Շոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես Ազոյան
INTERVIEW«Բաց հարթակի» եթերում արձագանքելով այն հարցին, թե շոու-բիզնեսի ասպարեզում ևս թիմերով բաժանված են այս կամ այն քաղաքական հայացքներ ունեցողները, դերասան Հովհաննես Ազոյանը պատասխանել է․
«Շոու-բիզնես, բան, որ ասում եք, ես հիմա ոչ մեկի հետ չեմ շփվում։ Նախ, որովհետև զբաղված եմ իմ սեփական գործերով, չեմ աշխատում մեդիա ոլորտում։ Պատերազմն իմ ժպիտը, իմ ուրախությունը գողացավ: Քիչ եմ տանից դուրս գալիս, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել, շփում չունեմ ոչ մեկի հետ: Ինձ հետաքրքրում է մեր երկրի ճակատագիրը: Մենք շատ հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստան: Մենք այդ որոշումը պետք է իրականացնենք, և ես կանգնած եմ այդ որոշման կողքին մինչև վերջ․․․»։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



