվում է, որ ռուսական Գազպրոմն է հանդիսանում բնական գազի առանցքային մատակարարը, երկրորդը՝ սահմանվում է նաև այն, որ Հայաստանի ամբողջ գազատրանսպորտային համակարգը փոխանցվում է ՌԴ-ին: Փաստացի, ռուսական Գազպրոմը այսօր ոչ թե կառավարում, այլ տնօրինում է մեր ամբողջ գազատրանսպորտային համակարգը: Եթե իսկապես փորձում են գնալ տնտեսական հեղափոխության ճանապարհով, ապա ինչո՞ւ չեն բարձրաձայնում այս հարցը: Ունեմ այդ հարցի պատասխանը, որովհետև խուսափում են շատ լուրջ ռիսկերից, որոնք կարող են ստեղծվել այս ամենի հետևանքով. արբիտրաժային տարբեր գործընթացներ կարող են սկսվել, որոնց տակից այս իշխանությունը դժվար թե կարողանա դուրս գալ»,-հավելում է նա:

Ընդգծում է՝ եթե խոսում են դիվերսիֆիկացման՝ Ռուսաստանից կախվածության նվազեցման մասին, ապա ունենք գազատրանսպորտային գործող երկրորդ ուղղություն, խոսքն Իրան-Հայաստան գազամուղի մասին է, որի հզորության ընդամենը 20-ից 30 տոկոսն ենք օգտագործում: «Տարեկան դրա թողունակությունը կազմում է 2,3 մլրդ խորանարդ մետր, լավագույն դեպքում տարեկան ներկրում ենք 350-400 մլն խորանարդ մետր բնական գազ: Դիվերսիֆիկացիոն՝ իրանական ուղղությունը թողած, հայտարարում են Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին: Խնդիրն այստեղ ոչ թե Ռուսաստանի ազդեցության նվազեցումն է, այլ պարզապես մեր էներգետիկ և, առհասարակ, տնտեսական համակարգի ադրբեջանականացումը: Խնդիրը թույլ չտալն է ռուսական և իրանական գործոնի ազդեցության աճին մեր տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում մասնավորապես: Բայց սա հանրության լայն շերտերին ներկայացվում է որպես դիվերսիֆիկացմանն ուղղված քաղաքականություն: Դիվերսիֆիկացիան լավ է, բայց այն չպետք է ունենա միայն մեկ ուղղություն, այս դեպքում չպետք է բացառապես կապված լինի թուրքադրբեջանական տնտեսական քաղաքականության հեռանկարների հետ»,-եզրափակում է Վահե Դավթյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest