Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է, իսկ հանքարդյունաբերությունը ճշգրիտ գիտությունների վրա հենվող բարձր տեխնոլոգիական ճյուղ է․ ԶՊՄԿ
BLOGԵրկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է, իսկ հանքարդյունաբերությունը ճշգրիտ գիտությունների վրա հենվող բարձր տեխնոլոգիական ճյուղ է։ Գիտության զարգացումը մեր ոլորտի համար գործնական լրջագույն նշանակություն ունի։ Հատկապես երկրաբանական գիտությունների հանդեպ երիտասարդության շրջանում հետաքրքրության ավելացումը՝ ոլորտի զարգացման գրավականն է։ Անցյալ ամիս ԶՊՄԿ-ում հյուրընկալեցինք ոլորտի գիտնականներին՝ այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի պատվիրակությունը, քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։
Երեկ Երկրաբանության ինստիտուտում տեղի ունեցավ երկրաբանության ամբիոնի մագիստրոսների թեզի պաշտպանությունը։ Ժյուրիում ընդգրկված էր նաև ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, ժյուրին նախագահում էր Լիդիան Արմենիա ընկերության տնօրենը, ընդգրված էին ոլորտի հեղինակավոր մասնագետները։
Այսօր առավել քան երբևէ ոլորտի ընկերությունների և ակադեմիական շրջանակների, ոլորտի իրական մասնագետների միջև սերտ համագործակցությունը կարևոր է ոչ միայն ոլորտի, այլև տնտեսության զարգացման համար և ԶՊՄԿ-ն պատրաստակամ է նման ֆորմատի համագործակցության առիթները առավելագույնս արդյունավետ օգտագործել։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



