Երևանը քաղաք է մարդկանց համար և այն, որ բակերն ու այգիները պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է. Տիգրան Ավինյան
VIDEOԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է և կից տեղադրել տեսանյութ․
Երևանը քաղաք է մարդկանց համար և այն, որ բակերն ու այգիները պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք։
Արաբկիրում համայնք-մասնավոր գործակցության շրջանակում երևանցիները շուտով կունենան հանգստի նոր գոտի՝ մարզահրապարակով, ամֆիթատրոնով ու ջրավազան-շատրվաններով։
Մերգելյանի այգու շինանարական աշխատանքները ընթացքի մեջ են, և առաջիկայում հանգստի գոտին երևանցիներին կներկայանա ամբողջովին վերափոխված ու ժամանակակից տեսք ստացած։
Բակային բարեկարգումներին զուգահեռ՝ հոգ ենք տարել նաև կենդանասերների մասին․ շահագործման ենք հանձնել շների զբոսանքի համար առանձնացված գոտի:
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee
5
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”



