Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). Կյանքի ապահովագրության առաջին դեպքը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Եգիպտոս՝ Հին եգիպտական Նեղոսի օր, Սեյշել յան կղզիներ՝ Սահմանադրության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1876-ծնվել է ականավոր հայ ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:

1915-ծնվել է թավջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Գրիգորյանը:

1956-վախճանվել է հայ դասական գրող Դերենիկ Դեմիրճյանը:

1964-վախճանվել է Մոսկվայի Մեծ թատրոնի հայազգի գլխավոր խմբավար Ալեքսանդր Մելիք-Փաշաևը:

1987– Եվրախորհրդարանը ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև։

1988-ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշել է, որ անհնար է ԼՂՀ-ի անցումը ՀԽՍՀ-ին, Երևան են մտցվել խորհրդային զորքեր, հաստատվել է պարետային ժամ։

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ЗУ-23-2 զենիթային համակարգը խփել է ցածր թռչող ադրբեջանական երկու Су-24-երից մեկին, որը փորձում էր ոչնչացնել հայկական Д-30 հաուբիցային հրետանային մարտկոցը։

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հորդանանի հետ։

2006- «Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմը ԴԱՀԿ ծառայության վերահսկողության ներքո վերջնականապես ազատել է իր զբաղեցրած տարածքը Գրիգոր Լուսավորիչ փողոցում:

2009- վարչապետ Տիգրան Սարգսյանի պահանջով արգելվել է ամռանը կառավարության անդամների՝ Հայաստանի տարածքից դուրս հանգիստը:

2016-«Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Վարդան Օսկանյանը:

2018- Գյումրու ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու նիստում Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկվել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

2019-Ազգային ժողովը մի քանի անհաջող փորձերից հետո Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել Վահե Գրիգորյանին, որը իր ելույթում իրեն հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ։

2020- վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է 2 միլիարդ դրամ գրավով։

2021- ձերբակալվել է «Իզմիրլ յան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

2021-Երևանում կայացել է «Հայաստան» դաշինքի նախընտրական եզրափակիչ մեծ հանրահավաքը:

ԱՇԽԱՐՀ

1037-վախճանվել է պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, երաժիշտ և բժիշկ իբն Սինան (լրիվ անունը Աբու Ալի Հուսեյին իբն Աբդալլախ իբն Սինա):

1429– տեղի է ունեցել Պատեի ճակատամարտը, որը Հարյուրամյա պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկն է:

1583-Լոնդոնում Ռիչարդ Մարտինը 383 ֆունտով ապահովագրել է Ուիլ յամ Գիբսոնի կյանքը. դա աշխարհում կյանքի ապահովագրության առաջին դեպքն է:

1799- Սուվորովի ղեկավարությամբ Ալպերով անսպասելի անցում կատարած ռուսական բանակը Տրեբբիա գետի մոտ ջախջախել է ֆրանսիական բանակը:

1812– ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել Մեծ Բրիտանիային, սկսվել է 3 տարի տևած Անգլո-ամերիկյան պատերազմը:

1815– Վաթեռլոոյի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտը պարտություն է կրել անգլո-հոլանդա-պրուսական զորքերից:

1821– Բեռլինում կայացել է Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերան:

1918-Նովոռոսիյսկում ջրասույզ է արվել ռուսական սևծովյան նավատորմը, որպեսզի Բրեստի պայմանագրի համաձայն այն չտրվի ուրիշին:

1928-վախճանվել է նորվեգացի բևեռախույզ, ճանապարհորդ Ռաուլ Ամուդսենը:

1936– վախճանվել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին:

1942– ծնվել է «Բիթլզի» հիմնադիրներից մեկը՝ անգլիացի հանրաճանաչ երգիչ Փոլ Մաքքարթնին:

1979-ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը կնքել են ստրատեգիական սպառազինությունների կրճատման պայմանագիր (ОСВ-2):

2011– վախճանվել է խորհրդային հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս, հռչակավոր գիտնական Անդրեյ Սախարովի կինը՝ Ելենա Բոները:

2023- ստորջրյա «Տիտան» սարքը, որի մեջ եղել է 5 անձ, որից 3–ը՝ զբոսաշրջիկ, կորել է խորտակված հանրահայտ «Տիտանիկ» զբոսանավը հետազոտելիս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience