Սերժ Սարգսյանը 1994-ի հաղթական զինադադարն է ստորագրել, իսկ Նիկոլը՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան. Էդուրադ Շարմազանով
BLOGԷդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եվ՛ դաշնակիցները, և՛ գործընկերները, և՛ նույնիսկ հակառակորդներն արձանագրել են Սերժ Սարգսյանի անվտանգային ու արտաքին քաղաքական կուրսի ձեռքբերումները։
Վերջին շրջանում տարբեր իշխանական շրջանակներ,տարատեսակ հաճախորդներ ու նույնիսկ որոշ «ընդդիմադիրներ» հերթական արշավն են ձեռնարկել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։
Նիկոլին թողած՝ նախկինների դեմ են պայքարում։
Ուզու՞մ եք համեմատենք նախկինն ու ներկան, խնդիր չկա։
Սերժ Սարգսյանը Շուշին է ազատագրել,իսկ Նիկոլը՝ հանձնել։
Սերժ Սարգսյանը 1994-ի հաղթական զինադադարն է ստորագրել,իսկ Նիկոլը՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։
Սերժ Սարգսյանի օրոք ԱՄՆ-ի,ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություններ են արել՝ ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,իսկ Նիկոլի օրոք ՝Արցախում հայ չի մնացել։
Սերժ Սարգսյանի օրոք Արաքսի հովտից մինչեւ Օմար կանգնած էր հայ զինվորը,Նիկոլի ժամանակ ՝ՀՀ 300 քառ.կմ օկուպացված է։
Սերժ Սարգսյանի ժամանակ ՝2016-ի գարնանը Թուրքիան ստիպված միանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի Արցախյան խնդիրը ռազմական ուժով լուծելու դատապարտող հայտարարությանը,իսկ Նիկոլի ժամանակ ՝Ալիեւը կոչ է անում փակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։
Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016-ի հոկտեմբերի 7 -ին Ալիեւին ճնշում էին ճանաչել Արցախի անկախությունը,իսկ հիմա Ալիեւն է ՀՀ-ն անվանում «Արեւմտյան Ադրբեջան»։
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցը» ուղարկեց թուրքական նախապայմաններն ու արձանագրությունները,իսկ Նիկոլը զանգում շնորհավորում է «բայրաքթարներով» հազարավոր հայեր սպանած թուրքական աշխարհի ղեկավարին։
Սերժ Սարգսյանի օրոք ՝2015-ի ապրիլի 24-ին Ֆրանսիայի ու ՌԴ-ի նախագահներ Օլանդն ու Պուտինը Ծիծեռնակաբերդում դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը,իսկ այսօր Նիկոլը վախում է նիւյնիսկ խոսել ցեղասպանության դատապարտումից։
Սերժ Սարգսյանից Ալիեւը «վառված» է,քանի որ 30 տարի Ադրբեջանը պարտված է եղել։
Իսկ թե՞ ինչու՞ են նիկոլիստները,հաճախորդներն ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ՝եզրակացրեք ինքներդ։
Երեւի Բաքվից կամ Անկարայից հրահանգ են ստացել ։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



