Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«Արտյոմն իմ միակն էր, հիմա «մամ» ասող չկա, անտանելի ծանր է». Արտյոմ Պարունակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արտյոմն աշխույժ երեխա էր, բայց մեծանալով՝ շատ լուրջ տղա դարձավ: Կատակներ անել չէր սիրում, ծիծաղելիս իրեն այնքան հազվադեպ ենք տեսել, կարծես ինչ-որ տարիքից արդեն մեծ լիներ: Երազելով էի մնում, որ իրեն գրկեի, համբուրեի, իրեն էլ էի ասում՝ արի գրկեմ, համբուրեմ: Բայց չէ, ինքն այնքան լուրջ էր, այս տեսակի երեխա էր մեծանում: Անհամբեր էր նաև: Երբ ուզում էր ինչոր բան անել, անպայման պետք է շուտ աներ, արդյունքը տեսներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Արտյոմի մայրիկը:

Արտյոմը ծնվել է 2003 թ.-ին Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքում: 2007թ.-ին վերադարձել է Հայաստան։ 2009 թ.-ին ընդունվել է Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ սովորել է վեց տարի և կրկին ծնողների հետ մեկնել է Ռուսաստան։ Այնտեղ է ավարտել տասնամյա դպրոցը: Սովորելու հանդեպ սերը տիկին Քրիստինեն այնքան էլ մեծ չի կոչում, բայց ասում է՝ որդին ընդունակ էր: Նկարչության հանդեպ սերն է ընդգծում: Արտյոմը նաև բռնցքամարտով է զբաղվել: Ընտանիքը Ռուսաստանում էր բնակվում, բայց մայրիկն ասում է՝ Արտյոմը ձգտում էր դեպի Հայաստան, ուզում էր ծառայել: «Շատ խնդրեցինք երեխուս մնալ, անգամ առաջարկեցինք, որ Ռուսաստանում ծառայի, բայց չէր ուզում. «Չեմ ուզում օտար հողի վրա ծառայել, ինձ դա պետք չի»:

Բնական է, որ 44-օրյա պատերազմից հետո շատ էինք վախենում, անկեղծ կլինեմ՝ չէինք ուզում, որ վերադառնա Հայաստան, գուցե կանխազգացում ունեինք, չգիտեմ: Անընդհատ վիճում էինք այդ հարցի շուրջ, իրեն թույլ չէինք տալիս մեկնել՝ ա՛յ բալես, միակն ես, մի գնա: Բայց ոչ մեկիս չլսեց: Որոշումը կայացրեց, միայն ավիատոմսը գնելուց հետո մեզ ասաց, որ մեկնում է Հայաստան»: Մայրիկը նշում է՝ որդուն շատ էր գերում զինվորական համազգեստը, իսկ փոքր տարիքից՝ զինվոր դառնալու միտքը: «Զինվորական համազգեստով բազմաթիվ նկարներ ունի, համակարգիչը բացում էիր, նման տեսակի խաղեր էին: Բայց իր հիմնական հետաքրքրությունը ծրագրավորման հանդեպ էր, ինչ իրենից հարցնեին, արագ կբացատրեր կամ կօգներ խնդրին լուծում գտնել: Երբ արդեն ծառայում էր, զրույցների ժամանակ ասում էր՝ զորացրվելուց հետո ուսումս կշարունակեմ, պետք է անպայման ծրագրավորող դառնամ: Ծառայելու ամիսներին իրեն անընդհատ գրքեր էինք ուղարկում, կարդում էր, պարապում, նաև ամեն ինչ անում էր, որ ռուսերենը չմոռանա: Ձգտում էր արդյունքի հասնել իմ բալեն, այն էլ չստացվեց»:

2021 թ.-ին Արտյոմը վերադառնում է Հայաստան բանակ զորակոչվելու նպատակով, նույն թվականի հուլիսի 20-ին մեկնում է ծառայության: «Հրաշալի տպավորություններ ուներ ծառայությունից, անբացատրելի: Անգամ մեզ ասում էր՝ չէիք թողնում, որ ծառայեմ, բայց տեսեք, թե ինչքան լավ է այստեղ, այնքան բաներ եմ սովորել, ընկերներ ունեմ: Ասաց, որ գուցե զորացրվելուց հետո մնա Հայաստանում, էլ Ռուսաստան չվերադառնա: Ամեն ինչ այնքան լավ էր, մեկ օր անգամ չի տրտնջացել: Մենք էլ էինք հանգիստ իր համար, երբ զանգահարում էր՝ թե՛ ծառայության ժամանակ, թե՛ քաղաքացիական կյանքում, քանի որ նախքան զորակոչվելը, մի քանի ամիս շուտ վերադարձավ Հայաստան, որ ծանոթանա միջավայրին, ամեն դեպքում բավականին երկար ժամանակ օտար երկրում էր բնակվել, այլ միջավայրում, ձայնն ուղղակի զրնգում էր»: Արտյոմը զորակոչվելուց հետո առաջին վեց ամիսը ծառայել է Վանաձորի զորամասում, ապա տեղափոխվել Ջերմուկ։ Ջերմուկն այն ուղղություններից մեկն էր, որտեղ 2022 թ.-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին ռազմական գործողություններ սկսեց: «Սեպտեմբերի 9-ին է մեզ վերջին անգամ գրել, չի զանգել: Ուղղակի գրեց՝ մա՛մ ջան, չեմ կարող ձեզ հետ կապի դուրս գալ, կապը լավը չի, մենք դիրքերում ենք, ես ձեզ կզանգեմ կամ կգրեմ: Ընդ որում, ուրիշի համարից էր գրել: Ու այդ օրվանից ո՛չ զանգ ստացանք, ո՛չ էլ նամակ: Իրենից այլևս լուր չունեցանք: Քիչ-քիչ համոզվում ենք, որ իրենք հարյուր տոկոսով իմացել են, որ կռիվ է լինելու: Դրանից մի քանի օր առաջ, երբ ինձ հետ խոսեց, ասաց՝ մա՛մ, անհանգիստ եմ, սիրտս մի տեսակ է, բայց կոնկրետ ոչինչ չասաց. «Չեն թողնում օտպուսկ գանք, ասել են՝ կբարձրանաք դիրքեր, կիջնեք, հետո նոր կգնաք արձակուրդ»: Երեխեքին դավաճանեցի՞ն, թե՞ ինչ արեցին: Երևի թե գիտեր՝ ինչ է լինելու, ուղղակի մեզ չասաց: Իսկ ամսի 9-ին գրեց, զգուշացրեց, որ կապ չի լինելու, չանհանգստանանք»:

Արտյոմը մահացու վիրավորում է ստացել դիպուկահարի կրակոցից սեպտեմբերի 13-ի լուսադեմին Ջերմուկի պաշտպանության համար մղվող մարտերում: Ընտանիքը նրան շատ երկար չի փնտրել, Արտյոմը շուտ է տուն «վերադարձել»՝ մեր 95 տղաների հետ: Ապրելու ուժի մասին: «Արտյոմն իմ միակն էր, էլ երեխա չունեմ: Երեխես է ինձ պահում, իր համար ենք ապրում: Ես ու ամուսինս իրար թիկունք եղանք, որ կարողանանք այս ցավը հաղթահարել: Շատ դժվար է, կարծես շոկի մեջ ապրենք: Պահ է լինում, քեզ թվում է, որ ոչինչ չի եղել, մեկ էլ, երբ քո հետ մենակ ես մնում, հասկանում ես, թե այս ինչ եղավ, սկսում ես խելագարվել: Մայրիկներով շփվում ենք իրար հետ, մեկս մյուսիս հույս տալիս, փորձում թիկունք լինել, կարծես դա էլ մեզ ուժ տա, «պահի», որ ամուր մնանք: Շատ դժվար է, միայնակ ես: Առավոտը լույսը բացվում է, նստում ես ու սկսում նայել պատերին: Կողքիդ երեխա չկա, «մամ» ասող չկա, դա անտանելի է: Որդի կորցրած ընտանիքներից մեկն, օրինակ՝ մի զավակ էլ ունի, մյուսը՝ թոռնիկներ, գոնե նրանցով են մի քիչ սփոփվում, իսկ մեր դեպքում լիակատար միայնություն է: Չգիտեմ, թե ինչքան կդիմանանք: Մինչև հիմա սպասում ենք իմ բալին»:

Հ. Գ. - Արտյոմ Պարունակյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Չարենցավանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation