Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Ֆրանսիական Caesar-ը մինչև 40 կմ գերճշգրիտ խnցելիություն է ապահովում, այն և՛ հարձակողական է, և՛ պաշտպանական․ ռազմական փորձագետ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիական Caesar-ը հրետանային միջոց է, որը նախատեսված է մինչև 40 կմ գերճշգրիտ խոցելիություն ապահովելու և 50 կմ հեռավորությամբ՝ արդեն խելացի հրթիռներով, խոցելիություն ապահովելու համար։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այն 90-ականներին ստեղծված զենք է, բայց անընդհատ թարմացվում, վերաթարմացվում է, և հատկապես 2020 թվականից հետո զենքն իր «բումն» է ապրում։ Իր տեսակով այն, կարելի է ասել, ՆԱՏՕ-ական մնացած բոլոր նմանատիպ զենքերից է և առաջատար դիրքում է գտնվում։

Փորձագետի խոսքով՝ այս զենքն անցել է նաև պատերազմի բովով։

«Ասել է թե՝ քննությունը լավ հանձնած զենք է․ կռվել է Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից իսլամական պետության զինյալների դեմ, Աֆղանստանում է կռվել, անցել է այդ բովով, իսկ արդեն 2022 թվականից՝ նաև Ուկրաինայում։ Ֆրանսիան այս զինատեսակը ցանկանում է ավելի կատարելագործել և մինչև 2030-ը կլինի նորը, որը լինելու է ավելի թվայնացված, ավելի արհեստական բանականությամբ կիրառման զենք, և այն ավելի արդյունավետ է, քան, օրինակ, 2020 թվականին արտադրվածը։ Բայց այնպես չէ, որ 2020 թվականինը հնացած է»,- ասաց նա։

Հարցին՝ այն միայն պաշտպանողակա՞ն է, նա պատասխանեց․ «Որպես կանոն այս զինատեսակի ընտանիքին պատկանող զինտեխնիկաները և՛ պաշտպանողական են, և հարձակողական՝ նայած, թե ինչպիսի կիրառության մեջ է այն դրվում և ինչպես է օգտագործվում։ Ես նշեցի, որ այն 40 կմ հեռավարություն ունի, կարող է թշնամու թիկունքն ավելի խորը խոցել, դրա համար այն և՛ հարձակվողական է, և՛ պաշտպանողական, չի կարելի ասել, թե այն միայն պաշտպանողական է ։ Օրինակ՝ «Բայրաքթարը» բացարձակ հարձակվողական զենք է, պաշտպանական չէ, սա է տարբերությունը»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ի կողմից զինատեսակի ձեռքբերմանն ու նշել, որ «արևմուտքի զենքը խաղաղություն չի բերում», Հովհաննիսյանը նշեց, որ իրականում հասկանալի է ՌԴ-ի արձագանքը, որովհետև ՀՀ-ն իր համար ռազմավարական դաշնակցային գործընկեր է և, կարծես, ռազմաարդյունաբերությունից հիմնական օգտվող երկրներից մեկը։

«Միևնույն ժամանակ, ՌԴ-ն, կարծես թե, անտեսում է այն փաստը, որ գտնվում է ռազմական գործողությունների մեջ, և խնդիր ունի անվտանգային առումով։ Բացի այդ, նա սահմանափակել է ռազմաարդյունաբերության արտահանումը, մինչդեռ մեզ անհրաժեշտ է անվտանգային միջավայր ձևավորել և մեզ պետք է, որ կարողանանք մեր հարցերը լուծել։

Իրականում Ռուսաստանը, հատկապես 2020 թվականից հետո, երբ մենք զենքի փնտրտուքների մեջ ենք զինամթերք ձեռք բերելու առումով, անընդհատ խնդիրներ է ստեղծում մեզ համար, օրինակ, տեղափոխման հարցում։ Պայմանավորվածութունները, որ մենք ձեռք ենք բերել, նա անուղղակիորեն փորձել է ազդել մատակարարների վրա, որպեսզի այդ մատակարարվող զենքն առնվազն ուշանա։ Ինչ-որ առումով «խանդով է մոտենում», որովհետև ռազմավարական գործընկերություն է սկսում Հայաստանը մեկ այլ պետության հետ, ինչը նշանակում է իր ազդեցության գոտուց դուրս գալ՝ ուզած, թե չուզած»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ քանակի զինամթերքի մասին է խոսքը, նա ասաց․ «Ֆրանսիական պարբերականը լուրեր տարածեց, որ Հայաստանը պատվիրել է 36 միավոր հրետանային միջոց, որոնք պետք է մատակարարվեն 15 ամսվա ընթացքում։ Սա շատ լուրջ թիվ է։ Ֆրանսիան 15 ամսվա ընթացքում ոչ մի պետության չի մատակարարել այդ քանակությամբ զինտեխնիկա, նույնիսկ մինչև 36 միավորի պայմանագիր ոչ մի պետության հետ չի կնքվել»։

 
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback