Yerevan, 20.September.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի պետական պարտքը սրընթաց աճում է։ Այս տարվա փետրվարի դրությամբ այն արդեն հատել էր 12 միլիարդ դոլարի սահմանը, ու, մասնագետների համոզմամբ, նման տեմպերով հեռու չէ այն օրը, երբ կանցնի նաև 13 մլրդ դոլարի սահմանագիծը։ Միայն անցյալ տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 1 միլիարդ 208 միլիոն դոլարով ու տարեվերջին արդեն կազմում էր 11 միլիարդ 845 միլիոն դոլար։ Այնինչ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ժամանակ պարտքի ցուցանիշը կազմում էր ընդամենը 6,7 միլիարդ դոլար։ Ստացվում է, որ տարեկան՝ մի փոքր ավելի-մի փոքր պակաս, Հայաստանի պետական պարտքը մոտ 1 մլրդ դոլարով աճում է։ Պատահական չէ նաև, որ տարբեր վերլուծություններում, այդ թվում՝ միջազգային, ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանում ամենամեծ պարտքի բեռն ունի Հայաստանը։

Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ Հայաստանի պետական պարտքը վաղուց հատել է ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմանագիծը։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի պետական պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Իսկ այսպիսի իրողությանը պետք է շատ լուրջ մոտենալ։ Սակայն Փաշինյանն ընթացքում փորձում է տարբեր հիմնավորումներ բերել, որ պետական պարտքի սրընթաց աճը լիովին բնականոն երևույթ է։ Այդ շրջանակներում էլ նա հայտարարում էր, որ պետք չէ վախենալ պետական պարտքի ավելացումից, քանի որ երկրներ կան, ընդ որում` զարգացած երկրներ, որոնք իրենց ՀՆԱ-ի 200 %-ի չափով պետական պարտք ունեն։ Բայց Հայաստանն իր ունեցած տնտեսական հնարավորություններով չի էլ կարող ոտք մեկնել զարգացած երկրների հետ։ Մյուս կողմից էլ՝ անգամ զարգացած տնտեսություն ունեցող երկրները սկսել են բավական լուրջ մոտենալ պարտքային բեռի ավելացման խնդրին։

Պետական պարտքի թեման լուրջ խնդիր է դարձել նույնիսկ ծավալային առումով աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ի համար՝ հատելով 31 տրիլիոն դոլարի սահմանագիծը։ Այդ է պատճառը, որ դիտարկվում է անգամ դեֆոլտի հեռանկարը, եթե պետական պարտքն առաջանցիկ տեմպերով շարունակի աճել։ Այս հարցը դարձել է ներքաղաքական քննարկումների օրակարգի կարևոր բաղկացուցիչ մաս, ու փորձ է կատարվում հատուկ գործիքներ ներդնել պարտքի ավելացման տեմպերը զսպելու համար։ Իսկ Հայաստանը մեկը մյուսի հետևից նոր ֆինանսական պարտավորություններ է ստանձնում, պետական պարտքի ավելացումը զսպող որևէ հանգամանք չկա։ Ավելին՝ Փաշինյանը փորձում է այս իրողությունն այն դիտանկյունից ներկայացնել, որ պետական պարտքի ավելացման գործելակերպը լիովին ընդունելի երևույթ դառնա հանրության համար։ Դրա համար էլ նա մեկ տարի առաջ հայտարարում էր, թե «պետական պարտքն ավելացել է, բայց ընտանիքում էլ, երբ սկսում են բարեկեցիկ ապրել, պարտքն ավելանում է»։ Նման համեմատությունն ինքնին առնվազն անլուրջ է:

Խնդիրն այլ է, եթե բարեկեցիկ ընտանիքը վարկային պարտավորությունների տակ է մտնում իր բիզնես գործունեությունն ընդլայնելու համար։ Իսկ եթե ընտանիքն անընդհատ պարտք է վերցնում սոցիալական խնդիրներ լուծելու համար, այստեղ բարեկեցության մասին խոսել պարզապես անհնար է: ՀՀ տնտեսությունը կարելի է համեմատել ոչ թե բարեկեցիկ ընտանիքի, այլ հենց նշյալ պատճառներով պարտքերի տակ խրված ընտանիքի։ Հարցն այն է, որ այս իշխանությունների պարագայում պետական պարտքի ավելացումը միտված է ոչ թե տնտեսության զարգացմանը և հավել յալ արդյունքի ստեղծմանը, այլ սոցիալական ծախսերի հատվածում առկա բացերի փակմանը։ Բացի այդ, վերցված միջոցները արդյունավետ չեն ծախսվում ու պետբյուջե հավաքագրված ֆինանսների հետ մեկտեղ շռայլվում են։ Իշխանության շրջանակում չկա տնտեսության և բիզնեսի զարգացմանը միտված օրակարգ։

Արտաքին հանգամանքները բարենպաստ կլինեն ու Հայաստանին վարկեր կտրամադրվեն, տնտեսությունը աճ կարձանագրի, իսկ երբ արտաքին պայմանները բարենպաստ չեն լինի, ՀՀ տնտեսությունն անկում կապրի։ Պարտքի հաշվին կատարված ծախսերն էլ հիմնականում ներկայացվում են որպես տնտեսական աճ։ Իշխանության գալու ճանապարհին 2018 թվականի մայիսի 1-ին Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր. «2017-ին 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, 700 մլն դոլարով աճեցրել ենք մեր ՀՆԱ-ն... Պատկերացնու՞մ եք, մեր վերցրած պարտքն ավելին է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հետևաբար, տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլ յացիաների արդյունք»։ Հիմա ստացվում է, որ Փաշինյանը կատարում է այն, ինչին ընդդիմանում էր: Ներողություն, ոչ թե կատարում է, այլ «գերակատարում» է՝ միևնույն ժամանակ հիմա նշելով, թե պարտք վերցնելը վատ բան չէ: Դե բոլոր քպականների համար երևի դա սովորական բան է: Նրանք մինչև իշխանության գալը միշտ էլ կա՛մ պարտքով են ապրել, կա՛մ ուրիշների հաշվին...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy