Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը և դա փորձում է խնամքով թաքցնել` թեման փաթեթավորելով կենցաղային էլեմենտներով․ Տիգրան Աբրահամյան
BLOG
ՔՊ ղեկավարի վերջին այցը Սյունիք առանձնանում էր նրանով, որ նա այցելել էր բնակավայրեր, որտեղ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը լուրջ ռազմավարական կորուստներ է ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանը մխրճումներ էր ապահովել, որի հետևանքով ոչ միայն էֆեկտիվ դիտարկման տակ է առել այդ ուղղությամբ հայկական բնակավայրերը, այլ Հանրապետության և մարզային նշանակության Կապան-Մեղրի երկրորդ մայրուղին:
Այդ բնակավայրերում պետությունը ինչ ներդրում էլ անի, մեկ է` անվտանգության խնդիրը մշտապես լինելու է օդում կախված:
Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը և դա փորձում է խնամքով թաքցնել` թեման փաթեթավորելով կենցաղային էլեմենտներով», - գրել է նա։




















































