Yerevan, 28.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երաժշտական գործիք, որի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զուռնան լեզվակային փողային երաժշտական գործիք է: Այն իր զիլ ու սուր, ճչացող ձայնով փոքր-ինչ մոտ է պարկապզուկին, բայց ավելի «ծակող» երանգով է, ինչով առանձնանում է մյուս բոլոր փողային նվագարաններից: Զուռնայի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը: Հին Հունաստանում զուռնայի նախորդին անվանել են ավլոս: Այն օգտագործվել է թատերական ներկայացումների, զոհաբերությունների և ռազմական արշավների ժամանակ: Իսկ ավլոս անվանման ծագումը կապված է առասպելական երաժիշտ Օլիմպոսի անվան հետ: Ավլոսը իր ճանաչումն է գտել Դիոնիսոսի մեղեդիների մեջ: Հետագայում այն տարածվել է Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի պետություններում: Այդ պատճառով էլ զուռնան տարածված է Աֆղանստանում, Իրանում, Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և այլն: Զուռնան հանրահայտ է դարձել նաև Ռուսաստանում, որտեղ այն կոչել են սուռնա: Հայաստանում լայնորեն տարածված հնագույն գործիք է։

Իսկ ահա սասունցիների շրջանում նվագարանն ունի փող անվանումը, որը ևս շատ տրածված է հայության շրջանում: Ընդհանրապես, զուռնան համարվում է հայկական ամենասիրված գործիքներից և օգտագործվում է ժողովրդական տոնակատարությունների, հարսանիքների և այլ ուրախ արարողությունների ժամանակ: Պարսկաստանում ևս զուռնան օգտագործվել է հնագույն ժամանակներից: Այն ժողովրդականորեն կոչվել է «գարա զուռնա»: Անունը կապված է գործիքի տեսքի և ձայնի հետ: Զուռնա նվագել են հարսանիքների, խաղերի ու մարզական մրցումների, ավանդական ծեսերի ժամանակ: Ներկայումս զուռնայի նման մի քանի գործիք կա: Դրանցից են ավլոսը, որի մասին խոսեցինք, և հոբոյը, որը զուռնայի փոխարինողն է սիմֆոնիկ նվագախմբերում: Վերջինս ունի մեծ դիապազոն և օգտագործվում է քնարական մեղեդիներ նվագելու համար:

Զուռնան պատրաստում են փայտի այնպիսի կարծր տեսակներից, ինչպիսիք են ծիրանենին, թթենին կամ ընկուզենին, իսկ լեզվակը՝ պիպիչը, եղեգից: Զուռնան իրենից ներկայացնում է փայտե փող, որը ծայրում ավելի լայն է։ Ուղիղ, աստիճանաբար լայնացող փողը մի կողմից ունի ութ, հակառակ կողմից՝ մեկ ձայնանցք։ Վերևի մասում հագցվում է ձայնի օղակաձև կարգավորիչը, որը ներառում է ձայնավերարտադրման վերադիր սարքավորումը՝ մետաղե կամ այլ նյութից շրջանակը, որի կենտրոնում գտնվող բարակ գլանի վրա տեղադրված է փչելու երկլեզվակ հարմարանքը՝ պիպիչը։ Նվագելու ձայնը արտադրվում է ռնգային շնչառությամբ: Նվագելու համար գործիքը բերանին է դրվում փոքր թեքությամբ: Կարճ երաժշտության համար երաժիշտը շնչում է բերանով, իսկ երկարի ժամանակ նվագելիս կատարողը պետք է շնչի քթի միջոցով: Սովորականից ավելի թավ ձայնով զուռնայի տեսակը կոչվում է բոռոզա։ Կան վարպետ կատարողներ, ովքեր նվագում են երկու զուռնայով միաժամանակ՝ մեկով հնչեցնելով մեղեդին, իսկ մյուսով՝ դամը։ Երգացանկը բազմազան է ու հարուստ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card