Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԻՆԻՍԻ). Աշխարհում առաջին պաղպաղակի ֆաբրիկան, առաջին հաջողված արյան փոխներարկումը, ցելյուլոիդի արտոնագրումը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հայաստան՝ Պետական խորհրդանիշների օր, Կոստա Ռիկա՝ Ծառատնկման օր, Կորեայի Հանրապետություն՝ Գյուղատնտեսության օր, Ճապոնիա՝ Սաննո Մացուի փառատոն:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1828- Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական զորքերը սկսել են գնդակոծել Կարս քաղաքը:

1899-ծնվել է հայ խորհրդային նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը:

1912-ծնվել է կենսաքիմիկոս Գագիկ Հովակիմյանը:

1915– Կ. Պոլսում կախաղան է բարձրացվել հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Փարամազը` Մատթեոս Սարգիսյանը։

1921-վերջնականապես համոզվելով, որ Զանգեզուր երկրամասն անցնելու է խորհրդային Հայաստանին, Նժդեհը անցել է Իրան։

1935– տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի՝ «Պեպոյի» պրեմիերան։

1957-ծնվել է նկարչուհի, Հայաստանի վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանը:

1978-վախճանվել է արձակագիր, մանկագիր Արաքսը (Արաքս Ավետիսյան):

1988-Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը տվել է իր համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն իր կազմ ընդունելու հարցում և այդ առիթով դիմել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդին:

1992- ավարտվել է հայկական ռազմաօդային ուժերի ձևավորման գործընթացը։

2006-ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:

2005- Արցախում կայացել են խորհրդարանական ընտրություններ։

2006– ընդունվել է Հայաստանի զինանշանի մասին նոր օրենքը։

2009-հայաստանաբնակ իրանցիները ցույց են կազմակերպել Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց` բողոքելով Իրանում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներից:

2011-Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից Երևան տեղափոխելու դեմ ստորագրահավաք է նախաձեռնվել, պահանջը եղել է նկարչի 4 որմնանկարի վերադարձնելը Գյումրի:

2017-«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր, 85-ամյա Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:

2018- Վճռաբեկ դատարանն ազատ է արձակել առաջին ատյանի կողմից վեց տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին:

2022- «Դիմադրություն» շարժման մասնակիցները սկսել են հավաքել վրանները Ֆրանսիայի հրապարակից, շուրջօրյա ակցիաները դադարեցվել են:

2023- ձերբակալել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը խախտելու համար:

ԱՇԽԱՐՀ

313-Բյուզանդիայի թագավոր Կոնստանտինը հայտարարել է խղճի ազատություն և հրամայել է՝ քրիստոնյաներին վերադարձնել բռնագրավված ունեցվածքը:

1215– Անգլիայի թագավոր Հովհաննես 1-ին Անհողի կողմից ստորագրվել է մի փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը:

1389-Կոսովյան դաշտում տեղի ունեցած ճակատամարտում սերբական բանակը պարտություն է կրել սուլթան Մուրադ Առաջինի բանակից, սերբերի առաջնորդ Լազարը սպանվել է:

1502-Կոլումբոսը հայտնագործել է Մարտինիկա կղզին:

1580-Ֆրենսիս Դրեյկի շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնող արշավախումբը անցել է Բարեհուսո հրվանդանը:

1667-ֆրանսիացի բժիշկ Ժան-Բատիստ Դենին իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը՝ 15-ամյա տղային փոխներարկվել է գառան արյուն:

1918-օսմանյան Թուրքիան իրականացրել է քուրդ-եզիդների ցեղասպանություն:

1836-Արկանզասը դարձել է ԱՄՆ-ի քսանհինգերորդ նահանգը:

1844-Չարլզ Գուդիերը արտոնագրել է ռետինի վուլկանացումը:

1851-կաթնագործ Ջեկոբ Ֆուսսելը Բալթիմորում հիմնել է աշխարհում առաջին պաղպաղակի ֆաբրիկան:

1869-Նյու Յորքում Ջոն Խայատը արտոնագրել է ցել յուլոիդը:

1896-Ճապոնիայի Սանրիկայի մոտ տեղի ունեցած ստորջրյա երկրաշարժի արդյունքում առաջացած հսկայական ցունամին ծովն է լցրել ավելի քան 10 000 շինություն և 27 000 մարդ:

1924-«Ֆորդ» ընկերության հոսքագծից դուրս է եկել 10 միլիոներորդ մեքենան:

1932-սկսվել է պատերազմ Բոլիվիայի և Պարագվայի միջև:

1954 – ստեղծվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն։

1946-ծնվել է հույն երգիչ Դեմիս Ռուսոսը:

1985-էրմիտաժում Ռեմբրանտի «Դանայա» կտավը փչացրել են ծծմբական թթվով:

1996– վախճանվել է ամերիկացի հայտնի ջազային երգչուհի Էլլա Ֆիցջերալդը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience