Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


ՊՆ-ում ամփոփվել են հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները

SOCIETY

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 22-ին անցկացվել է խորհրդակցություն` նվիրված հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2015 թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, հասարակական կազմակերպությունների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության  ամրապնդման ուղղությամբ միասնաբար տարվող աշխատանքները տարեցտարի տալիս են իրենց դրական արդյունքը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ` տարիների համատեղ ջանքերի արդյունքն այսօր նկատվում է ոչ միայն բանակում հանցավոր երևույթների և ոչ կանոնադրային հարաբերությունների նվազման տեսքով, այլև հակառակորդի հետ շփման գծում, ուր վերջին երկու տարիներին տիրում է զինադադարի հաստատումից հետո նախադեպը չունեցող լարվածություն: Ըստ Սեյրան Օհանյանի՝ աճող սերնդին ճիշտ արժեհամակարգով դ աստիարակելուն ուղղված ջանքերը, զուգորդվելով մարտական ուսուցման հետ, տվել են հրաշալի արդյունք, որի առհավատչյան են Հայաստանի ու Արցախի ամուր պաշտպանված սահմանները:

Հայրենասիրական դաստիարակության ոլորտում  2015 թվականին իրականացված միջոցառումների, առկա բացթողումների և առաջիկա անելիքների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Զեկույցում ընդգծվել է, որ սահմանային լարվածությունը և հակառակորդի հետ պարբերաբար բախումներն ազդակ են գիտակցելու համար, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է կրկնապատկել ու համախմբել բոլոր ուժերը զինված ուժերի մարտունակությունը կատարելագործելու համար, որի նախապայմանը կարգապահ և պետության օրինակելի քաղաքացու գիտակցությամբ զինվոր ունենալն է:

2015 թվականին ՊՆ կողմից իրականացվել են  բազմաթիվ թիրախային միջոցառումներ և ծրագրեր շահագրիգիռ գերատեսչական կառույցների, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների հետ: Կազմակերպվել են հոբելյանական միջոցառումներ, հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցների և ԲՈՒՀ-երի կողմից հայրենասիրական նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Զեկույցում նշվել է, որ չնայած արձանագրված ոգևորիչ և հուսադրող հաջողությունների` դեռևս կան խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ն որ մոտեցումներ և մեթոդներ, ինչն էլ ենթադրում է գործակցության նոր ձևաչափերի հաստատում:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների պատասխանատուներ: Ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված քայլերը, ամփոփել են նախազորակոչային պատրաստության և հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Ամփոփելով նիստի արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուշադրություն է հրավիրել 2016 թվականին հայրենասիրական դաստիարակության ոլորտում համատեղ անելիքների և աշխատանքային առաջնահերթ ուղղությունների վրա:

Հանդիպման ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ և զինծառայողներ արժանացել են գերատեսչական պարգևների, պատվոգրերի և նվերների:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025